Մուտք

Europefootball բուքմեյքերը գործարկեց կայքի թարմացված տարբերակը

23:09, 23 Սեպտեմբերի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Օրեր առաջ Europefootball բուքմեյքերական ընկերության ֆեյսբուքյան էջը հայտարարեց կայքի թարմացված տարբերակի գործարկման մասին: 15 տարի առանց փոփոխությունների աշխատելուց հետո Efubet.am կայքն իր հաճախորդներին ներկայանում է նորովի:

Կիսվել:

Efubet.am կայքը յուրօրինակ դիզայն է ստացել

Europefootball-ի նոր կայքը և բեթշոփերն արտահայտված են մեկ կոնցեպտում: Հիմնականում տիրում է սպիտակ-մոխրագույն տրամադրություն, ինչը բավական հաճելի է աչքի համար:

«Դժվար է նշել, թե որքան տևեցին Efubet.am նորացված կայքի վրա կատարված աշխատանքները, քանի որ, միևնույն ժամանակ, մեր թիմը աշխատել է բեթշոփերի (սպասարկման, դրամարկղային սրահների) արդիականացման և վերազինման ծրագրի ուղղությամբ, ինչն արդեն ակնհայտ է և տեսանելի, ինչպես նաև live մոնիթորները դարձրել ենք առավել հարմարավետ: Խաղերի որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այլ փոփոխությունները, որոնք առաջին հայացքից նկատելի չեն, պարզեցրել են խաղադրույքների ընդունման գործընթացը»,-նշեց Europefootball ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Վարուժան Շալջյանը:

Ներկայիս կայքն արվել է ոլորտի կարիքներին անհրաժեշտ գրեթե բոլոր պահանջներին համապատասխան

«Բոլոր նրանք, ովքեր օգտվել են մեր նախկին կայքից, հիշում են, որ, մեղմ ասած, պակասում էր ֆունկցիոնալությունը, և արտաքին տեսքն էլ արդեն հիմնովի փոփոխությունների կարիք ուներ: Ներկայիս կայքն արվել է ոլորտի կարիքներին անհրաժեշտ գրեթե բոլոր պահանջներին համապատասխան և աշխատանքները մշտապես արդիականացման և զարգացման փուլում են: Ստեղծելով նոր կայք՝ մենք հաշվի ենք առել նաև մեր հաճախորդների կարծիքը և ստեղծել ենք այն հենց իրենց համար: Եվ հիմա, բարելավելով կայքը, մենք սպասում ենք մեր հաճախորդների արձագանքներին: Այն, որ նոր կայքը սկսել է գործել, միայն սկիզբն է: Բնական է, մեր թիմը չի պատրաստվում սահմանափակվել այս փուլով: Մեր նպատակն է հայկական բուքմեյքերական շուկային տալ այնպիսի որակյալ արտադրանք, որը կբավարարի հայ հաճախորդների պահանջները»- ավելացրեց Շալջյանը

Բացի սպորտային խաղադրույքներից, նոր տարբերակում կարելի է խաղալ կազինո, live կազինո, ինչպես նաև բլոտ, նարդի, դուռակ, դոմինո, զառամարտ, ծովամարտ, ռուսական լոտո: Վերոնշյած ծառայությունները մատուցելու համար Europefootball ընկերության կազմում է ընդգրկվել iGames-ը՝ վերանվանվելով EfuGames:

Հրապարակվել է՝ Բիզնես, ԲԿ-ների նորություններ, Նորություններ, Խմբագրության ընտրանի
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Որքան գումար է ծախսել Գերմանիան Եվրո-2024-ի կազմակերպման համար
23:09, 23 Սեպտեմբերի 2016
Ինչպես գումար վաստակել կազինոյի վրա առանց ռուլետկային մոտենալու. Աշխարհի խոշորագույն խաղային օպերատորների ֆոնդային արդյունքները
23:09, 23 Սեպտեմբերի 2016
Հայտնի հյուրեր, նոր շոու ու բազմաթիվ մրցանակներ․ Ի՞նչ պետք է իմանալ «РБ 2022» մրցանակաբաշխության մասին
23:09, 23 Սեպտեմբերի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ