Մուտք

Europefootball-ը ռեբրենդինգի փուլում է

21:05, 3 Մայիսի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Հայաստանում գործունեություն ծավալող «ամենատարեց» բուքմեյքերը ռեբրենդինգի փուլում է: Europefootball ԲԿ-ն աստիճանաբար թարմացվում եւ վերազինվում է՝ պատրաստվելով հանրությանը ներկայանալ նորովի:

Կիսվել:

Europefootball-ը հանրությանը կներկայանա նորովի

Europefootball բուքմեյքերական ընկերությունը Հայաստանում գործունեություն սկսել է ծավալել 2000 թվականի օգոստոսի 26-ից: 15 տարվա ընթացքում ոչ կայքը, ոչ էլ խաղադրույքի ընդունման կետերը (ԲԿՄ) ոչ մի անգամ չէին թարմացվել: Բայց մոտ մեկ տարի առաջ ընկերությունը որոշել է ռեբրենդինգ իրականացնել, եւ կատարվող փոփոխություններն աստիճանաբար արդեն նկատելի են դառնում: Քաղաքի մի շարք վայրերում կարելի է տեսնել Europefootball-ի խաղադրույքի ընդունման թարմացված, վերանորոգված ու հաճելի դիզայն ստացած նոր կետերը:

Ամեն ինչ պետք է բերվի Հայաստանում առաջին բուքմեյքերական ընկերությանը վայել, պատշաճ մակարդակի, և դրա համար արվում է հսկայական աշխատանք:

«Ընկերությունն արդեն մեկ տարի վերակառուցման, զարգացման, նորամուծությունների փուլում է: Փոփոխության են ենթարկվում գրեթե բոլոր ուղությունները: Ամեն ինչ պետք է բերվի Հայաստանում առաջին բուքմեյքերական ընկերությանը վայել, պատշաճ մակարդակի, եւ դրա համար արվում է հսկայական աշխատանք:
Իհարկե տեսանելի մասն են կազմում բեթշոփերը, սակայն դեռ ավարտական փուլի մասին վաղ է խոսել»,- «Բուքմեյքերների Ռեյտինգին» հայտնեց Europefootball ընկերության բրենդ-մենեջեր Ջոն Թովմասյանը:

«Չենք սահմանափակվելու ԲԿՄ-ների թարմացմամբ: Վեբկայքը ոչ միայն թարմացվելու է, այլ նաև համալրվելու է նոր մոտեցումներով: Արդեն գաղտնիք չէ, որ ընկերությունը գնել է “IGmes” ընկերությունը, եւ հիմա ընդհանուր համակցման, պրոդուկների արդիականացման փուլ է սկսվել: Չնայած արդիականացման ակտիվ գործընթացների՝ ընկերությունները շարունակում են գործել իրենց ողջ ուժող և մատուցել հասանելի ծառայությունները»,- ավելացրեց Թովմասյանը:

Ընկերության ԲԿՄ-ների նոր դիզայնը

Europefootball-ի ներկայացուցիչը մի փոքր մանրամասն ներկայացրեց ընկերությունում կատարվող փոփոխությունները. «Մենք մշտապես մասնակցում ենք տարատեսակ միջոցառումների, ծանոթանում համաշխարհային տենդենցներին և նորամուծություններին: Ընկերության շարքերը համալրում են նոր մասնագետներ, որպեսզի այն մատուցի
ավելի ընդլայնված ծառայություններ, Europefootball-ն ունի արտասահմանյան գործընկերներ, որոնց ցանկը նույնպես համալրվում է: Ընդլայնվում են տարածքային և ռեսուրսային հնարավորությունները, ցանցի գրեթե բոլոր կետերը աստիճանաբար վերանորոգվում եւ համապատասխանեցվում են նոր բրենդի չափորոշիչներին»:

Ամենակարևորը՝ լինել արդիական եւ հաշվի առնել մարդկանց պահանջներն ու ցանկությունները

Որպես ամփոփում՝ Ջոն Թովմասյանը նշեց. «Նախատեսված աշխատանքների ցանկը տպավորիչ է, իհարկե, կայքում կհայտնվեն նոր խաղատեսակներ, այդ ուղությամբ արվում է հսկայական աշխատանք: Ամենակարևորը՝ լինել արդիական եւ հաշվի առնել մարդկանց պահանջներն ու ցանկությունները, լինել հասանելի, ընկալելի, հարմարավետ ու օպերատիվ: Մի քանի տարվա մեջ ոլորտն աննախադեպ զարգացում է ապրել, այն ուղղակիորեն կապված է IT ոլորտի հետ, որը անընդմեջ զարգանում է՝ բերելով նոր հնարավորություննր:
Մենք նույնպես փորձելու ենք լինել արդիական ոչ միայն սպասարկման կետերով, այլ նաև օնլայն տիրույթում: Շատ շուտով բոլորը հնարավորություն կունենան տեսնելու և օգտվելու մեր նոր մոտեցումներից, որոնք կլինեն պարզ եւ ժամանակակից պահանջներին համապատասխան»:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է ընկերությունը վերաբերվում Հայաստանում բուքմեյքերների գովազդի սահմանափակման վերաբերյալ ընդունված եւ ուժի մեջ մտած որոշմանը, պրն Թովմասյանը պատասխանեց. «Տվյալ պահին՝ առանց մեկնաբանության: Կարծում եմ՝ ռեբրենդինգի մեջ գտնվող ընկերության համար վաղ է այդ մասին մտածել եւ խոսել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ռադիոյի, հեռուստատեսության եւ այլ մեդիա ռեսուրսների միջոցով ազարտային օնլայն-խաղերի գովազդը սահմանափակելու մասին նոր օրենք:

Հրապարակվել է՝ Բիզնես, ԲԿ-ների նորություններ, Խմբագրության ընտրանի
Անհատներ Ջոն Թովմասյան
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Որքան գումար է ծախսել Գերմանիան Եվրո-2024-ի կազմակերպման համար
21:05, 3 Մայիսի 2016
Ինչպես գումար վաստակել կազինոյի վրա առանց ռուլետկային մոտենալու. Աշխարհի խոշորագույն խաղային օպերատորների ֆոնդային արդյունքները
21:05, 3 Մայիսի 2016
Հայտնի հյուրեր, նոր շոու ու բազմաթիվ մրցանակներ․ Ի՞նչ պետք է իմանալ «РБ 2022» մրցանակաբաշխության մասին
21:05, 3 Մայիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ