Մուտք

Յոան Գուֆրանը ժամանակավորապես դադարեցրել է կարիերան

14:10, 11 Հոկտեմբերի 2021
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի պատմության ամենաաստղային ֆուտբոլիստներից մեկը հեռացել է «Արարատ-Արմենիայից»։

Կիսվել:

Ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը ժամանակավորապես դադարեցրել է կարիերան և հեռացել «Արարատ-Արմենիայից»։ Երևանյան ակումբը հայտարարությամբ է հանդես եկել այդ կապակցությամբ։

«Ափսոսանքով հայտնում ենք, որ մեր թիմի ավագ, կիսապաշտպան Յոան Գուֆրանը ընտանեկան խնդիրների պատճառով ստիպված է եղել վերադառնալ հայրենիք և այս պահի դրությամբ ժամանակավորապես կասեցնել իր ֆուտբոլային գործունեությունը։

Մեր ակումբը անչափ շնորհակալ է հանրաճանաչ ֆուտբոլիստից՝ մեր հրավերը ընդունելու և մեր ընտանիքի մասնիկը դառնալու համար։ Գուֆրանը պրոֆեսիոնալիզմով, նվիրումով և անհատական բացառիկ հատկանիշներով օժտված ֆուտբոլիստ է, ով իր ամենօրյա աշխատանքով հիանալի օրինակ էր ծառայում հատկապես ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների համար։

Մեր ակումբի կազմում Գուֆրանը մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, դարձել Հայաստանի չեմպիոն։ «Արարատ-Արմենիայի» դռները միշտ բաց կլինեն քեզ համար։ Մենք քեզ հետ ենք, ավա՛գ»,- նշված է ակումբի հաղորդագրությունում։

Յոան Գուֆրանը 2020թ. փետրվարին ազատ գործակալի կարգավիճակում էր միացել «Արարատ Արմենիային», իսկ այս տարվա ամռանը մինչև 2022թ․ հունիսի 30-ը երկարաձգել էր գործող պայմանագիրը։ Նախկինում նա հանդես է եկել նաև ֆրանսիական «Կանում», «Բորդոյում», անգլիական «Նյուքասլում» և թուրքական «Գյոզտեպեում»։

«Բորդոյի» կազմում Յոան Գուֆրանը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Բուքմեյքերները նվազեցրել են «Արարատ-Արմենիան» չեմպիոնության գործակիցը

Հրապարակվել է՝ Նորություններ
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Արարատ–Արմենիա» – «Պայդե»: Բուքմեյքերները հավատում են Հայաստանի փոխչեմպիոնի հաղթանակին
14:10, 11 Հոկտեմբերի 2021
«Արարատ-Արմենիան» ֆավորիտ է «Արարատի» հետ խաղում, գործակիցներ
14:10, 11 Հոկտեմբերի 2021
«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա»: Բուքմեյքերների գործակիցները
14:10, 11 Հոկտեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ