Մուտք

«Բորուսիա» Մյոնխենգլադբախ — «Բորուսիա» Դորտմունդ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:04, 22 Ապրիլի 2017
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի «Բորուսիա» Մյոնխենգլադբախ — «Բորուսիա» Դորտմունդ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ «մեղուները» հյուրընկալվելիս առնվազն երկու գնդակ կուղարկեն մրցակցի դարպասը: 

Կիսվել:

«Բորուսիա Պարկ» մարզադաշտում տեղի կունենա տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը՝ իրար հետ կմրցեն երկու «Բորուսիաները»՝ Մյոնխենգլադբախի և Դորտմունդի: Դերբին այդքան էլ սկզբունքային չէ Գերմանիայում, որքան, օրինակ, Գելզենկիրխենի «Շալկեի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև, ասել է թե ռուրյան դերբին, բայց, այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք, որ երկու թիմերն էլ պայքարելու շանսեր ունեն տարբեր ուղղություններով, սպասվում է, որ այս հանդիպումը պետք է դառնա բավական հետաքրքիր:

Երկու թիմերն էլ շարունակում են պայքարել Գերմանիայի գավաթի խաղարկությունում: «Դորտմունդը» կմրցի «Բավարիայի» հետ, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ «Այնտրախտի»: Այնպես որ, պետք է ենթադրել, թե ինչպիսի կազմերով դուրս կգան թիմերը: Ենթադրում եմ, օրինակ, որ Թոմաս Տուխելը խաղադաշտ դուրս կբերի Մարկո Ռոյսին, ով լազարեթից վերադառնալուց հետո իրեն լավ է դրսևորում, երկու անընդմեջ խաղերում դարձել է գոլի հեղինակ: Բայց ահա հնարավորություն չի ունենա օգտագործելու Անդրե Շյուրլեին, Մարկ Բարտրային, Ռոդեին և, իհարկե, Մարիո Գյոտցեին, ում համար այս մրցաշրջանը վաղուց ավարտված է: Սպասվում է, որ Օբամեյանգի և Ռոյսի կողքին հարձակման գծում կխաղա երիտասարդ Քրիստիան Պուլիշիչը:

Խնդիրներ ունի նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Միանգամից մի քանի առաջատար խաղացողներ՝ Քրիստոֆ Կրամերը, Ռաֆայելը, Տորգեն Ազարը, ինչպես նաև Շուլցը, Ջոնսոնը, Տոկուրեն, Յանշկեն, այս բոլոր խաղացողները վնասվածքներ ունեն ու միանշանակ խաղադաշտ դուրս չեն գա: Այս դեպքում հարձակման գծում զույգ կկազմեն Շտինդլն ու Դրմիչը:

Երկու թիմերն էլ պայքարում են մրցանակային տեղերի համար: Ավելի ճիշտ, պետք է ասել, թե ում համար ինչ է մրցանակը: Դորտմունդը ցանկանում է մնալ չեմպիոնլիգյան գոտում, և թիմը միանշանակ չորրորդ տեղից չի իջնի ու մնում է պահպանել և շարունակել չեմպիոնլիգյան ավանդույթներն արդեն հաջորդ մրցաշրջանում:  Իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պետք է ամեն ինչ անի, որպեսզի վերադառնա եվրագավաթային գոտի: Ներքին առաջնությունում երկու միավոր, երկու տեղ է բաժանում դրանից: Հիմա պետք է այսպես մտածել հաջորդ մրցաշրջանում եվրագավաթում հայտնվելու համար, քանզի գավաթով դա անելը շատ դժվար է լինելու, որովհետև, եթե լավագույն դեպքում Գլադբախը դուրս գա եզրափակիչ, այնտեղ թիմին սպասելու է «Բավարիան» կամ «Դորտմունդը»: Այսինքն՝ շատ ու շատ վտանգավոր և լուրջ մրցակից:

Պետք է ենթադրել, որ խաղը կլինի արդյունավետ, և ես առաջարկում եմ «Դորտմունդի» անհատական տոտալը 1,5 գոլից շատ» խաղադրույքը: Այսինքն հյուրերն առնվազն երկու գնդակ կխփեն: Գործակիցը 1,73 է:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա, 30-րդ տուր
20:30/22 ապր
«Բորուսիա» Մյոնխենգլադբախ - «Բորուսիա» Դորտմունդ
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Բունդեսլիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»: Ալեքսանդր Նեցենկոյի կանխատեսումը
15:04, 22 Ապրիլի 2017
«Բավարիա» – «Ռեալ»: Եգոր Տիտովի կանխատեսումը
15:04, 22 Ապրիլի 2017
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
15:04, 22 Ապրիլի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ