Մուտք

Մեսիի հետ ՊՍԺ-ն դարձել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը

09:08, 12 Օգոստոսի 2021
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Եթե Մեսին էլ չանի դա, ապա ՊՍԺ-ին այլևս ոչինչ չի օգնի:

Կիսվել:

Ֆրանսիական ՊՍԺ-ն երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգայում: Բուքմեյքերները կարծում են, որ դա տեղի կունենա կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելուց հետո:

SkyBet բուքմեյքերական գրասենյակի մասնագետները 2021/2022թթ. մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտ են համարում փարիզցիներին: Մեսիի տեղափոխության մասին հայտարարելուց հետո ՊՍԺ-ի հաղթանակը գնահատվում է 4.00 գործակցով: Երբ հայտնի դարձավ, որ 34-ամյա արգենտինացին հեռանում է «Բարսելոնայից», ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի գործակիցը կազմում էր 5.50, իսկ օրեր անց հասավ 4.50-ի:

Երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 4.50 գործակից: Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան», որի տիտղոս նվաճելու հավանականությունը գնահատվում է 9.00 գործակցով:

Անգլիական «Լիվերպուլը» չորրորդն է (10.00 գործակից), իսկ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Չելսին» հայտնվել է 5-րդ տեղում (11.00 գործակից):

Բուքմեյքերները խաղադրույքներ են սահմանել Մեսիի՝ ՊՍԺ-ում ելույթների վերաբերյալ

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Теги: ,,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Անգլիայի չեմպիոնին
09:08, 12 Օգոստոսի 2021
Չեմպիոնների լիգայի ֆավորիտները՝ 1/8 եզրափակիչի վիճակահանությունից հետո
09:08, 12 Օգոստոսի 2021
Չեմպիոնների լիգայի ֆավորիտները՝ խմբային փուլի վիճակահանությունից հետո
09:08, 12 Օգոստոսի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ