Մուտք

Տարօրինակ խաղեր. մայիսի 2 — 15

19:05, 16 Մայիսի 2016
Արտյոմ Հարությունյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

«Բուքմեյքերների Ռեյտինգը» շարունակում է հրապարակել բուքմեյքերական ընկերությունների կողմից կասկածելի համարված խաղերը: Այս նյութում հրապարակված են մայիսի 2-15-ը կայացած տարօրինակ հանդիպումները: Խորհուրդ ենք տալիս լավ մտածել այս թիմերի կամ խաղացողների մասնակցությամբ հանդիպումների վրա խաղադրույք կատարելիս: 

Կիսվել:

Տարօրինակ խաղեր. մայիսի 2 — 15

Vbet ԲԿ-ի տեղեկատվության համաձայն.

Ֆուտբոլ

1.ՖԱ «Լադա-Տոլյատտի» — ՖԱ «Խիմիկ» Ձերժինսկ
13.05.2016
Ռուսաստան, 2-րդ դիվիզիոն. Ուրալ-Պովոլժյե

24-րդ տուրի խաղում տոլյատտինյան «Լադան» 4:1 հաշվով հաղթել է ձերժինսկյան «Խիմիկին»: Թրեյդերները կասկածելի են համարել տանտերերի (-1.5) ֆորայով հաղթանակի վրա կատարված խաղադրույքները:

Թենիս

1. Ուադան Ա. — Մերունկա Ս.
09.05.2016
ITF Օրան/ԱԼԺ (տղմ.)

Ալժիրցի թենիսիստ Ահմեդ Ուադանը կարողացել է հաղթել խորվաթ Ստեֆան Մերունկային երկու սեթում՝ 7:5, 6:3 հաշվով: Թրեյդերներին տարօրինակ են թվացել երկրորդ սեթի առաջին եւ երրորդ գեյմերում նրա հաղթանակի վրա կատարված խաղադրույքները:

2. Բենդրե Ա. — Հաենլե Պ. 
09.05.2016
ITF Աբուջա/ՆԻԳ (տղմ.)

Գերմանիայի ներկայացուցիչ Պիրմին Հաենլեն Աբուջայի մրցաշարի առաջին ռաունդում երեք սեթում կոտրել է Անվիտ Բենդրեի դիմադրությունը (6:2, 1:6, 6:3): Թրեյդերների մոտ կասկածանք են առաջացրել երկրորդ սեթում տոտալ 7.5-ից քիչ գեյմի վրա կատարված խաղադրույքները:

3. Մաերիչ Տ. — Նեգրյանու Դ.
10.05.2016
ITF Դյոր/ՀՆԳ (կնք.)

Ռումինուհի Դայանա Նեգրյանուն առաջին շրջանում 6:4, 6:3 հաշվով հաղթել է Թադեյ Մաերիչին: Թրեյդերներին կասկածելի են թվացել առաջին սեթում նրա հաղթանակի վրա կատարված խաղադրույքները:

4. Էչազու Տ. — Բարրիոս Վերա Մ.-Տ.
10.05.2016
ITF Պաչուկա/ՄԵՔ (տղմ.)

Պերուացի Մաուրիսիո Էչազուն չի կարողացել ավարտել Մարսելո Տոմաս Բարրիոս Վերայի դեմ հանդիպումը 6:7, 4:5 հաշվի ժամանակ: Թրեյդերները կասկածելի են համարել երկրորդ սեթի հինգերորդ գեյմում չիլիացի թենիսիստի հաղթանակի վրա կատարված խաղադրույքները: Բարրիոս Վերան, ի դեպ, հաղթել է ողջ մրցաշարը:

Վոլեյբոլ

1. «Դինամո-Կոստանայ» — «Կորկիտ-ԱՏԱ-ԿՄՈՒ» Կիզիլորդա
03.05.2016
Ղազախստան, Բարձրագույն Լիգա-Ա

Տանտերերը հաղթել են երեք սեթում (25:16, 25:14, 25:10): Թրեյդերներին կասկածելի են թվացել առաջին սեթում դինամոցիների միավորների (-6.5) ֆորայով հաղթանակի, ինչպես նաեւ նույն սեթում տոտալ 43.5-ից քիչ միավորի վրա կատարված խաղադրույքները:

Սեղանի թենիս

1. Գոլովանով Ս. — Ֆեգերլ Ս.
11.05.2016
Ավստրիա, Բունդեսլիգա (տղմ.)

Ավստրիացի Ստեֆան Ֆեգերլը երեք սեթում հաղթել է Ստանիսլավ Գոլովանովին: Թրեյդերները կասկածելի են համարել երկրորդ սեթում նրա (-2.5) ֆորայով հաղթանակի վրա կատարված խաղադրույքները:

Հրապարակվել է՝ Նորություններ, Տարօրինակ խաղեր, Խմբագրության ընտրանի
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
19:05, 16 Մայիսի 2016
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
19:05, 16 Մայիսի 2016
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
19:05, 16 Մայիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ