ՏՔ 5.5. ի՞նչ է այն սպորտային խաղադրույքներում
Բովանդակություն
Ի՞նչ է նշանակում (ՏՔ 5.5)-ը
Տոտալ 5,5-ից քիչն այն ցուցանիշն է, որ գոլերի, հարվածների, գեյմերի, անկյունայինների քանակը (կախված խաղադրույքից) կլինի 5-ից ոչ ավելի: 3:3 հաշվով խաղադրույքը կպարտվի, քանի որ 3 + 3 = 6, որը 5-ից ավելի է:
Ե՞րբ է ՏՔ 5.5 խաղադրույքը հաղթում
Ֆուտբոլում
Ֆուտբոլում ցուցանիշը սովորաբար հաշվարկվում է գոլերով: Եթե խփվել է 5 կամ քիչ գոլ, ապա խաղադրույքն անցնում է: Օրինակ, 2:3 հաշվի ժամանակ խաղադրույքը կհաղթի, իսկ 1:5-ի ժամանակ՝ կպարտվի:
Դա վերաբերվում է նաև անկյունայիններին, խախտումներին, խաղից դուրս վիճակներին: Գլխավորն այն է, որպեսզի քանակը չգերազանցի 5-ը:
Հոկեյում
Նույնատիպ իրավիճակ է նաեւ հոկեյում. Գոլերի տոտալ 5,5-ից քիչ խաղադրույքն անցում է ցանկացած հաշվի դեպքում, հիմնական պայմանն այն է, որ գոլերի քանակը չպետք է գերազանցի 5-ը: Այն կարող է կիրառվել գոլերի կամ դարպասին հարվածների վրա:
Թենիսում
Թենիսում խոսքը ավելի շատ կոնկրետ թենիսիստի գեյմերի մասին է: Օրինակ՝ մենք խաղադրույք ենք կատարել, որ Ջոկովիչի դեմ հանդիպման առաջին սեթում Զվերևի գեյմերը կլինեն տոտալ 5,5-ից քիչ: Մեր կանխատեսմամբ՝ Զվերևն այդ ժամանակահատվածում չպետք է հաղթի հինգ գեյմից ավելի։ Եթե հաշիվը 5:7 է՝ հօգուտ Ջոկովիչի, խաղադրույքը հաղթում է, եթե Զվերևը 6 գեյմ հաղթի՝ պարտություն։ Կարող եք նաև խաղադրույք կատարել էյսերի, կրկնակի սխալների և այլ վիճակագրության վրա:
Բեյսբոլում
Այստեղ գոլերի փոխարեն իննինգներ են: Կոնկրետ թիմի՝ ՏՔ (5.5) իննինգների վրա խաղադրույքը կպարտվի, եթե այն հաղթի 6 և ավելի իննինգում:
Օրինակ. «Յանկիզ» — «Չիկագո Կաբս»: Խաղադրույք է արվել «Չիկագոյի»՝ ՏՔ 5.5 իննինգների վրա, հաշիվը 11:5 է՝ հօգուտ «Յանկիզի», խաղադրույքը հաղթել է: Եթե «Կաբսը» հաղթեր 6 և ավելի իննինգում, ապա խաղադրույքը կպարտվեր:
Այլ սպորտաձևերում
Սեղանի թենիսում գեյմերի անալոգը կարող է լինել սեթում կոնկրետ խաղացողի միավորները: Վոլեյբոլում՝ թիմերից մեկի միավորների քանակը սեթում: Բասկետբոլում դա կարող է լինել երեք միավորանոցը: Օրինակ՝ խաղում երեք միավորանոցները ՏՔ (5.5)-ի վրա խաղադրույքը: Համապատասխանաբար, երկու թիմերը միասին պետք է վաստակեն 6-ից քիչ երեք միավորանոց:
Տոտալ 5-ից քիչը դա կանխատեսում է առավելագույնը 5 ցուցանիշի վրա: Այն կհաղթի, եթե գոլերի, միավորների, գեյմերի քանակը չգերազանցի 4-ը: 5 թվի դեպքում խաղադրույքը կհաշվարկվի որպես վերադարձվող (խաղադրույքի գումարը պարզապես կվերադարձվի ձեր հաշվին):
Ինչպես խաղադրույք կատարել տոտալ 5.5-ից քիչ տարբերակի վրա
- Ընտրեք սպորտաձևը
- Ընտրեք մրցաշարը
- Սեղմեք ցանկալի հանդիպման վրա
- Սեղմեք «ՏՔ 5.5»-ի վրա
- Մուտքագրեք խաղադրույքի գումարը և սեղմեք «Сделать ставку»
Ամփոփում
Տոտալ 5.5-ից քիչը հանդիպում է շատ սպորտաձևերում և լինում է ոչ միայն ամբողջ հանդիպման, այլև թիմերի/խաղացողների անհատական ցուցանիշների համար: Ցուցանիշը ենթադրում է գոլեր, գեյմեր, ֆոլեր, հեռացումներ, էյսեր և այլն: Այն ամենը, ինչը կարելի է հաշվարկել հանդիպման ընթացքում: Դուք կարող եք խաղադրույք կատարել ինչպես վիճակագրության, այնպես էլ գոլերի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: