Մուտք

Հայաստան — Իտալիա․ Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում հյուրերին

18:08, 26 Օգոստոսի 2019
Արամ Սահակյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Սեպտեմբերի 5-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կկայանա ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի Հայաստան — Իտալիա հանդիպումը։ Խմբի բացահայտ ֆավորիտն ու առաջատարը ժամանելու է Երևան։ Մերոնց համար իսկապես բարդ է լինելու։

Կիսվել:

Պարզից էլ պարզ է, որ բուքմեյքերական տեսանկյունից այս խաղի գլխավոր ֆավորիտը Իտալիայի հավաքականն է։ Vivarobet-ը Ռոբերտո Մանչինիի թիմի հաղթանակը գնահատում է 1,28 գործակցով, ոչ-ոքին ստացել է 6,29 գործակիցը, իսկ մեր ընտրանու հաղթանակը՝ 11,50 գործակիցը։

Իտալիայի հավաքականի հաղթանակի հավանականությունը — 78 տոկոս
Ոչ-ոքիի հավանականությունը — 14 տոկոս
Հայաստանի հավաքականի հաղթանակի հավանականությունը — 8 տոկոս

Բուքմեյքերները ավելի հակված են այն տարբերակին, որ երկու թիմերից միայն մեկին կհաջողվի գրավել մրցակցի դարպասը։ «Երկուսն էլ կխփեն — այո» խաղադրույքի համար սահմանաված է 2,30 գործակիցը, մինչդեռ «ոչ»-ի պարագայում պատկերը բոլորովին այլ է՝ 1,67 գործակից։

«Երկուսն էլ կխփեն — այո» խաղադրույքի հավանականությունը — 59,8 տոկոս 
«Երկուսն էլ կխփեն — ոչ» խաղադրույքի հավանականությունը — — 40,2 տոկոս

Խաղադրույքային թոհուբոհից մի փոքր հեռանալով՝ փորձենք հասկանալ, թե ինչ վիճակում են թիմերը մոտենում խաղերին։

Հայաստանի հավաքականի առաջատար ու ավագ Հենրիխ Մխիթարյանը, կարծես թե, Երևան է ժամանելու՝ խաղային պրակտիկա չունենալով։ «Արսենալի» 7 համարը նախորդ երկու խաղերում ընդամենը չորս րոպե է անցկացրել խաղադաշտում։ Սա իհարկե լավ չէ։ Խաղային պրակտիկայի խնդիր ունեն բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ ևս։ Օրինակ Արամ Հայրապետյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Արազ Օզբիլիսը և այլք։ Անկախ այս ամենից, սեպտեմբերի 5-ին Երևանում իսկապես բարդ է լինելու, քանի որ գալիս է Իտալիայի հավաքականը։

Իտալացիները կժամանեն Երևան բարձր տրամադրությամբ ու մարտական ոգով։ Մանչինիի թիմը կփորձի հաղթել՝ միավորների քանակը հասցնելով 15-ի։ Սակայն մեր տղաները անելու են ամեն բան նրանց տոնը փչացնելու համար, չէ՞ որ մենք երկու անընդմեջ հաղթանակ ունենք։ Ու թե Լիխտենշտեյնի դեմ խաղում հաղթանակը առավել քան սպասելի էր, մեր տղաները Աթենքում գերազանց անակնկալ մատուցեցին՝ հաղթելով հույներին։

Ի գիտություն, մենք խմբում երրորդն ենք ու շարունակում ենք պայքարել խմբային փուլի ուղեգրի համար։

Հաջողություն մեր տղաներին։

Հրապարակվել է՝ Նորություններ
Теги: ,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտները. Իտալիան ընդգրկված չէ լավագույն եռյակում
18:08, 26 Օգոստոսի 2019
Բոնուչին դարձել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը
18:08, 26 Օգոստոսի 2019
Եվրո-2020. Բյորն Կեյպերսը՝ եզրափակիչի մրցավար
18:08, 26 Օգոստոսի 2019
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ