Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

109-րդ րոպեին Էդերի գոլը կարող է £1 միլիոն բերել BetVictor ԲԿ-ի հաճախորդին

Հովիկ Բերոյան
Հուլիսի 10-ին կայացավ Եվրո-2016-ի որոշիչ հանդիպումը: Պորտուգալիայի հավաքականը 109-րդ րոպեին, այսինքն՝ լրացուցիչ երկրորդ կեսում, Էդերի գոլի շնորհիվ հաղթեց Ֆրանսիայի թիմին: BetVictor բուքմեյքերական ընկերության հաճախորդներից մեկը, հավանաբար, կռահել է գոլի րոպեն և հեղինակին, ինչը կարող է նրան £1 միլիոն բերել ($1,2 միլիոն):
EDER

Էդերը երջանկություն բերեց պորտուգալացիներին, և, կարծես, խոշոր շահում խաղադրույք կատարող խաղացողին

BetVictor բուքմեյքերական գրասենյակը Եվրո-2016-ի շրջանակներում Million Pound Goal անվանվամբ ակցիա է անցկացրել: Համաձայն առաջարկության պայմանների՝ ընկերության հաճախորդը պետք է կռահեր մրցաշարի եզրափակիչ խաղի առաջին գոլի հեղինակին և խփած գնդակի րոպեն: Մրցանակը £1 միլիոն ($1,2 միլիոն) էր կազմում, և եթե հաղթողը մեկն էր, ապա նա վերցնում էր ամբողջ գումարը, իսկ եթե շատ էին այդպիսի հաջողակները, ապա մրցանակը կիսվում էր նրանց միջև:

Ինչպես հաղորդեց BetVictor-ն իր Twitter-ի պաշտոնական աքաունթում, ըստ նախնական տվյալների, ակցիայի հաղթողն ընդամենը մեկն է: Դա նշանակում է, որ բուքմեյքերի հաճախորդներից մեկին, հավանաբար, հաջողվել է ենթադրել, որ հենց պորտուգալացի հարձակվող Էդերը (ի դեպ, փոխարինման դուրս եկած 79-րդ րոպեին) հաղթական գոլ կխփի հանդիպման 109-րդ րոպեին: Տվյալ տեղեկատվությունը դեռևս պաշտոնական չէ, նշել են ընկերությունում:

Նշենք, որ ըստ BetVictor-ի տեղեկությունների՝ ամենահայտնի կանխատեսումը եղել է հանդիպման 17-րդ րոպեին ֆրանսիացի Անտուան Գրիզմանի գոլը: Ընդ որում՝ հենց այս ֆուտբոլիստին են բուքմեյքերների հաճախորդներն ամենաշատը հավատացել. կանխատեսումների 36%-ը հենց Գրիզմանի վրա է եղել: Նրան հաջորդում են Քրիշտիանու Ռոնալդուն (18%), ով վնասվածք ստացավ և փոխարինվեց 25-րդ րոպեին, Օլիվիե Ժիրուն (16%) և Դիմիտրի Պայետը (10%):

Ամենահայտնի ժամանակահատվածը, երբ, ըստ ընկերության հաճախորդների, պետք է խփվեր առաջին գոլը, 15-ից մինչև 30-րդ րոպեն էր:
screen-sky
Նաև պետք է նշել, որ եթե Էդերի գոլ խփելու շանսերն այս խաղում տարբեր բուքմեյքերական գրասենյակների կողմից 4,5-ից մինչև 6 գործակցով էր գնահատվում, ապա լայվում այս խաղացողի գործակիցը, որպես գոլի հեղինակ, մեծացավ 10 անգամ: Sky Bet-ի հաճախորդներից մեկը £10 (գրեթե $13) խաղադրույք է կատարել այն բանի վրա, որ Էդերն առաջին գոլը կխփի լրացուցիչ ժամանակում, 67,0 գործակցով: Նրա շահումը կազմել է £670 (շուրջ $867):
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք