Goal.com-ի կանխատեսումը. «Ռեալն» ամենաքիչը 3 գոլ կխփի «Գրանադային»

23:30, 07 փտր 2016
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Գրանադա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ մադրիդցիներն ամենաքիչը 3 գոլ կխփեն:

Զինեդին Զիդանը մարզչական աշխատանքը գործնականում իդեալական է սկսել «Ռեալում»: Նրա գլխավորությամբ թիմն ընդամենը 1 անգամ է սայթաքել՝ «Բետիսի» դեմ արտագնա խաղում, չնայած ողջ խաղի ընթացքում «սերուցքայինները» գերիշխում էին խաղադաշտում:

Կիրակի «Ռեալը» հյուրընկալվում է մի թիմի, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում: Հաշվի առնելով նաև Իսպանիայի գավաթը, «Գրանադան» վերջին 6 խաղերից հինգում պարտվել է:

Զիդանին ըստ երևույթին հաջողվեց վերակենդանացնել «Ռեալին»: Մադրիդցիները նրա գլխավորությամբ անցկացրած 4 խաղերում 17 գոլ են խփել: «Գրանադայից» շատ միայն «Ռայո Վալյեկանոն» է Պրիմերայում բաց թողել:

«Գրանադան» վերջին 8 խաղերից հինգում 3 և ավելի գոլ է բաց թողել: Մեծ հավանականություն կա, որ «Ռեալն» իր հզոր հարձակմամբ ամենաքիչը 3 գոլ կուղարկի «Գրանադայի» դարպասապահի պաշտպանած դարպասը:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 23-րդ տուր
23:30/7 փտր
«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ