Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ըստ Բուքմեյքերների Մունդիալ 2018-ի հաղթողը Եվրոպայից կլինի

Արամ Սահակյան
Եվս 23 օր և մեծագույն խաղի գլխավոր գավաթի համար կսկսվի այդքան սպասված պայքարը։ Բուքմեյքերներն էլ իրենց հերթին չեն դադարում ամենազանազան խաղադրույքներն առաջարկել բեթինգի սիրահարներին։ Այսպես, իռլանդական Paddy Power բուքմեյքերական ընկերությունը սկսել է ընդունել խաղադրույքներ, թե Մունդիալի հաղթողը որ մայրցամաքից կլինի։ 

Բուքմեյքերների կանխատեսումներով Մունդիալի հաղթողը պետք է լինի Եվրոպայից։ Նման խաղադրույք կարելի է կատարել 1,3 գործակցով։ Հավանականությունը գնահատվում է 68%: Միակ դեպքը, երբ Եվրոպայում կայացած առաջնությունում հաղթել է հավաքական այլ մայրցամաքից, եղել է 1958 թվականին։ Այդժամ Շվեդիայում կայացած Մունդիալը ավարտվեց Բրազիլիայի հավաքականի հաղթանակով։

Բնականաբար, եվրոպացիներին հաջորդում են հարավամերիկացիները։ 3,1 գործակցով կարելի է խաղադրույք կատարել, որ հաղթող երկիրը կլինի Հարավային Ամերիկայից։ Հավանականությունը գնահատվում է 29%: Հարավամերիկյան մայրցամաքի հիմնական ֆավորիտները Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներն են։ Հիշեցնենք, որ այս երկու հավաքականներից բացի Հարավային Ամերիկայից Մունդիալին մասնակցում են նաև Պերուն, Ուրուգվայը և Կոլումբիան։

Հավանականությունը, որ այս տարի չեմպիոն կունենանք Հյուսիսային Ամերիկայից, գնահատվել է 56,0 գործակցով (1,6%): 76,0 գործակցով (1,1%) կարելի է խաղադրույք կատարել աֆրիկական մայրցամաքի ներկայացուցիչների հաղթանակի համար։ Դե իսկ ահա Ասիա մայրցամաքի հաղթանակը փորձագետները գնահատել են 276,0 գործակցով (0,3):

Բացի սրանից, ընկերությունը խաղադրույքներ է ընդունում, թե որ խմբից կլինի Մունդիալի հաղթողը։ Այստեղ ամենաշատը հավատում են B խմբին, որտեղ ընդգրկված են Իսպանիան, Պորտուգալիան, Մարոկկոն և Իրանը։ Այս խմբի հաղթանակի համար կարելի է խաղադրույք կատարել 4,33 գործակցով։

Ֆավորիտների թվում են նաև E (Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա-Ռիկա, Սերբիա) և F (Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Կորեա) խմբերը։ Այս խմբերի համար սահմանված է 4,5 գործակիցը։

6,00 գործակցով են փորձագետները գնահատել հավանականությունը, որ Աշխարհի չեմպիոն կդառնա C (Ֆրանսիա, Ավտրալիա, Պերու, Դանիա) կամ G (Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա) խմբի թիմերից որևէ մեկը։

Հավանականությունը, որ Աշխարհի գալիք չեմպիոնը կլինի A (Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ) խմբից գնահատվել է 14,00 գործակցով։ Ամենից քիչ հավանական համարվում է H (Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա) խմբի հնարավորությունները։ Սահմանված է 21,00 գործակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ շվեյցարական UBS Group ֆինանսական ընկերության վերլուծաբանները հաշվարկների մաթեմատիկական մոդել էին կազմել և գնահատել հավաքականների շանսերը։ Ըստ վերլուծաբանների՝ գլխավոր ֆավորիտը Գերմանիայի հավաքականն է։

Աշխարհի 2018 թվականի առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Ռոստով-նա-Դոնույում, Սարանսկում և Վոլգոգրադում։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք