Մուտք

«Վիլոչնիկ»

«Վիլոչնիկը» պրոֆեսիոնալ խաղացող է, որը չի խաղում հաճույքի համար, այլ օգտագործում է արբիտրաժային իրավիճակներ (բուքմեյքերական պատառաքաղներ), որպեսզի խաղադրույքների միջոցով գումար վաստակի: Ի տարբերություն բուքմեյքերական գրասենյակների սովորական խաղացողների՝ «վիլոչնիկները» չեն մտածում, թե ով կհաղթի պայքարում: Ավելին՝ նրանց համար ընդհանրապես կարեւոր չէ այս կամ այն արդյունքի հավանականությունը:

Չնայած նրանք խաղադրույքներ կատարում են սպորտի վրա` «խաղեր» հասկացության հետ նրանց գործունեությունը ոչ մի ընդհանուր կապ  չունի: Միակ բանը, որով նրանք զբաղվում են, շահարկումն է: Մեծ թվով բուքմեյքերական գրասենյակներում գտնելով համապատասխան («վիլկային») գործակիցներ՝ նրանք խաղադրույք են կատարում երկու կողմերի վրա եւ դրանով ապահովում իրենց շահույթը՝ անկախ հանդիպման ելքից: Հիմնարար բուքմեյքերական գրասենյակներին պետք չեն «վիլոչնիկներ», եւ ընկերություններում ստեղծվում են հատուկ ստորաբաժանումներ, որոնք բռնում են «վիլոչնիկներին» եւ իջեցնում են նրանց խաղային հաշիվների մաքսիմումները: Սակայն կան նաեւ ցածր մարժայով գրասենյակներ, որոնք բարեհաճ են ցանկացած խաղացողի նկատմամբ, քանզի խաղադրույքներում միջոցների շրջանառության հաշվին գումար են վաստակում:

Որոշները բուքմեյքերական վիլկաները դարձրել են իրենց հիմնական զբաղմունքը, սակայն կան նաեւ մարդիկ, որոնք իրենց ունակությունները օգտագործում են աշխատանքից դուրս, ազատ ժամանակ հավելյալ գումար վաստակելու համար: Կախված «վիլկաների» հետ աշխատելու փորձից եւ դրանց տրամադրած ժամանակից՝ վիլոչնիկի ամենամսյա շահույթը տատանվում 5-10%-ի սահմանում՝ կախված ներդրված միջոցներից:

Հրապարակվել է՝ Խաղացողների տեսակները
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ