Մուտք

Միլիարդատեր եւ NBA-ի թիմերից մեկի ղեկավար Մարկ Կյուբանը ներդրում է արել ֆենթեզի-սպորտի ստարտափում

17:01, 11 Հունվարի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

NBA-ի «Դալլաս Մեւերիքս» ակումբի ղեկավար, միլիարդատեր Մարկ Կյուբանը ներդրում է արել ամերիկյան Fantasy Labs ստարտափում, որի նպատակն է վերլուծական սարքեր տրամադրելը եւ ամենօրյա ֆենթեզի-սպորտի թիմում պրոֆեսիոնալ խաղացողների ընտրությունը:

Կիսվել:

Կյուբանը հավատացել է ֆենթեզի-սպորտի ապագային եւ վտանգել իր գումարները

Ընդամենը նախորդ տարի հիմնադրված երիտասարդ ստարտափում ներդրված գումարի չափը չի հրապարակվում: Բայց սպորտային ֆենթեզի-պլատֆորմի համահիմնադիր Ջոնաթան Բեյլզը հայտնել է, որ դա Fantasy Labs-ի նոր սարքավորումների ստեղծման, ունեցած արտադրանքի զարգացման համար տաղանդավոր պրոֆեսիոնալներով հզոր թիմ հավաքելու եւ մարքեթինգային կարողությունների կատարելագործման համար բավական գումար է:

Fantasy Labs-ում ընդգծել են, որ ավելի վաղ տարբեր ներդրողներ նույնպես առաջարկներ են արել ստարտափի վերաբերյալ: Բայց ինչպես հաստատում են պլատֆորմի ղեկավարները, նրանք սպասում էին «իրենց երազանքների ներդրողին»: Հենց այդպիսի անձնավորություն է Մարկ Կյուբանը, ում հետաքրքրությունը կիբերսպորտի եւ ամենօրյա ֆենթեզի-սպորտի բիզնեսում շատ մեծ է:

2015 թվականի սկզբից «Դալլասի» ղեկավարը ներդրում է արել կիբերսպորտային բուքմեյքերական Unikrn ծառայությունում եւ Sportradar սպորտային տվյալների կենտրոնում: Կյուբանը վստահ է ԱՄՆ-ի ողջ տարածքում գեմբլինգի անխուսափելի օրինականացման վրա եւ ակտիվորեն դեմ է հանդես գալիս ֆենթեզի-սպորտի՝ ազարտային խաղ համարվելուն:

«Դուք հիմար եք, եթե մտածում եք, որ ֆենթեզի-սպորտը սովորական գեմբլինգ է»,- ասել է Կյուբանը երեկ՝ Լաս Վեգասի բիզնես-ֆորումում ելույթի ժամանակ Fantasy Labs-ի զարգացմանը իր ֆինանսական մասնակցության մասին անձամբ հայտարարելուց հետո:

Հրապարակվել է՝ Բիզնես
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ֆենթեզի-սպորտի DraftKings եւ FanDuel օպերատորները վերադառնում են Նյու-Յորք
17:01, 11 Հունվարի 2016
ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են հարձակվել ֆենթեզի-սպորտի վրա
17:01, 11 Հունվարի 2016
Որքան գումար է ծախսել Գերմանիան Եվրո-2024-ի կազմակերպման համար
17:01, 11 Հունվարի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ