Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Գրանադա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ մադրիդցիներն ամենաքիչը 3 գոլ կխփեն:
Զինեդին Զիդանը մարզչական աշխատանքը գործնականում իդեալական է սկսել «Ռեալում»: Նրա գլխավորությամբ թիմն ընդամենը 1 անգամ է սայթաքել՝ «Բետիսի» դեմ արտագնա խաղում, չնայած ողջ խաղի ընթացքում «սերուցքայինները» գերիշխում էին խաղադաշտում:
Կիրակի «Ռեալը» հյուրընկալվում է մի թիմի, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում: Հաշվի առնելով նաև Իսպանիայի գավաթը, «Գրանադան» վերջին 6 խաղերից հինգում պարտվել է:
Զիդանին ըստ երևույթին հաջողվեց վերակենդանացնել «Ռեալին»: Մադրիդցիները նրա գլխավորությամբ անցկացրած 4 խաղերում 17 գոլ են խփել: «Գրանադայից» շատ միայն «Ռայո Վալյեկանոն» է Պրիմերայում բաց թողել:
«Գրանադան» վերջին 8 խաղերից հինգում 3 և ավելի գոլ է բաց թողել: Մեծ հավանականություն կա, որ «Ռեալն» իր հզոր հարձակմամբ ամենաքիչը 3 գոլ կուղարկի «Գրանադայի» դարպասապահի պաշտպանած դարպասը: