Մուտք

Բուքմեյքերներ. «Լեսթերի» չեմպիոնության շանսերը հավասար էին Լուսնի վրա այլմոլորակայինների վայրէջքի հավանականությանը

18:04, 19 Ապրիլի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում բուքմեյքերները «Լեսթերի» վերջնական հաղթանակի համար սահմանել էին ֆանտաստիկ 5001.0 գործակիցը: Որպեսզի հասկանանք այս թիմի նկատմամբ բուքմեյքերների սուպերթերահավատությունը՝ նույն հավանականությամբ էր գնահատվում Լոխ-նեսյան հրեշի լեգենդի ճշմարիտ լինելը կամ հավանականությունը, որ այլմոլորակայինները վայրէջք կկատարեն Լուսնի վրա, գրում է Forbes-ը:

Կիսվել:

«Լեսթերը» եւ Լոխ-նեսյան հրեշն ընդհանուր բան ունեն՝ նրանց դժվար է հավատալ

Նախորդ ուիք-էնդում ֆավորիտի մոտակա մրցակիցներ «Տոտենհեմը» եւ «Արսենալը» կիսեցին միավորները՝ հանդիպումն ավարտելով 2:2 հաշվով: Միեւնույն ժամանակ Ռանյերիի ֆուտբոլիստներն «Ուոթֆորդի» դեմ խաղում հաղթանակ տոնեցին (1:0) եւ ամրապնդվեցին մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: «Աղվեսների» եւ «խթանների» միջեւ հեռավորությունը մրցաշրջանի ավարտից ինը տուր առաջ հասել է հինգի:

William Hill բուքմեյքերական ընկերությունն իջեցրել է մրցաշրջանում «Լեսթերի» հաղթանակի գործակիցը մինչեւ 2.25 («Տոտենհեմի» հաղթանակը՝ 3.75, «Արսենալինը»՝ 5.5): Չնայած բոլորովին վերջերս Արսեն Վենգերի թիմը չեմպիոնական մրցավազքում ֆավորիտ էր:

«Բոլոր ժամանակների խոշորագույն սենսացիան»,- հենց այսպես է ԱՊԼ-ի այս մրցաշրջանում «Լեսթերի» հնարավոր հաղթանակը մեկնաբանել William Hill-ի ներկայացուցիչ Ջո Քրիլլին: Պատմությունը համաշխարհային ֆուտբոլում շատ անհավատալի հաղթանակներ գիտի: Օրինակ՝ «Բլեքբերնի» չեմպիոնությունը 1994/95 թթ. մրցաշրջանում նույնպես բազմաթիվ փորձագետների զարմանքն էր առաջացրել: Այնուամենայնիվ, այդ հաղթանակն այնքան էլ ֆանտաստիկ չէր, քանի որ նախորդ մրցաշրջանում թիմը գրավել էր երկրորդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է «Լեսթերին», ապա դեռ նախորդ մրցաշրջանում ակումբը հրաշքով չհայտնվեց Չեմպիոնշիփում:

Կարելի է հիշել եւս մեկ անհավատալի պատմություն: Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի 1977/78 թթ. մրցաշրջանում (ԱՊԼ-ի նախկին անունն է) չեմպիոն դարձավ այդ տարի Անգլիայի թոփ լիգա վերադարձած «Նոթինգեմ Ֆորեսթը»:

ԱՊԼ-ից դուրս ամենաանհավանական պատմություններից մեկը Պորտուգալիայում կայացած Եվրո 2004-ում Հունաստանի հավաքականի հաղթանակն էր: Այդ ժամանակ հույները աութսայդերների թվում էին, եւ նրանց վերջնական հաղթանակի հավանականությունը գնահատվում էր 151.0 գործակցով:

«Լեսթերի» չեմպիոնության դեպքում William Hill եւ Ladbrokes բուքմեյքերներն իրենց հաճախորդներին կվճարեն միասին մոտ $6 մլն: Ladbrokes-ում մինչմրցաշրջանային 5001.0 գործակցով «աղվեսների» հաղթանակի վրա խաղադրույք էր կատարել 46 խաղացող, William Hill-ում՝ 25:

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ, Խմբագրության ընտրանի
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Չելսի» – «Լեսթեր»: Բուքմեյքերների կանխատեսումը
18:04, 19 Ապրիլի 2016
«Ռոմա» – «Լեսթեր»: Բուքմեյքերների գործակիցները
18:04, 19 Ապրիլի 2016
«Լեսթեր» – «Ռոմա»: Որքա՞ն է Մխիթարյանի գոլ խփելու գործակիցը
18:04, 19 Ապրիլի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ