Մուտք

Աղջիկը Ֆեյսբուքում տեղադրել է հաղթած խաղադրույքի չեկի ֆոտոն եւ կորցրել գումարը

21:11, 9 Նոյեմբերի 2015
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Աղջիկը, ով Մելբուրնում կայացած ձիարշավի մրցույթի շնորհիվ հաղթել է 825 ավստրալական դոլար, ֆեյսբուքում տեղադրել է հաղթական չեկի լուսանկարը, ինչի պատճառով զրկվել է շահած գումարից: Նրա «ընկերներից» մեկը անակնկալ է մատուցել՝ ստանալով մրցանակն ավելի շուտ: 

Կիսվել:

Հաղթած գումարը կազմել է 800 ավստրալական դոլար

Շանտել անունով աղջիկը՝ Պերչ քաղաքից, որոշել էր մի քանի ավստրալական դոլարի խաղադրույք կատարել Արքայադուստր Պենզանսա անունով ձիու վրա, որի՝ Մելբուրնի ձիարշավում հաղթելու շանսերը գնահատվել էին 101.0 գործակցով:

Մեր հերոսուհին որոշել էր կիսվել իր ուրախությամբ եւ ֆեյսբուքում տեղադրել հաղթած կտրոնի լուսանկարը՝ մոռանալով փակել կտրոնի կոդը: Ընդամենը 15 րոպե անց նրա «ընկերներից» մեկը հեռախոսի մեջ բեռնել է կոդով լուսանկարը եւ կանխիկացրել գումարը տերմինալի միջոցով: Այս ամենի մասին Շանտելն իմացել է բուքմեյկերական ընկերության գրասենյակում` գումարը կանխիկացնելիս: Ոստիկանությունը զբաղվում է հարցով եւ վստահ է, որ կկարողանա գտնել Շանտելի «ընկերոջը»:

Բայց սա Մելբուրնի գավաթի խաղարկության հետ կապված միակ դեպքը չէ:

Նույն օրը մեկ այլ հաջողակ գուշակել էր այն չորս ձիերի անունները, որոնք առաջինն էին հասել եզրագծին: Կատարելով 9 դոլարի խաղադրույք՝ նա հաղթել էր 125 հազար ավստրալական դոլար: Ջեյն Հալլը՝ KIS-FM ռադիոյի հյուրը, Sportsbet բուքմեյկերի 500 դոլար բոնուսով ճիշտ էր կռահել եւ հաղթել ավելի քան 50 հազար դոլար: Այդ ամբողջ գումարով նա բարեգործություն էր կատարել: Եւս մեկը 46 դոլար էր դրել նույն ձիու վրա, որին հավատացել էր Շանտելը: Էքսպրեսի միջոցով նա հաղթել էր 39 հազար դոլար:

Հրապարակվել է՝ Նորություններ, Խմբագրության ընտրանի
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Ռեալ»։ Բուքմեյքերների կանխատեսումը
21:11, 9 Նոյեմբերի 2015
Եվրոպա լիգա։ Գլխավոր ֆավորիտը «Բայերն» է
21:11, 9 Նոյեմբերի 2015
Չեմպիոնների լիգայի ֆավորիտները կիսաեզրափակիչ փուլից առաջ
21:11, 9 Նոյեմբերի 2015
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ