Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

«Դալլաս Մեւերիքսի» ղեկավար. ԱՄՆ-ում գեմբլինգի օրինականացումն անխուսափելի է

Սպարտակ Պետրոսյան
Ամերիկացի ներդրող եւ բասկետբոլային «Դալլաս Մեւերիքս» ակումբի ղեկավար Մարկ Կյուբանը Fortune ամսագրի հետ հարցազրույցում հայտնել է, որ հավատում է ԱՄՆ-ում ազարտային խաղերի օրինական ապագային, տեղեկացնում է SBC News-ը:
Dallas Mavericks owner Mark Cuban sits on the team's bench prior to Game 5 of the opening-round NBA basketball playoff series against the San Antonio Spurs, Wednesday, April 30, 2014, in San Antonio. (AP Photo/Eric Gay)

«Դալլասի» ղեկավարը չի կասկածում ԱՄՆ-ում գեմբլինգի առաջիկա օրինականացման վրա

Կյուբանն այդպիսի կարծիք է հայտնել՝ պատասխանելով սպորտային ֆենթեզի-խաղերի ամերիկյան խոշորագույն օպերատորներ DraftKings-ի եւ FanDuel-ի շուրջ վեճերի մասին հարցին:

«Ազարտային խաղերը օրինական կլինեն: Դա մի փոքր ժամանակ կխլի, մինչ դատարանները կկարողանան հաղթահարել խոչընդոտները՝ ի դեմս շրջանային որոշ դատախազների: Կարծում եմ՝ մենք կտեսնենք ամբողջ երկրում ազարտային խաղերի օրինական օպերատորների դանդաղ, բայց հստակ հայտնվելը»,- ասել է ներդրողը, ում կարողությունը գնահատվում է $2,3 մլրդ:

Կյուբանը ակտիվորեն ներդրումներ է կատարում բուքմեյքերական բիզնեսում՝ մասնավորապես կիբերսպորտում: 2015-ի հունիսին նա մոտ $7 մլն էր ներդրել կիբերսպորտի տարբեր տեսակների խաղադրույքներ ընդունող Unikrn-ում: Իսկ նախորդ հոկտեմբերին NBA-ի նախկին աստղ Մայքլ Ջորդանի եւ վենչուրային ներդրող Թեդոմ Լեոնսիսի հետ մոտ $44 մլն էին ներդրել Sportradar AG սպորտային տվյալների կենտրոնում, որի հաճախորդների թվում են համաշխարհային ամենախոշոր բուքմեյքերական ընկերությունները:

«Ազարտային խաղերը հասանելի են ավելի քան 100 երկրներում: Կիբերսպորտի արագ աճին զուգընթաց այս ուղղությունն ունի ներդրողական հսկայական պոտենցիալ»,- հայտարարել է վերջերս կիբերսպորտային Intel Extreme Masters բարեգործական մրցաշարին League of Legends-ի խաղացողի կարգավիճակում մասնակցած Կյուբանը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք