«Բուքմեյքերների ռեյտինգն» այս հոդվածում կպատմի ՏՇ (2) մարկետի մասին: Մենք նաև կփորձենք այս մարկետը տարբեր սպորտաձևերում ու կներկայացնենք նրա առավելությունները և թերությունները:
Ի՞նչ է նշանակում տոտալ (2)-ից շատԻ՞նչ է նշանակում տոտալ (2)-ից շատ
Տոտալ 2-ից շատը նշանակում է, որ երկու թիմերի/մարզիկների գոլերը/միավորները պետք է գերազանցեն 2-ը: Դիտարկենք այս խաղադրույքի 3 հնարավոր ելք.
խաղում 0 կամ մեկ գոլ կա. խաղադրույքը պարտվում է
խաղադրույքի գումարի վերադարձ
3 և ավելի գնդակ. խաղադրույքի հաղթանակ (գումար * խաղադրույքի գործակից)
Մարկետը հասանելի է և՛ գոլերի, և՛ վիճակագրական ցուցանիշների համար (դեղին քարտեր, խաղից դուրս վիճակներ, կրկնակի սխալներ և այլն)
Այստեղ ավելի լավ է ՏՇ (2) մարկետն օգտագործել առանձին խաղափուլի համար, այլ ոչ թե ընդհանուր խաղի, քանի որ տվյալ մարկետի գործակիցը հոկեյի հանդիպմանը կլինի 1.3-ից ցածր:
Օրինակ: վերցնենք МХЛ-ի «Академия хоккея им. Михайлова» – «Русские Витязи» հանդիպումը: ՏՇ (2)-ի վրա ընդհանրապես հնարավոր չէ խաղադրույք կատարել, քանի որ բուքմեյքերը համապատասխան ցանկ չի տրամադրում: Վիճակագրության համաձայն՝ հոկեյում մեծ թվով գոլեր են լինում (մեկ խաղում միջինում 5.5 գոլ), այդ պատճառով էլ իրավիճակն այսպիսին է:
Իսկ ահա առանձին խաղափուլի համար կարելի է առանց որևէ խնդրի խաղադրույք կատարել ՏՇ (2)-ի վրա: Խաղադրույքի գործակիցը կլինի 2.54-ի սահմանում: Մարկետի վրա կդնենք 700 ռուբլի գումար: Դա նշանակում է, որ մեկնարկային 20 րոպեների ընթացքում թիմերը պետք է խփեն նվազագույնը 3 գոլ: Դիտարկենք բոլոր տարբերակները.
գոլերի քանակը 0-1 է. խաղադրուքյը պարտվում է, դուք կորցնում եք 700 ռուբլին
երկու թիմերը միասին խփել են 2 գոլ. ձեր հաշվին վերադարձվում է ձեր 700 ռուբլին 3+ գոլ. ձեր խաղադրույքը հաղթում է՝ 700 * 2,54 = 1778, որից 1078-ը ձեր մաքուր շահույթն է
Տոտալ (2)-ից շատն այլ սպորտաձևերում Տոտալ (2)-ից շատն այլ սպորտաձևերում
Տեսականորեն ՏՇ (2)-ի վերաբերյալ կարելի է խաղադրույք կատարել նաև բեյսբոլում (իննինգում միավորների վրա) կամ թենիսում բրեյքերի, կրկնակի սխալների վրա: Սակայն գործնականում բարդ է նման մարկետներ գտնելը: Հիմնականում մարկետը կիրառվում է ֆուտբոլային և հոկեյի խաղերում:
Ինչպես խաղադրույքներ կատարել ՏՇ(2)-ի վերաբերյալԻնչպես խաղադրույքներ կատարել ՏՇ(2)-ի վերաբերյալ
Գոլերը տոտալ 2-ից շատը թույլ է տալիս խաղադրույքներ կատարել պրեմատչում և լայվ ռեժիմում: Հոդվածը կարդալուց հետո այս մարկետից կարող են օգտվել անգամ սկսնակները:
Հարկ է նշել, որ ոչ բոլոր սպորտաձևերում է հասանելի ՏՇ (2) մարկետը, սակայն պոպուլյար մարզաձևերում առկա է (հոկեյ, ֆուտբոլ և որոշակի վերապահումներով թենիսում)
Քայլ առ քայլ ուսումնասիրենք, թե ինչպես պետք է խաղադրույք կատարել տոտալ 2-ից շատի վերաբերյալ.
Բացեք բուքմեյքերի պաշտոնական կայքը
Սահմանեք խաղի ռեժիմը
Ընտրեք սպորտաձևը
Բացեք անհրաժեշտ մրցաշարը
Սեղմեք այն իրադարձության վրա, որի վերաբերյալ ցանկանում եք կատարել խաղադրույք
«Տոտալներ» բաժնում սեղմեք «ՏՇ (2)»-ի վրա
Մուտքագրեք խաղադրույքի գումարը և հաստատեք ընտրությունը
Տոտալ (2)-ից շատ մարկետի վերաբերյալ մարտավարություններՏոտալ (2)-ից շատ մարկետի վերաբերյալ մարտավարություններ
Այս մարկետի համար մարտավարություններն այդքան էլ շատ չեն: Ուսումնասիրենք ֆուտբոլային խաղի օրինակ՝ լայվ ռեժիմում
Խաղադրույք պետք է կատարել հանդիպման ընթացքում՝ 0:0 հաշվի ժամանակ, մոտավորապես խաղակեսի միջնամասում կամ 30-րդ րոպեին
Եթե առաջին խաղակեսն ավարտվում է 0:0 հաշվով, կարելի է ընտրել ՏՇ (1.5) տարբերակը
Խաղադրույք կատարեք այն հանդիպումների վերաբերյալ, որոնցում ակնկալվում է, որ շատ գոլեր կլինեն (Ավստրալիայի, Նիդերլանդների առաջնություններ, կանանց լիգաներ)
ՏՇ(2)-ի վրա խաղադրույքի առավելություններ և թերություններ ՏՇ(2)-ի վրա խաղադրույքի առավելություններ և թերություններ
Առավելություններ
Թերություններ
Հասանելի են ԲԳ-ի մեծամասնությունում
Քիչ թվով մարտավարություններ
Խաղադրույքի ապահովագրում. 2 գոլի դեպքում գումարը վերադարձվում է
Ոչ միշտ են լինում բարձր գործակիցներ
Սպորտաձևերի թիվը, որոնցում հասանելի է մարկետը, մեծ չէ
ԱմփոփումԱմփոփում
Տոտալ (2)-ից շատը կիրառվում է այն մարզաձևերում, որտեղ մեկ խաղի ընթացքում ընդամենը մի քանի գոլ է խփվում: Այս խաղադրույքի համար բասկետբոլը չի համապատասխանում, բայց ֆուտբոլի և հոկեյի համար իդեալական է:
ՏՇ (2) մարկետը կարելի է գտնել միջազգային բուքմեյքերական ընկերությունների մեծ մասի մոտ, սակայն 2 գոլի դեպքի համար նախատեսված ապահովագրման պատճառով (գումարի վերադարձ) գործակիցները միշտ չէ, որ կարող են ձեզ գոհացնել: