Մուտք

Բուքմեյքերներ. Մոուրինյոն ՄՅու-ի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է

00:12, 23 Դեկտեմբերի 2015
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

«Ռոման Աբրամովիչի ձեռքով» Լոնդոնի «Չելսիից» նվաստացուցիչ հեռացումից հետո Ժոզե Մոուրինյոյի մասին խոսում է ողջ Եվրոպան: Պորտուգալացի մասնագետի ապագան հայտնի չէ, բայց բուքմեյքերները կանխատեսում են, որ «յուրահատուկը» շատ շուտով կստանձնի մեկ այլ գրանդ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Կիսվել:

Մոուրինյոյի՝ ՄՅու-ն գլխավորելու գործակիցը 1,6 է

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը հոլանդացի տարեց մասնագետ Լուի վան Գալն է, բայց հավանականությունը մեծ է, որ մանչեսթերյան ակումբի մարզչի պաշտոնում նրա օրերը հաշված են: Ընթացիկ մրցաշրջանում կատարած անորակ աշխատանքի վերաբերյալ հոլանդացու անպատասխանատու պատճառաբանություններն արդեն խախտել են ակումբի բաժնետերերի նյարդային համակարգը: «Յունայթեդի» գլխավոր մարզչի մաշված աթոռը, ըստ երեւույթին, շուտով նորից թափուր կմնա (չնայած հոլանդացու պայմանագիրը ավարտվում է 2017-ին):

Մի քանի հեղինակավոր եվրոպական բուքմեյքերների կարծիքով՝ հենց 52-ամյա մասնագետն է Վան Գալին փոխարինողի ամենահավանական թեկնածուն: «Յուրահատուկը» զգալիորեն առաջ է մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնի մյուս թեկնածուներից:

Paddy Power-ում Մոուրինյոյի գործակիցը 1,6 է, Խոսեպ Գվարդիոլայի կամ Ռայան Գիգզի նշանակվելու հավանականությունը գնահատվում է 6,5-ով: William Hill-ում խաղադրույքն այն բանի վրա, որ պորտուգալացու հաջորդ ակումբը կլինի հենց «Յունայթեդը», ընդունվում է 1,73 գործակցով:

Հիմա ՄՅու-ի մարզչի հեռացումը ամենահավանականն է Անգլիայի Պրեմիեր լիգայում: Խաղադրույքն այն բանի վրա, որ Մոուրինյոյի հետքերով առանց աշխատանք կմնա նաեւ 64-ամյա հոլանդացին, ընդունվում է 1,25 գործակցով: Համեմատության համար՝ պոտենցիալ անգործների ցուցակում հաջորդը «Նյուքասլի» մարզիչ Սթիվ Մաքլարենն է (9.0):

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր թիմ կտեղափոխվի Ռոնալդուն: Ամենահավանական տարբերակը «Չելսին» է
00:12, 23 Դեկտեմբերի 2015
«Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է «Բրենտֆորդի» հետ խաղում, գործակիցներ
00:12, 23 Դեկտեմբերի 2015
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»: Բուքմեյքերների կանխատեսումը
00:12, 23 Դեկտեմբերի 2015
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ