Վլադիմիր Սինիցին

Սպարտակ Պետրոսյան
Վլադիմիր Բորիսի Սինիցինը 1952թ. մայիսի 6, ԽՍՀՄ, Կալինինա) մարզական մեկնաբան է, սնուկերի միջազգային մրցավար, ինչպես նաև «Рейтинге Букмекер» ընկերության սնուկերի մշտական փորձագետ:

Բովանդակություն

Կենսագրությունը
Վլադիմիր Սինիցինը ծնվել է 1952 թվականի մայիսի 6-ին՝ Կուվշինովո քաղաքի Կալինինա թաղամասում: 3 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռիգա: Ավարտել է ֆիզմաթ դպրոց, ստացել է 2 բարձրագույն կրթություն՝ Ռիգայում տեղի Պոլիտեխնիկական համալսարանում ստացել է էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մասնագետի վկայական, իսկ Լատվիայի պետական համալսարանում ավարտել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Ուսումն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցել «Советская молодёжь» սպորտային թերթում: Վլադիմիրի խոսքերով, երբ նա ավարտեց Պոլիտեխնիկական համալսարանը հասկացավ, որ նրա մասնագիտությունը լրագրությունն է:
1981 թվականից սկսել է աշխատել լատվիական ՀԸ-ում՝ որպես մարզական մեկնաբան: Հետագայում եղել է «Курьер», «Авто», «Автобалтия», «Скорость» և «Азарт» թերթերի գլխավոր խմբագիրը: Աշխատել է նաև ամերիկյան ՀԸ-ում:
1989-ին դարձել է Լատվիայի բիլիարդի ֆեդերացիայի առաջին նախագահը: Սինիցինը Լատվիայի բիլիարդի առաջին չեմպիոնն է:
1995-2006 թվականներին մասկակցել է Եվրոպայի 9 և Աշխարհի 3 բիլիարդի առաջնությունների: Սինիցինը բիլիարդ խաղացել է աշխարհի ավելի քան 30 երկրներում: Հանդիսանում է շախմատային մաստերի թեկնածու:
Իր առաջին ռեպորտաժը «Եվրոսպորտ» ալիքով Սինիցինը վարել է 2000 թվականին: 2005 թվականից նույն ալիքում մեկնաբանում է բիլիարդային հանդիպումները:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ