«Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Այս խաղում չեմ սպասում ջախջախման, ինչպես եղավ առաջնությունում: Այնտեղ բասկերի համար ամեն ինչ շատ անհաջող դասավորվեց: Մեկ սխալ, և միանգամից դարպասապահի հեռացում ու11 մետրանոց, որից հետո սկսվեց բասկերի ջախջախումը: 10 հոգով խաղացող ոչ մի թիմ չի կարող կանգնեցնել «Բարսելոնային»: Հիմա թիմերը կխաղան բասկերի երկրում, ինչն արդեն այլ պատմություն է: Տանն «Աթլետիկը» շատ ավելի վտանգավոր է, և այդ մասին կատալոնացիները գիտեն: Իսպանիայի սուպերգավաթում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4 գնդակ բաց թողեց և չկարողացավ պատասխանել դրանց: Իմիջիայլոց, այս խաղը թիմերի միջև հինգերորդն է ընթացիկ մրցաշրջանում: Առաջնությունում «Բարսելոնան» 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Աթլետիկի» դաշտում: Կարծում եմ, որ առաջիկա հանդիպումը գոլառատ չի լինի: Խաղը գավաթային է, առաջին խաղում թիմերը ռիսկի չեն դիմի: «Բարսելոնան» հասկանում է, որ դրսում պարտվելուց հետո դժվար կլինի տանը հաղթել «Աթլետիկին»: Բասկերն իրենց հերթին կզգուշանան և մեծ ուժերով առաջ չեն շարժվի: Ընտրում եմ «ՏՔ 2,5 գոլ» տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: