Մուտք

109-րդ րոպեին Էդերի գոլը կարող է £1 միլիոն բերել BetVictor ԲԿ-ի հաճախորդին

10:07, 13 Հուլիսի 2016
Հովիկ Բերոյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Հուլիսի 10-ին կայացավ Եվրո-2016-ի որոշիչ հանդիպումը: Պորտուգալիայի հավաքականը 109-րդ րոպեին, այսինքն՝ լրացուցիչ երկրորդ կեսում, Էդերի գոլի շնորհիվ հաղթեց Ֆրանսիայի թիմին: BetVictor բուքմեյքերական ընկերության հաճախորդներից մեկը, հավանաբար, կռահել է գոլի րոպեն և հեղինակին, ինչը կարող է նրան £1 միլիոն բերել ($1,2 միլիոն):

Կիսվել:

Էդերը երջանկություն բերեց պորտուգալացիներին, և, կարծես, խոշոր շահում խաղադրույք կատարող խաղացողին

BetVictor բուքմեյքերական գրասենյակը Եվրո-2016-ի շրջանակներում Million Pound Goal անվանվամբ ակցիա է անցկացրել: Համաձայն առաջարկության պայմանների՝ ընկերության հաճախորդը պետք է կռահեր մրցաշարի եզրափակիչ խաղի առաջին գոլի հեղինակին և խփած գնդակի րոպեն: Մրցանակը £1 միլիոն ($1,2 միլիոն) էր կազմում, և եթե հաղթողը մեկն էր, ապա նա վերցնում էր ամբողջ գումարը, իսկ եթե շատ էին այդպիսի հաջողակները, ապա մրցանակը կիսվում էր նրանց միջև:

Ինչպես հաղորդեց BetVictor-ն իր Twitter-ի պաշտոնական աքաունթում, ըստ նախնական տվյալների, ակցիայի հաղթողն ընդամենը մեկն է: Դա նշանակում է, որ բուքմեյքերի հաճախորդներից մեկին, հավանաբար, հաջողվել է ենթադրել, որ հենց պորտուգալացի հարձակվող Էդերը (ի դեպ, փոխարինման դուրս եկած 79-րդ րոպեին) հաղթական գոլ կխփի հանդիպման 109-րդ րոպեին: Տվյալ տեղեկատվությունը դեռևս պաշտոնական չէ, նշել են ընկերությունում:

Նշենք, որ ըստ BetVictor-ի տեղեկությունների՝ ամենահայտնի կանխատեսումը եղել է հանդիպման 17-րդ րոպեին ֆրանսիացի Անտուան Գրիզմանի գոլը: Ընդ որում՝ հենց այս ֆուտբոլիստին են բուքմեյքերների հաճախորդներն ամենաշատը հավատացել. կանխատեսումների 36%-ը հենց Գրիզմանի վրա է եղել: Նրան հաջորդում են Քրիշտիանու Ռոնալդուն (18%), ով վնասվածք ստացավ և փոխարինվեց 25-րդ րոպեին, Օլիվիե Ժիրուն (16%) և Դիմիտրի Պայետը (10%):

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Теги: ,,,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտները. Իտալիան ընդգրկված չէ լավագույն եռյակում
10:07, 13 Հուլիսի 2016
«Ռոման» ներկայացրել է նոր դարպասապահին
10:07, 13 Հուլիսի 2016
Ֆրանսիա — Խորվաթիա․ Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում Ֆրանսիային
10:07, 13 Հուլիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ