Մուտք

Նոր Զելանդիայում երեք տարեկան երեխան 1 միլիոն դոլար է շահել

17:09, 30 Սեպտեմբերի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի փոքրիկ բնակիչը դարձել է ազգային վիճակախաղի ամենաերիտասարդ հաղթողը՝ շահելով մեկ միլիոն նորզելանդական դոլար: 

Կիսվել:

Երեխան ողջ կյանքում կարող է չաշխատել ու վայելել «վաստակած» միլիոնը

Երեխայի ծնվելուց անմիջապես հետո ծնողները նրա համար գնել են Bonus Bonds ընկերության բաժնետոմսեր՝ 250 նորզելանդական դոլարի չափով: Այդ բաժնետոմսերի յուրաքանչյուր սեփականատեր հնարավորություն է ստանում մասնակցել ամեն ամիս անցկացվող վիճակախաղին, հաղորդում է The Daily Mail-ը:

Սեպտեմբերին բախտը ժպտացել է հենց այս երեխային: Նրա ծնողները շատ ուրախ են: Փոքրիկի հայրն անգամ չի կարողացել զսպել հուզմունքը, երբ իմացել է շահումի մասին: «Ամուսինս պարզապես թռչկոտում էր հեռախոսով խոսելիս»,-պատմել է նրա կինը:

Հետաքրքիր է, որ խոշոր շահումի մասին ծնողներն իմացել են արձակուրդից վերադառնալուց հետո: Նրանց խոսքերով, միշտ երեխային յուրահատուկ են համարել, քանի որ նա ծնվել է Սուրբ Ծննդյան օրը: Հիմա փոքրիկի ապագայի մասին կարելի է չանհանգստանալ, քանի որ նա արդեն բավական մեծ կապիտալ ունի:

Հրապարակվել է՝ Նորություններ, Խմբագրության ընտրանի
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
17:09, 30 Սեպտեմբերի 2016
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
17:09, 30 Սեպտեմբերի 2016
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
17:09, 30 Սեպտեմբերի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ