Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Տոտալներ

Սպարտակ Պետրոսյան
Տոտալների վրա խաղադրույքներ կատարելով՝ խաղացողը կանխագուշակում է ֆուտբոլային հանդիպման ժամանակ գոլերի, կանոնների խախտումների, անկյունայինների, քարտերի քանակը, թենիսում սեթերի եւ գեյմերի քանակը եւ այլն: Տոտալների վրա խաղադրույքը ամենատարածվածներից մեկն է աշխարհում: Այն գործում է տարբեր մարզաձեւերում՝ ֆուտբոլում, հոկեյում, բասկետբոլում, թենիսում եւ այլն:  

Բովանդակություն

Տոտալների վրա խաղադրույքի երկու տեսակ կա՝ տոտալ ավել (ընտրված խաղային իրադարձության քանակը գերազանցում է սահմանված թվին) եւ տոտալ պակաս (խաղային իրադարձության քանակը զիջում է սահմանված թվին):

Ֆուտբոլային հանդիպումներում տոտալ գոլերի համար հիմնական սահմանը 2.5 գոլն է, հոկեյում՝ 5.5-ը, իսկ բասկետբոլում այդ սահմանը հասնում է 200.5-ի: Բայց հանդիպումներում, որտեղ արդյունավետությունը չափազանց բարձր է (ֆուտբոլում, երբ մի թիմը մի քանի գլուխ ուժեղ է մյուսից) կամ ցածր (ֆուտբոլում, հիմնականում գավաթային եւ փլեյ-օֆֆ խաղերում), սահմանը կարող է տարբերվել ստանդարտից:

Տոտալի տեսակները.

  • -Սովորական տոտալ՝ 0,5-ից կախված:  Այստեղ ամեն ինչ պարզ է. Տոտալ շատ 2.5-ը կհաղթի, եթե խաղում լինի երեք եւ ավելի գոլ, եւ կպարտվի, եթե լինի 2 եւ ավելի քիչ գոլ:
  • Ասիական տոտալ՝ 0,25-ից կախված: Այստեղ հաշվարկն ավելի բարդ է: Եթե $100 խաղադրույք ենք կատարում Տոտալ ավել 3.25-ի վրա, նշանակում է, որ $50 դրվում է ՏԱ3-ի եւ $50՝ ՏՊ3,5-ի վրա: Այսպիսով, որպեսզի մեր խաղադրույքը հաղթի ամբողջությամբ, անհրաժեշտ է 4 եւ ավելի գոլ: Եթե խփվել է 3 գոլ, $50 ետ ենք ստանում, իսկ մյուս մասը կորցնում ենք: Եթե գրանցվում է երեքից պակաս գոլ, ապա մենք կորցնում ենք ողջ գումարը:
  • Տոտալ՝ կախված մեկից: Այստեղ կա երեք տարբերակ՝ հաղթանակ, պարտություն եւ վերադարձ: ՏԱ2 խաղադրույքի դեպքում մենք պարտվում ենք, եթե խաղում գրանցվում է մեկ գոլ, կամ ընդհանրապես գոլ չի լինում: Հաղթում ենք, եթե խփվում է 3 ու ավելի գոլ, իսկ հենց երկու գոլի դեպքում խաղադրույքը վերադարձվում է:

Տոտալների տեսակները՝ ըստ իրադարձությունների.

Տոտալի վրա խաղադրույքներ խաղում

Սա խաղադրույքի տեսակ է, որով խաղացողը գուշակում է իրադարձության ամբողջ ժամանակահատվածում գոլերի, միավորների, գեյմերի, խփված տափօղակների քանակը:

Բուքմեյքերները առաջարկում են ինչպես հանդիպման ընդհանուր տոտալներ (երկու կողմերը միասին), այնպես էլ անհատական տոտալներ՝ սպորտսմենի/թիմի վրա:

Տոտալ՝ անկյունայինների վրա

Սա խաղադրույքի տեսակ է, որով խաղացողը գուշակում է ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկու թիմերի կողմից իրացրած անկյունայինների քանակը:
Բուքմեյքերները կարող են խաղադրույք ընդունել ինչպես առանձին թիմի, այնպես էլ ողջ հանդիպման անկյունայինների քանակի վրա: Անկյուննայինների տոտալի սահմանը 6,5-7,5-ն է, եւ այս շուկան ավելի ճկուն է, քան գոլերի վրա տոտալները:

Տոտալ՝ քարտերի/զգուշացումների վրա

Բուքմեյքերները կարող են քարտերի վրա տոտալ խաղադրույքներ առաջարկել ինչպես մեկ, այնպես էլ երկու թիմերի համար: Քարտերի վրա տոտալ խաղադրույքների շուկան կարող է լինել ինչպես երեք, այնպես էլ երկու հնարավոր արդյունքներով:

Որոշ եվրոպական բուքմեյքերական գրասենյակներ առաջարկում են նաև զգուշացումների միավորների տոտալ: Այդ շուկայի կանոնների համաձայն` դեղին և կարմիր քարտերի համար տրվում է որոշակի (տարբեր) քանակությամբ միավոր: Նրանց ընդհանուր գումարից կաղված` խաղադրույքը հաղթում է կամ պարտվում:

Այստեղ կարևոր է հիշել այն, որ մարզիչներին, պահեստային խաղացողներին, ընդմիջման կամ խաղի ավարտից հետո ցույց տված քարտերը հաշվի չեն արնվում:

Տոտալի վրա խաղադրույք՝ Խաղակեսում/խաղափուլում

Խաղադրույքի տեսակ է, որով խաղացողը գուշակում է խաղի մեկ խաղափուլում գոլերի, միավորների, գեյմերի, տափօղակների կամ այլ իրադարձության քանակը: Բուքմեյքերներն այս տեսակի խաղադրույքն առաջարկում են ինչպես անհատական, այնպես էլ երկու կողմերի համար:

Առանձին վերցված մրցման մի քանի խաղերի բոլոր գոլերի տոտալներ

Խաղադրույքի տեսակ է, որով խաղացողը կանխագուշակում է առանձին մրցաշարի խաղային օրվա կամ տուրի ընթացքում խփված գոլերի քանակը: Օրինակ՝ Իտալիայի Ա Սերիայի մեկ տուրում գոլերի քանակը Տոտալ շատ կամ քիչ 25.5-ից:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ