Մուտք

Պաշտոնական. Մեսին հեռանում է «Բարսելոնայից»

22:08, 5 Օգոստոսի 2021
Միհրան Ալեքսանյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Ավարտվում է ամենագեղեցիկ ֆուտբոլային պատմություններից մեկը:

Կիսվել:

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հեռանում է «Բարսելոնայից»: Կատալոնական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ 34-ամյա ֆուտբոլիստը չի կնքի նոր պայմանագիր:

«Թեև «Բարսելոնան» ու Մեսին համաձայնության էին հասել նոր պայմանագրի հարցում, սակայն իսպանական լիգայի կանոնադրությունում ամրագրված ֆինանսական և կառուցվածքային խոչընդոտների պատճառով պայմանագիրը հնարավոր չի լինի ստորագրել։

Այս իրավիճակի պատճառով Մեսին չի մնա «Բարսելոնայում»։ Կողմերը հիասթափված են, որ խաղացողի ու ակումբի ցանկությունները կյանքի չեն կոչվի։

«Բարսելոնան» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ակումբի զարգացման գործում ավանդի համար և մաղթում նրան լավագույնը անձնական կյանքում ու պրոֆեսիոնալ կարիերայում»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից «Բարսելոնայի» ավագը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ: «Բարսելոնայի» հետ արգենտինացին նվաճել է 35 տիտղոս:

Հրապարակվել է՝ Կայքի նորություններ, Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
22:08, 5 Օգոստոսի 2021
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
22:08, 5 Օգոստոսի 2021
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
22:08, 5 Օգոստոսի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ