Խաղադրույքներ ֆորայի վրա

Սպարտակ Պետրոսյան

Բովանդակություն

Ֆորայի վրա կատարված խաղադրույքը խաղադրույքի մի տեսակ է, որի ժամանակ կոնկրետ ընտրությանը (օրինակ թիմի հաղթանակին) տրվում է պայմանական առավելություն կամ պակասորդ, որը արտահայտվում է քանակական տեսքով, և եթե ֆորայի ավելացումից հետո ընտրությունը ճիշտ է լինում, ապա խաղադրույքը հաղթում է:

Ֆորայի վրա կատարվող խաղադրույքներից ամենատարածվածները մարզիկի կամ թիմի վրա կատարված ընտրությունն է: Այդ դեպքում ֆորան արտահայտվում է գոլերի, միավորների, գեյմերի և այլ իրադարձությունների քանակով, որոնք պայմանականորեն ավելացվում են վերջնական հաշվին կամ չեղարկվում են վերջնական հաշվից՝ մրցակից կողմերի մեկի համար: Խաղադրույքը համարվում է հաղթած, եթե մրցույթի մասնակիցը, ում վրա կատարվել է խաղադրուքյը, հաղթում է ֆորայի ավելացումից հետո:

Ֆորայի վրա խաղադրույքներ կատարում են այնպիսի իրադարձություններում, ինչպիսիք են օրինակ անկյունայինների թվերով հաղթելը, կամ ֆուտբոլում մրցավարի կողմից ցույց տված քարտերի թվով հաղթելը:

Սովորաբար դրական ֆորան առաջարկվում է ոչ ֆավորիտ կողմի համար, իսկ բացասականը՝ ֆավորիտի:

Ֆորայի ձևերը.

Եվրոպական ֆորա (հանդիկապ)

Սա հանդիկապով խաղադրույք է, որն առաջարկվում է իրադարձության արդյունքի վրա, այդ թվում նաև` ոչ-ոքիի, եթե այն հնարավոր է: Եվրոպական ֆորան լինում է դրական և բացասական, որտեղ դրականը պայմանականորեն նշանակում է թիմի գոլային առավելությունը խաղի վերջում (ֆուտբոլում), իսկ բացասականը՝ գոլերի պակասորդը: Եթե դրական եվրոպական ֆորայի ավելացումից հետո թիմը հաղթում է, ապա խաղադրույքը նույնպես հաղթում է, իսկ եթե խաղն ավարտվում է ոչ-ոքի կամ ընտրված թիմը պարտվում է, ապա խաղադրույքը պարտվում է:

Օրինակ, Ա և Բ թիմերի հանդիպման ժամանակ կատարվել է խաղադրույք Բ թիմի վրա՝ եվրոպական ֆորայի (+1) տեսքով: Խաղն ավարտվում է 2:1 հաշվով՝ հօգուտ Ա թիմի: Այս դեպքում խաղադրույքը չի հաղթում, քանի որ ֆորայով հաշիվը կլիներ 2:2, բայց եթե օրինակ 2:1 հաշվով հաղթեր Բ թիմը, ապա խաղադրույքը կհամարվեր շահած:

Բուքմեյքերական ընկերություններից մեծամասնությունում հնարավոր է խաղադրույք կատարել թե՛ ֆավորիտի, թե՛ ոչ ֆավորիտ թիմի/մասնակցի վրա՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական եվրոպական ֆորայով:

Եվրոպական հանդիկապը ասիական ֆորայից տարբերվում է նրանով, որ ունի ամբողջական նշանակություն և չի ապահովում գումարի վերադարձ ոչ-ոքի արդյունքի դեպքում, երբ արդեն ֆորա խաղադրույքն ընդունված է: Ոչ-ոքիի դեպքում եվրոպական հանդիկապն ունի առանձին տարբերակներ:

Եվրոպական ֆորայի վրա խաղադրույքները առաջարկում ենք կատարել հիմնականում ֆուտբոլում:

Ասիական ֆորա

Ասիական ֆորան խաղադրույքի ձև է, որն ընդունվում է գոլերի, միավորների, անկյունայինների և այլ իրադարձությունների վրա կամ չեղյալ է համարում խաղադրույքը՝ ոչ-ոքի արդյունքի դեպքում (ոչ-ոքիի դեպքում գումարը վերադարձվում է):

Ասիական ֆորան կարող է լինել դրական կամ բացասական, օրդինար և կրկնակի: Ասիական օրդինար ֆորան կարող է ընդունել ամբողջ և կոտորակային արժեքներ:

Կրկնակի ասիական ֆորան կազմված է 2 միայնակ ֆորաներից, օրինակ «-1,1.5», որը կարող է գրվել «-1.25», որը ճիշտ նույն բանն է:

Ասիական ֆորայի ելքը հաշվարկելու նպատակով վերջնական արդյունքում մարզիկի/թիմի , ընտրված խաղացողին պայմանականորեն ավելացվում կամ հանվում է ֆորա: Եթե մարզիկը/թիմը վերջնական արդյունքում նշված տարբերությամբ հաղթում է, ապա խաղադրույքը շահում է:

Եթե ասիական ֆորայի դեպքում ելքը ոչ-ոքի է լինում, ապա խաղադրույքի գումարի չափը վերադարձվում է: Նման բան լինում է ամբողջական ֆորայի դեպքում, օրինակ (+1) կամ (-2): Եթե ասիական ֆորայի դեպքում ընտրված կողմը զիջում է, ապա խաղադրույքը համարվում է պարտված:

Օրինակ, Ա և Բ թիմերի միջև հանդիպման ժամանակ կատարվում է խաղադրույք Ա թիմի հաղթանակի վրա՝ (-2) ասիական ֆորայով: Եթե խաղն ավարտվում է 3:1 հաշվով հօգուտ Ա թիմի, ապա ֆորայի հաշվարկից հետո ստացվում է ոչ-ոքի արդյունք՝ 1:1, ինչը նշանակում է, որ խաղադրույքի վերադարձվում է: Որպեսզի այս խաղադրույքը հաղթի, պետք է Ա թիմը հաղթի 3 կամ ավելի գոլերի տարբերությամբ, իսկ եթե Ա թիմը գրանցում է ոչ ոքի արդյունք, պարտվում է կամ հաղթում է 1 գոլի տարբերությամբ, ապա խաղադրույքը համարվում է պարտված:

Հարկ է նաև բացատրել կրկնակի ասիական ֆորայի հաշվարկը: Այդ դեպքում խաղադրույքի գումարը բաշխվում է 2 մասի. կեսը 1-ին ֆորային, կեսը՝ 2-րդ: Հաջորդ գործընթացները կատարվում են միայնակ ասիական ֆորայի սկզբունքով:

Օրինակ, Ա և Բ թիմերի միջև հանդիպման ժամանակ կատարվում է 1000 ռուբլի խաղադրույք Ա թիմի վրա՝ (+1.75) ֆորայով, որը կարելի գրել նաև (+1.5,2) տեսքով: Այդ դեպքում խաղադրույքի կեսը գնում է ֆորա (+1.5)-ին, իսկ մյուս մասը՝ (+2)-ին: Խաղադրույքները հաշվարկվում են հենց այնպես, ինչպես նշված է վերևի օրինակում:

Ի դեպ, եթե ֆորան, որը վերադարձվում է, ընդգրկված է նաև էքսպրեսս խաղադրույքի մեջ, ապա այն ստանում է 1.0 գործակից, իսկ էքսպրեսս խաղադրույքը չի համարվում պարտված:

Ֆորաների տեսակները` ըստ իրադարձությունների:

Ֆորայով խաղադրույք հանդիպման վրա

Խաղադրույքի տեսակ է, որը առավելություն կամ պակասորդ է տալիս խաղացողին/թիմին՝ խաղի վերջնական արդյունքում: Որպես կանոն, բուքմեյքերական ընկերությունները բացասական ֆորա տալիս են ֆավորիտներին, իսկ դրական ֆորա՝ ոչ ֆավորիտներին:

Ֆորայով խաղադրույք անկյունային հարվածների վրա

Խաղադրույքի տեսակ է, որն առավելություն կամ պակասորդ է տալիս ֆուտբոլային թիմին՝ անկյունային հարվածների թվով: Օրինակ, եթե մենք խաղադրույք ենք կատարել թիմի վրա՝ +2.5 ֆորա անկյունայիններով, ապա մեր ընտրած թիմը պետք է խաղի ընթացքում նվազագույնը 2 անգամ ավելի քիչ անկյունային հարվածի իրավունք վաստակի, քան մրցակիցը:

Ֆորայով խաղադրույք խաղակեսի կամ ժամանակահատվածի վրա

Խաղադրույքի տեսակ է, որը կատարվում է խաղակեսի, քառորդի և այլ ժամանակահատվածի վրա: Օրինակ, խաղադրույք է կատարվել բասկետբոլային թիմի վրա՝ -2.5 ֆորայով, առաջին քառորդի համար: Դա նշանակում է, որ ընտրված թիմը պետք է առաջին քառորդը հաղթի ամենաքիչը 3 միավորի առավելությամբ:

Ֆորայով խաղադրույք թենիսի գեյմի վրա

Խաղադրույքի տեսակ է, որը ենթադրում է թենիսիստների առավելությունը կամ պակասորդը խաղի արդյունքում՝ գեյմերի կտրվածքով: Այստեղ հաշվվում է թենիսիստների հաղթած գեյմերի քանակը: Օրինակ, եթե սեթերն ավարտվել են 4-6, 7-5 և 6-3 հաշիվներով, ապա ընդհանուր գեյմերի հաշիվը կկազմի 17-14, որի արդյունքում էլ հաշվվում է ֆորայի վրա դրված խաղադրույքը:

Ֆորայով խաղադրույք քարտերի վրա

Խաղադրույքի տեսակ է, որը ենթադրում է առավելություն կամ պակասորդ՝ զգուշացումների թվի վրա: Եթե խաղադրույք է կատարվել -1.5 քարտերի ֆորայով, ապա այն շահելու համար պետք է մեր ընտրած թիմը ամենաքիչը 2 քարտ ավելի շատ ստանա, քան նրա մրցակիցը:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0