Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Տոտալիզատոր

Սպարտակ Պետրոսյան
Տոտալիզատորը՝ սկզբնական նշանակությամբ հաշվիչ է, որը տեղադրված է ձիարշավարաններում, որը ցույց է տալիս յուրաքանչյուր վազող ձիու վրա դրված գումարը, եւ ողջ ձիարշավի վրա դրված ընդհանուր գումարի չափը: Տոտալիզատոր անվանում են նաև այն գրասենյակը, որը մասնաիտանում է ձիարշավի վրա կատարված խաղադրույքներում:  

Բովանդակություն

Խոսակցականում սպորտային տոտալիզատորը ունի այլ նշանակություն:

Բուքմեյքերական տոտալիզատոր կամ «տոտո» անվանում են խաղարկությունը, որում խաղացողներին առաջարկվում է լրացնել սպորտային իրադարձությունների ցանկի կտրոնը, հաճախ կանխագուշակելով նրանց ելքը: Միաժամանակ խաղադրույքներից հավաքվում է մրցանակային ֆոնդ: Բոլոր արդյունքները կռահած խաղացողները ստանում են մրցանակային ֆոնդի առյուծի բաժինը: Ավելի քիչ են ստանում նրանք, ովքեր կռահել են համարյա բոլոր արդյունքները: Սովորաբար այդպիսի տոտալիզատորներում պետք է կանխագուշակել ֆուտբոլային հանդիպումների արդյունքները: Շատ հաճախ տոտալիզատորում կա ջեքփոթ:

Տոտալիզատորները այդքան էլ տարածված առաջարկ չէ՝ ժամանակակից օնլայն-բուքմեյքերների միջև:

Տոտալիզատորների տեսակները

Սովորական “1х2” տոտալիզատոր

Տարբեր մարզաձևերից տոտալիզատոր է, որը սովորաբար բաղկացած է 15 կամ 14 իրադարձություններից: Խաղացողի նպատակն է յուրաքանչյուր իրադարձության արդյունքը կանխատեսելն է, ընտրելով Պ1, Պ2 կամ Х տարբերակները:

Տոտալիզատոր՝ «Ճիշտ հաշիվ»

Վերջին ժամանակներում որոշ բուքմեյքերներ տոտալիզատորի այս բազմազանությունը ընդգրկեցին իրենց լայնույթի մեջ: Ամեն թողարկման սահմաններում տրվում է ֆուտբոլային խաղերի ցանկ, որոնց քանակը սովորաբար չի գերազանցում տասը: Հաշվի ընտրությունը սահմանափակվում է բոլոր ճիշտ հաշիվներից 0-0-ից մինչեւ 3-3, եւ նաեւ «ցանկացած այլ հաշիվ»: Խաղացողի խնդիրը՝ գուշակել յուրաքանչյուր խաղի հաշիվը, ինչքան շատ, այնքան լավ:

Տոտալիզատորը՝ առանձին մարզաձևերում

Շատ բուքմեյքերներ ունեն առանձին տոտալիզատորներ յուրաքանչյուր պահանջարկ վայելող մարզաձևի համար: Կան բացառապես ֆուտբոլային, թենիսային, բասկետբոլային եւ հոկեյի տոտալիզատորներ:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ