Մուտք

«Ալ-Հիլալ» – «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:02, 8 Փետրվարի 2022
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ալ-Հիլալ» – «Չելսի» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

Ասիական Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության հաղթող «Ալ-Հիլալը» մրցասպարեզ է դուրս գալու «Չելսիի» դեմ։ Սաուդյան Արաբիայի ներկայացուցչի շանսերը, մեղմ ասած, քիչ են, սակայն թիմում հանդես եկող որոշ լեգեոնականներ կփորձեն անակնկալ գրանցել։ Թիմի հարձակման գծի առաջատարը Մուսա Մարեգան է, որին երկրպագուները կարող են հիշել «Պորտուի» կազմում ելույթներից։ Վերջին 5 խաղում Մալիի ներկայացուցիչը խփել է 5 գնդակ և օգնել հաղթել «Ալ Ջազիրային» այս մրցաշարի քառորդ եզրափակիչում։ «Ալ-Հիլալը» 2022 թվականին դեռևս չի պարտվել՝ այս ընթացքում նվաճելով նաև Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթը։

Լոնդոնի «Չելսին» վերջին 2 ամսվա ընթացքում թեպետ լավ է խաղում, բայց դե Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարից Տուխելի տղաները դուրս են մնացել։ Այս երկու ամսվա ընթացքում էլ «Թոշակառուները» պարտվել են միայն «Մանչեսթեր Սիթիին», այն էլ՝ մրցակցի խաղադաշտում 0:1 հաշվով։ Այո, խաղային կարգապահության տեսանկյունից կան խնդիրներ, մասնավորապես, հարձաման գծում։ «Բրայթոնի» հետ խաղում Վերներն ու Հավերցը դաշտ դուրս չեկան, իսկ «Պլիմուտի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում դաշտի երես տեսան միայն երկրորդ կեսում։

Եթե հաշվի առնենք գերմանացի ֆուտբոլիստների ու Ռոմելու Լուկակուի վատ մարզավիճակը, «Չելսին» գոլ խփողի խնդիր ունի։ Հետևաբար, շատ գոլեր ակնկալել պետք չէ, բայց կասկածից վեր է, որ լոնդոնյան գրանդը կհաղթի ասիացիներին հիմնական ժամանակում։

Օրդինար: Հաղթած
Աշխարհի ակումբային առաջնություն
20:30/9 փտր
«Ալ-Հիլալ» - «Չելսի»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Այլ կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Յուվենտուս» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
00:02, 8 Փետրվարի 2022
«Լայպցիգ» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
00:02, 8 Փետրվարի 2022
«Շիրակ» – «Նոա»։ Կանխատեսում և խաղադրույք
00:02, 8 Փետրվարի 2022
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ