Մուտք

«Այնտրախտ» – «Բավարիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

12:08, 4 Օգոստոսի 2022
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Այնտրախտ» – «Բավարիա» Գերմանիայի առաջնության 1-ին տուրի հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

«Այնտրախտը» լավ է պատրաստվել նոր մրցաշրջանին՝ հաշվի առնելով «Արծիվների» արդյունքները ստուգողական խաղերում և Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին տուրում: Սակայն Ֆրանկֆուրտի թիմի առաջիկա մրցակիցը Բունդեսլիգայի առաջին տուրում կլինի ոչ թե  «Մագդեբուրգը», այլ երկրի ուժեղագույն թիմը՝ «Բավարիան»։

Ինչպես և սպասում էինք, «Այնտրախտը» հեշտությամբ դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլ՝ պայքարից դուրս թողնելով մագդեբուրգյան ակումբին (4:0)։ Հուլիսին «Արծիվներն» անցկացրին 4 ընկերական հանդիպում, որոնցից երեքը հաղթեցին՝ ոչ-ոքի խաղալով միայն ԼԱՍԿ-ի հետ։ Արդյունքները փայլուն են։ Ակնհայտ է, որ «Այնտրախտը» Բունդեսլիգայի նոր մրցաշրջանին մոտենում է գերազանց մարզավիճակում և ամեն ինչ կանի, որպեսզի ևս մեկ անգամ ապացուցի «Կարմիրներին», որ Գերմանիայում իսկական մրցակից ունեն՝ ի տարբերություն «Բորուսիայի» և «Լեյպցիգի»:

«Բավարիայի» տրանսֆերային գործարքների մասին մանրամասն չեմ խոսի. Լևանդովսկու հեռանալու մասին արդեն բոլորը լսել են։ Բայց, ինչպես ցույց տվեց «Լայպցիգի» դեմ հանդիպումը, լեհ հարձակվողի հեռանալուց հետո «Բավարիան» առանձնապես չթուլացավ։ Ապացույց էլ կա. «Լայպցիգին» խփած բոլոր հինգ գոլերը գրանցված են տարբեր խաղացողների անվան դիմաց՝ Մուսիալա, Մանե, Պավար, Գնաբրի, Սանե։ Նույնիսկ այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ «Բավարիան» փոխվում է՝ դառնալով ավելի անկախ իր առաջատարներից ու տրամադրությունից։ Հասկանալի է, որ Լևանդովսկին մեգահարձակվող էր, և շատ բան կապված էր հենց այս ֆուտբոլիստի մարզավիճակից, բայց հիմա ժամանակն է նոր թիմ ստեղծելու։

«Բավարիան» պարտվել է «Այնտրախտին» վերջին երեք խաղերից երկուսում, սակայն վերջին 10-ից 7-ում հաղթել է: Հաշվի առնելով այն խաղը, որը ցույց տվեցին մյունխենցիները «Լայպցիգի» դեմ հանդիպմանը, կարելի է ասել, որ «Կարմիրներն» այժմ շատ լավ մարզավիճակում են և անկախ մրցակցի մարզավիճակից՝ «Բավարիան», իհարկե, կանի հնարավոր ամեն ինչ Բունդեսլիգայում հաղթանակով մեկնարկելու համար։ Ոնդ որում՝ վստահ հաղթանակով։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
22:30/5 օգս
«Այնտրախտ» – «Բավարիա»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Բունդեսլիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ինտեր» – «Տորինո»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
12:08, 4 Օգոստոսի 2022
«Փյունիկ» – «Ուրարտու»։ Կանխատեսում և խաղադրույք
12:08, 4 Օգոստոսի 2022
«Ալաշկերտ» – ԲԿՄԱ։ Կանխատեսում և խաղադրույք
12:08, 4 Օգոստոսի 2022
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ