Մուտք

ՆՀՀ Մակեդոնիա — Հայաստան․ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում տանտերերին

14:09, 8 Սեպտեմբերի 2018
Արամ Սահակյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Սեպտեմբերի 9-ին Սկոպիեում Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում կհյուրընկալվի ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականին։ Երկու թիմերն էլ առաջին տուրում կարողացան առավելության հասնել խմբի առավել թույլ թիմերի՝ Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների նկատմամբ։ Թե ինչ կլինի խաղադաշտում այս անգամ, դժվար է ասել, բայց բուքմեյքերները բազմաթիվ խաղադրույքներ են առաջարկում։ Եկեք ուսումնասիրենք։

Կիսվել:

2011 թվականի հոկտեմբերին Երևանում մեր ընտրանին քարը քարի վրա չթողեց առաջիկա մրցակցի դեմ խաղում։ Այն ժամանակ մերոնք բացահայտ ֆավորիտ էին։ 7 տարի անց այս անգամ արդեն արտագնա խաղում մեր ընտրանու հաղթանակին բուքմեյքերները այդքան էլ չեն հավատում։ Vivaro բուքմեյքերական ընկերությունը Հայաստանի հաղթանակը գնահատում է 4,14 գործակցով, ինչը կազմում է հաղթելու հավանականության 24 տոկոսը։ Ոչ-ոքին ստացել է 3,39 գործակիցը (29%): Չնայած նրան, որ տանտերերը ֆավորիտ են, համենայն դեպս նրանց հաղթանակն էլ միանշանակ չի ընդունվել բուքմեյքերների կողմից։ Այն ստացել է 2,05 գործակիցը։ Այսինքն Մակեդոնիայի հաղթանակի հավանականությունը կազմում է 47 տոկոս՝ ըստ բուքմեյքերների։

Բուքմեյքերների կարծիքով հանդիպումը գոլառատ չի ստացվի։ Նվազագույնը երեք գնդակ խփվելու համար սահմանված է 2,50 գործակիցը, իսկ հակառակ խաղադրույքը ստացել է 1,57 գործակիցը։ Մեր ընտրանին, ճիշտ է, ֆավորիտ չէ, բայց բուքմեյքերները վստահորեն հավատում են, որ մենք գոնե մեկ անգամ կգրավենք մրցակցի դարպասը՝ այդ խաղադրույքին տալով 1,63 գործակիցը։ Կփոխանակվե՞ն թիմերը գոլերով․ այո — 2,10, ոչ — 1,65։

1-ին խաղակեսում բուքմեյքերները հավատում են ոչ-ոքի արդյունքին։ Սահմանված է 1,95 գործակիցը։ Տանտերերի հաղթանակը առաջին կեսում ստացել է 2,65 գործակիցը, իսկ մեր ընտրանու առաջին կեսում հաղթելը գնահատվում է 4,36 գործակցով։ Այս և այլ խաղադրույքներին դուք կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ Vivaro-ի պաշտոնական կայքէջում։

Անկախ խաղադրույքներից և կանխատեսումներից, եկեք հաջողություն մաղթենք մեր ընտրանուն առաջիկա խաղում։ Առանց այն էլ ՆՀՀ Մակեդոնիան արդեն սկսել է իր հակաֆուտբոլային գործողությունները՝ մեր երկրպագուներին և լրագրողներին վիզա չտրամադրելով։

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏՂԵ՛Ք!!!

Հրապարակվել է՝ Նորություններ
Теги: ,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան — Բոսնիա և Հերցեգովինա․ Ինչ խաղադրույքներ են առաջարկում բուքմեյքերները
14:09, 8 Սեպտեմբերի 2018
Հայաստան — Իտալիա․ Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում հյուրերին
14:09, 8 Սեպտեմբերի 2018
Բոսնիա և Հերցեգովինա — Հայաստան․ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում տանտերերին
14:09, 8 Սեպտեմբերի 2018
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ