Մուտք

«Բենֆիկա» — «Մանչեսթեր Յունայթեդ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:10, 18 Հոկտեմբերի 2017
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բենֆիկա» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետի կարծիքով՝ հյուրերն առնվազն 2 գոլ կխփեն։

Կիսվել:

Բնականաբար, 3-րդ տուրի առաջին խաղային օրվանից հետո երկրորդ օրը արդյունավետ ֆուտբոլի սպասելիքները մեծ են, և դա վերաբերվում է նաև «Բենֆիկա» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը, թեպետ եթե թերթենք վիճակագրությունը, կտեսնենք, որ այս թիմերը գրեթե գոլառատ հանդիպումներ միմյանց միջև չեն անցկացնում։ Եթե հաշվի առնենք «Ման․ Յունայթեդի» վերջին խաղերը, ապա այս խաղից պետք է քիչ գոլեր սպասենք։ Իհարկե, Մոուրինյոյի թիմը պայքարելու է հաղթանակի համար, մանավանդ այս փուլում։ Եթե 3-րդ տուրից հետո հաջողվի 100%-անոց արդյունք գրանցել, ապա «կարմիր սատանաներ»-ր գրեթե կապահովեն փլեյ-օֆֆի ուղեգիրն ու կկենտրոնանան ԱՊԼ-ի վրա, որտեղ շատ թեժ ու հետաքրքրիր աշուն է սպասվում։

Ինչ վերաբերում է «Բենֆիկային», ապա թիմը Պորտուգալիայի առաջնությունում բավական հաջող է հանդես գալիս, ինչը չի կարելի ասել Չեմպիոնների լիգայի մասին՝ 2 խաղից հետո ընդամենը 1 միավոր։ Սեփական հարկի տակ երկրպագուների աջակցությամբ լիսաբոնցիները փորձելու են ամեն կերպ հաղթանակի հասնել, բայց դա շատ բարդ կլինի։

«Մանչեսթեր Յունայթեդը» խաղից առաջ կորուստներ ունի։ Շարունակում է լազարեթում մնալ Պոլ Պոգբան։ Նրան միացել է նաև Ֆելաինին։ Բելգիացուն հավանաբար առաջիկա խաղում կփոխարինի Անդեր Էրերան։ «Բենֆիկայում» նույնպես կադրային խնդիրներ կան։

Առաջարկում եմ խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Մոուրինյոյի թիմը նվազագույնը 2 գոլ կխփի։ Գործակիցը 2,00 է։

Օրդինար: Պարտված
ՉԼ, խմբային փուլ, 3-րդ տուր
22:45/18 հկտ
«Բենֆիկա» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Չեմպիոնների լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
15:10, 18 Հոկտեմբերի 2017
«Բայեր» – «Շտուտգարտ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
15:10, 18 Հոկտեմբերի 2017
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
15:10, 18 Հոկտեմբերի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ