Մուտք

Պատմության վատագույն քեշաութ շահումը. 95 պենս «Լեսթերի» չեմպիոնության խաղադրույքից

19:04, 28 Ապրիլի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

«Լեսթեր» ֆուտբոլային ակումբը մոտ է Անգլիայի չեմպիոն հռչակվելուն: Բուքմեյքերները դրա պատճառով մեծ գումարներ կվճարեն ռիսկի դիմած եւ մրցաշրջանի մեկնարկից առաջ «աղվեսների» հաղթանակի վրա 5001.0 գործակցով խաղադրույք կատարածներին: Հաճախորդներից շատերը գումարը վերցրել են ավելի շուտ: Եվ դրանց թվում կան մեծ գումարներ վաստակածներ: Ինչպես նաեւ մեկը, ով չի կարողացել համբերել եւ վերցրել է իր քեշաութն առաջին տուրից հետո. այն կազմել է ծիծաղելի 95 պենս:

Կիսվել:

Ladbrokes-ի հաճախորդը չի դիմացել ու վերցրել է գումարը առաջին տուրից հետո

Ինչպես գրում է 101 great goals-ը` հղում անելով The Press Association-ի խմբագիր Էշլի Բրոուդլիին, «Լեսթերի» մի անհայտ երկրպագու Ladbrokes-ում 5001.0 գործակցով 50 պենս է դրել թիմի չեմպիոնության վրա

Բայց նա խաղում երկար չմնաց: Արդեն առաջին տուրից հետո, որում «աղվեսները» 4:2 հաշվով հաղթել են «Սանդերլենդին», անհամբեր երկրպագուն օգտվել է քեշաութ ֆունկցիայից եւ նախօրոք վերցրել շահումը, որը կազմել է չնչին 95 պենս:

Punter “worst cash out in history”. Put 50p on @LCFC (5,000-1) start of season, cashed out 95p after 1st game v @SunderlandAFC. On @PA wire.

— Ashley Broadley (@AshBroadley)

«Սա պատմության մեջ կանցնի՝ որպես քեշաութից օգտվելու վատագույն որոշում: 5001.0 գործակցով բազմաթիվ հաճախորդներ արդեն վերցրել են իրենց շահումը մրցաշրջանի միջնամասում, երբ վտանգ կար, բայց մենք ցանկանում էինք իմանալ՝ ինչն այդ տղամարդուն դուր չի եկել մրցաշրջանի մեկնարկում 4:2 հաղթանակի մեջ»,- իրավիճակը մեկնաբանել է Ladbrokes-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ ընկերությունը հարվածը թեթեւացնելու համար նրան կառաջարկի փոխհատուցել հաջորդ մրցաշրջանի խաղերից մեկով եւ նոր խաղադրույք կատարել մրցաշրջանի հաղթողի վրա:

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ, Խմբագրության ընտրանի
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Չելսի» – «Լեսթեր»: Բուքմեյքերների կանխատեսումը
19:04, 28 Ապրիլի 2016
«Ռոմա» – «Լեսթեր»: Բուքմեյքերների գործակիցները
19:04, 28 Ապրիլի 2016
«Լեսթեր» – «Ռոմա»: Որքա՞ն է Մխիթարյանի գոլ խփելու գործակիցը
19:04, 28 Ապրիլի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ