Մուտք

«Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

03:01, 20 Հունվարի 2016
Մաքսիմ Կալինիչենկո
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկը ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ «Բարսելոնա» — «Աթլետիկ» առաջին հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կմեկնարկի այս կեսգիշեր՝ Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ բասկերը կկարողանան կանգնեցնել կատալոնացիների հարձակման գծին:

Կիսվել:

Այս խաղում չեմ սպասում ջախջախման, ինչպես եղավ առաջնությունում: Այնտեղ բասկերի համար ամեն ինչ շատ անհաջող դասավորվեց: Մեկ սխալ, և միանգամից դարպասապահի հեռացում ու11 մետրանոց, որից հետո սկսվեց բասկերի ջախջախումը: 10 հոգով խաղացող ոչ մի թիմ չի կարող կանգնեցնել «Բարսելոնային»: Հիմա թիմերը կխաղան բասկերի երկրում, ինչն արդեն այլ պատմություն է: Տանն «Աթլետիկը» շատ ավելի վտանգավոր է, և այդ մասին կատալոնացիները գիտեն: Իսպանիայի սուպերգավաթում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4 գնդակ բաց թողեց և չկարողացավ պատասխանել դրանց: Իմիջիայլոց, այս խաղը թիմերի միջև հինգերորդն է ընթացիկ մրցաշրջանում: Առաջնությունում «Բարսելոնան» 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Աթլետիկի» դաշտում: Կարծում եմ, որ առաջիկա հանդիպումը գոլառատ չի լինի: Խաղը գավաթային է, առաջին խաղում թիմերը ռիսկի չեն դիմի: «Բարսելոնան» հասկանում է, որ դրսում պարտվելուց հետո դժվար կլինի տանը հաղթել «Աթլետիկին»: Բասկերն իրենց հերթին կզգուշանան և մեծ ուժերով առաջ չեն շարժվի: Ընտրում եմ «ՏՔ 2,5 գոլ» տարբերակը:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ 1-ին խաղ
00:00/21 հնվ
«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Այլ կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
03:01, 20 Հունվարի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
03:01, 20 Հունվարի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
03:01, 20 Հունվարի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ