Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի «Բարսելոնա» — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ։
«Բարսելոնայի» մարզչական շտաբը պարտավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ առջևում 3 գերկարևոր հանդիպում կա: Նախ թիմը տանը կմրցի «Սևիլիայի» հետ, այնուհետև ուժերը կչափի «Ինտերի հետ, իսկ հաջորդ հանգստյան օրերին «Բարսային» սպասելու է «Ռեալը»: Բայց մինչև այդ՝ «Սևիլիա»:
Նախ չենք մոռանում, որ «Սևիլիան» առաջատարն է: Անդալուսական ակումբն այս տարի գնում է բավական վստահ քայլերով, իսկ «Բարսելոնան» ամառային տրանսֆերային անհաջող քաղաքականությունից հետո հայտնվել է ծանր կացության առաջ:
Վնասվածք ունեն Սամուել Ումտիտին, վերջերս էլ «փչացավ» Թոմաս Վերմալենը: Հիմա ողջ մնացածներից կան միայն Պիկեն ու Լենգլեն: Ցանկության դեպքում այդ դիրքը կփակի նաև Արթուրո Վիդալը:
Իսկ ահա «Սևիլիան» իրեն գերազանց է զգում առաջնությունում և օգտվում է այն հանգամանքից, որ մրցակիցները զգալիորեն թուլացած են: Միակ խնդիրը, որ կարող է խանգարել հարավի թիմին՝ մարզադաշտն է: «Կամպ Նոու» ստադիոնում «Սևիլիան» երբեք էլ հաջողություն չի ունեցել: Չնայած…ով իմանա՝ գուցե այս անգամ ունենա:
Կարծում եմ՝ հյուրերը չեն պարտվի «Բարսային»։ Սահմանված է 3,10 գործակիցը։