Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ընտրյալների հավաքականը. Ինչպես էին խաղադրույք կատարում Պորտուգալիայի վրա Հայաստանում

Սպարտակ Պետրոսյան
Եվրո 2016-ի ընթացքում ականատես եղանք բազմաթիվ անակնկալների: Իսլանդիայի համեստ հավաքականը կարողացավ հասնել 1/4 եզրափակիչ՝ ճանապարհին ոչ-ոքի խաղալով Պորտուգալիայի ընտրանու հետ (1:1), հաղթելով անգլիացիներին (2:1): Անգլիայի հետ ընդգրկված լինելով նույն խմբում՝ Ուելսի հավաքականը զբաղեցրեց առաջին տեղը, հետո պայքարից դուրս թողեց նաև Բելգիային: Բայց, իհարկե, առաջնության կարևորագույն իրադարձությունը Պորտուգալիայի չեմպիոն հռչակվելն էր: Քրիշտիանու Ռոնալդուն ու թիմակիցները, վեց հանդիպում ավարտելով ոչ-ոքի, և հաղթելով մեկում, պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին պատվավոր գավաթը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» զրուցել է Vivaro բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչների հետ և պարզել, թե ինչպես են փոխվել «Սելեսաոյի» չեմպիոնության գործակիցները Եվրո 2016-ի ընթացքում ու ի՞նչ ուշագրավ խաղադրույքներ են գրանցվել մրցաշարի ընթացքում:
Պորտուգալիայի չեմպիոնությունը հայ բուքմեյքերին լուրջ վնասներ չի պատճառել

Պորտուգալիայի չեմպիոնությունը հայ բուքմեյքերին լուրջ վնասներ չի պատճառել

Եվրո 2016-ի ճանապարհին նաև Հայաստանում. պորտուգալացիների անցած ուղին

Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ կապված հուշեր ունենք դեռ 2015-ից, երբ, ընդգրկված լինելով որակավորման փուլի I խմբում, Ֆերնանդու Սանթուշի թիմը երկու անգամ հանդիպեց Հայաստանի հավաքականին: Պորտուգալիայում Բեռնար Շալանդի գլխավորությամբ մեր թիմը պարտվեց 0:1 հաշվով, իսկ Երևանում կայացած խաղը բավական դրամատիկ ստացվեց: Մարկոս Պիզելին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց մեր հավաքականին, այնուհետև Քրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ հեղինակեց: Հրայր Մկոյանը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը՝ 2:3:

Հայաստան - Պորտուգալիա խաղի վիճակագրությունը

Հայաստան — Պորտուգալիա խաղի վիճակագրությունը

Վստահ հաղթահարելով որակավորումը՝ Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Եվրո 2016-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Վիճակահանության արդյունքում թիմն Իսլանդիայի, Հունգարիայի և Ավստրիայի ընտրանիների հետ հայտնվեց F խմբում:

Խմբային փուլում պորտուգալացիները չտոնեցին և ոչ մի հաղթանակ՝ բոլոր հանդիպումներն ավարտելով ոչ-ոքի: Նախ՝ 1:1 իսլանդացիների հետ, հաջորդիվ 0:0 Ավստրիայի դեմ խաղում: Վճռորոշ երրորդ տուրի Հունգարիայի հետ խաղի մեկնարկը խոստումնալից չէր: Արդեն 19-րդ րոպեին Գերայի ջանքերով հունգարացիներն առաջ էին անցել հաշվի մեջ: Առաջին կեսի վերջում Նանին հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսում մրցակիցը ևս երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց «Սելեսաոյի» գլխավոր աստղը վերջապես փայլեց ու, դառնալով դուբլի հեղինակ, իր թիմին երրորդ տեղով դուրս բերեց 1/8 եզրափակիչ:

Այնտեղ պորտուգալացիները հանդիպեցին խորվաթներին: Հիմնական ժամանակում դիպուկ հարվածներ դարպասներին այդպես էլ չեղան: Խաղի միակ գոլը 117-րդ րոպեին խփեց Կուարեժման: Ոչ-ոքի՝ 1:1 ավարտվեց Լեհաստանի հետ քառորդ եզրափակիչ խաղը: Երկրորդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին բացեց հաշիվը, բայց 31 րոպե անց Ռենատու Սանշեշը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկվեց արդեն 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ, ինչպես հասկացաք, ավելի դիպուկ էին պորտուգալացիները:

Կիսաեզրափակչում Ֆերնանդու Սանթուշի թիմը հանդիպեց Ուելսին: 50-րդ րոպեին Ռոնալդուն, 53-րդին՝ Նանին, գրավեցին մրցակցի դարպասն ու ապահովեցին մասնակցությունը եզրափակչում:

Այնտեղ ամեն ինչ վատ էր դասավորվում Պորտուգալիայի համար: Առաջին կեսում Դիմիտրի Պայետի հետ բախումից հետո Ռոնալդուն վնասեց ծունկն ու չկարողացավ շարունակել խաղը: Հետո պարզ դարձավ, որ պորտուգալացիներն առանց իրենց մեգաաստղի ավելի հավաքված ու վտանգավոր գործեցին: 109-րդ րոպեին Էդերի խփած գոլն էլ պատմական հաղթանակ պարգևեց Պորտուգալիային, որը 2004 թվականի տնային Եվրոյի եզրափակչում ցավալի պարտություն էր կրել Հունաստանից:

Իսկ ո՞վ կհաղթի Եվրո 2020-ում…

Ինչպե՞ս էին փոխվում Պորտուգալիայի չեմպիոնության գործակիցները

Եվրո 2016-ի եզրափակիչ փուլի մեկնարկից 1 տարի առաջ Պորտուգալիայի հավաքականի հաղթանակի շանսերը Vivaro բուքմեյքերական ընկերությունում գնահատվում էին 21.0 գործակցով: Առաջին տուրից առաջ այդ գործակիցը իջել էր 17.0, եզրափակչից առաջ էլ կազմում էր 2,8:

portugalinfo

Ինչպես էին Պորտուգալիայի չեմպիոնության վրա խաղադրույք կատարում Հայաստանում

Գաղտնիք չէ, որ Հայաստանում բավական շատ են Մադրիդի «Ռեալի» երկրպագուները, որոնց կուռքը «սերուցքայինների» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն է: Հենց վերջինիս շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը Հայաստանում բազմաթիվ երկրպագուներ ունի: Բայց Ֆերնանդու Սանթուշի թիմին հավատացողները մեր երկրում այնքան էլ շատ չէին:

«Ամենաշատ խաղադրույքներն ընդունել ենք Գերմանիայի հավաքականի չեմպիոնության վրա: Գերմանացիներին հաջորդում էին Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Բելգիան և Պորտուգալիան»,- մեզ հետ զրույցում նշեց Vivarobet բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է ամենահեռուն տեսնող «գուշակներին», ապա Պորտուգալիայի՝ Եվրոպայի չեմպիոն հռչակվելու վրա առաջին խաղադրույքը Vivaron ընդունել է 2015 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 21 գործակցով:

Պորտուգալիան բուքմեյքերներին հսկայական վնաս պատճառե՞լ է: Մեծ հաշվով՝ ոչ: «Ընտրյալների հավաքականի» վրա խոշոր խաղադրույքների մասին Vivaro-ն տեղեկություններ չհայտնեց:

Եվրո 2016-ի ընթացքում պատմել էինք, որ Vivaro-ի հաճախորդներից մեկը ճիշտ է գուշակել երեք հանդիպումների հաշիվները և հաղթել 305 գործակցով:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք