Մուտք

«Սթոք Սիթիի» տնային մարզադաշտը կկոչվի «Bet365 Սթեդիում»

12:04, 24 Ապրիլի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Բրիտանական Bet365 բուքմեյքերական ընկերությունը համաձայնության է հասել Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հաջող հանդես եկող «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի հետ, ինչի շնորհիվ թիմի տնային մարզադաշտը կանվանվի «Bet365 Սթեդիում»:

Կիսվել:

«Սթոքը» եւ bet365-ն ամրապնդում են համագործակցությունը

Bet365-ը պայմանագիր է ստորագրել ՖԱ «Սթոք Սիթիի» հետ, որը ներառում է ակումբի «Բրիտանիա» մարզադաշտը «Bet365 Սթեդիում» անվանելու վերաբերյալ կետ, հաղորդում է iGamingbusiness-ը:

Գործարքն ուժի մեջ կմտնի 2016/17 թթ. մրցաշրջանում եւ կգործի վեց տարվա ընթացքում՝ մինչեւ 2022/23 թթ.:

Բուքմեյքերը նաեւ երկարաձգել է գործող հովանավորչական պայմանագիրը. Bet365-ի բրենդը մնում է թիմի մարզաշապիկի դիմացի հատվածում եւս 3 տարի:

«Հովանավորչական պայմանագրի ընդլայնումը եւ «Սթոք Սիթիի» մարզադաշտի անվանափոխության վերաբերյալ համաձայնության հասնելը հիասքանչ է, հատկապես Սթոք-օն-Թրենթ քաղաքում, որը համարվում է Bet365-ի տունը»,- գործարքը մեկնաբանել է Bet365-ի գործադիր տնօրեն եւ «Սթոք Սիթիի» փոխնախագահ Ջոն Քոութսը:

Հրապարակվել է՝ Բիզնես, ԲԿ-ների նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Որքան գումար է ծախսել Գերմանիան Եվրո-2024-ի կազմակերպման համար
12:04, 24 Ապրիլի 2016
Ինչպես գումար վաստակել կազինոյի վրա առանց ռուլետկային մոտենալու. Աշխարհի խոշորագույն խաղային օպերատորների ֆոնդային արդյունքները
12:04, 24 Ապրիլի 2016
Հայտնի հյուրեր, նոր շոու ու բազմաթիվ մրցանակներ․ Ի՞նչ պետք է իմանալ «РБ 2022» մրցանակաբաշխության մասին
12:04, 24 Ապրիլի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ