Մուտք

Մակրոնը ճիշտ է գուշակել Ֆրանսիա – Լեհաստան խաղի հաշիվն ու գոլերի հեղինակներին

15:12, 5 Դեկտեմբերի 2022
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ֆրանսիան կմրցի Անգլիայի հետ:

Կիսվել:


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճիշտ է գուշակել Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի՝ Ֆրանսիա – Լեհաստան խաղի հաշիվը: Նախագահը նաև ճշգրիտ կանխատեսել է գոլերի հեղինակներին:

«Կարծում եմ՝ մենք կհաղթենք 3։1 հաշվով։ Լևանդովսկին գոլ կխփի Մբապեի և, հնարավոր է, Ժիրուի պես, որը ցանկանում է պատմություն կերտել: Ֆրանսիայի երրորդ գոլը կարող է խփել ջոկերը»,- Le Parisien-ի հետ զրույցում խաղից առաջ հայտնել է Ֆրանսիայի նախագահը։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնի կազմում հաշիվը բացել էր իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը 52 գոլով դարձել էր Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Թիերի Անրիին: Ֆրանսիացիների կազմում դուբլ էր ձևակերպել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ լեհերի միակ գոլն ավելացված ժամանակի 9-րդ րոպեին 11-մետրանոցից խփել էր թիմի ավագ և առաջատար Ռոբերտ Լևանդովսկին:

Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 10-ին քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիայի հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ռեփեր Դրեյքը 1 միլիոն դոլար է պարտվել ԱԱ-2022-ի եզրափակիչի խաղադրույքով
15:12, 5 Դեկտեմբերի 2022
ԱԱ-2022-ի եզրափակիչը՝ առանց ֆավորիտի։ Գործակիցները
15:12, 5 Դեկտեմբերի 2022
ԱԱ-2022: Ռեփեր Դրեյքը կանխատեսում է արել եզրափակիչի վերաբերյալ
15:12, 5 Դեկտեմբերի 2022
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ