Տոտալ (2)-ից շատ. ի՞նչ է նշանակում և ինչպես է հաշվարկվում ՏՇ(2)-ը
Բովանդակություն
Ի՞նչ է նշանակում տոտալ (2)-ից շատ
Տոտալ 2-ից շատը նշանակում է, որ երկու թիմերի/մարզիկների գոլերը/միավորները պետք է գերազանցեն 2-ը: Դիտարկենք այս խաղադրույքի 3 հնարավոր ելք.
- խաղում 0 կամ մեկ գոլ կա. խաղադրույքը պարտվում է
- խաղադրույքի գումարի վերադարձ
- 3 և ավելի գնդակ. խաղադրույքի հաղթանակ (գումար * խաղադրույքի գործակից)
Մարկետը հասանելի է և՛ գոլերի, և՛ վիճակագրական ցուցանիշների համար (դեղին քարտեր, խաղից դուրս վիճակներ, կրկնակի սխալներ և այլն)
Տոտալ (2)-ից շատը ֆուտբոլում
Ֆուտբոլում այս խաղադրույքը ենթադրում է, որ ակումբները միասին պետք է նվազագույնը 2 գոլ խփեն (գոնե գումարի վերադարձի համար)
Օրինակ: «Բրայթոն» — «Բարնլի» անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպմանն ընտրել ենք ՏՇ 2 խաղադրույքը, գործակիցը՝ 1,66 է, գումարը՝ 400 ռուբլի
- հանդիպումն ավարտվում է 0:0 հաշվով կամ թիմերից ցանկացածի նվազագույն հաշվով (1:0 կամ 0:1) հաղթանակով. դուք կորցնում եք ձեր 400 ռուբլին
- ոչ-ոքի՝ 1:1 կամ ակումբներից մեկի հաղթանակ (2:0 հաշվով). 400 ռուբլին վերադարձվում է ԲԳ-ի ձեր հաշվին
- թիմերը երկուսը միասին 3 և ավելի գոլ են խփում. մաքուր շահույթը կկազմի 264 ռուբլի (400 * 1,66 = 664 — 400 = 264)
Տոտալ (2)-ից շատը հոկեյում
Այստեղ ավելի լավ է ՏՇ (2) մարկետն օգտագործել առանձին խաղափուլի համար, այլ ոչ թե ընդհանուր խաղի, քանի որ տվյալ մարկետի գործակիցը հոկեյի հանդիպմանը կլինի 1.3-ից ցածր:
Օրինակ: վերցնենք МХЛ-ի «Академия хоккея им. Михайлова» – «Русские Витязи» հանդիպումը: ՏՇ (2)-ի վրա ընդհանրապես հնարավոր չէ խաղադրույք կատարել, քանի որ բուքմեյքերը համապատասխան ցանկ չի տրամադրում: Վիճակագրության համաձայն՝ հոկեյում մեծ թվով գոլեր են լինում (մեկ խաղում միջինում 5.5 գոլ), այդ պատճառով էլ իրավիճակն այսպիսին է:
Իսկ ահա առանձին խաղափուլի համար կարելի է առանց որևէ խնդրի խաղադրույք կատարել ՏՇ (2)-ի վրա: Խաղադրույքի գործակիցը կլինի 2.54-ի սահմանում: Մարկետի վրա կդնենք 700 ռուբլի գումար: Դա նշանակում է, որ մեկնարկային 20 րոպեների ընթացքում թիմերը պետք է խփեն նվազագույնը 3 գոլ: Դիտարկենք բոլոր տարբերակները.
- գոլերի քանակը 0-1 է. խաղադրուքյը պարտվում է, դուք կորցնում եք 700 ռուբլին
- երկու թիմերը միասին խփել են 2 գոլ. ձեր հաշվին վերադարձվում է ձեր 700 ռուբլին
3+ գոլ. ձեր խաղադրույքը հաղթում է՝ 700 * 2,54 = 1778, որից 1078-ը ձեր մաքուր շահույթն է
Տոտալ (2)-ից շատն այլ սպորտաձևերում
Տեսականորեն ՏՇ (2)-ի վերաբերյալ կարելի է խաղադրույք կատարել նաև բեյսբոլում (իննինգում միավորների վրա) կամ թենիսում բրեյքերի, կրկնակի սխալների վրա: Սակայն գործնականում բարդ է նման մարկետներ գտնելը: Հիմնականում մարկետը կիրառվում է ֆուտբոլային և հոկեյի խաղերում:
Ինչպես խաղադրույքներ կատարել ՏՇ(2)-ի վերաբերյալ
Գոլերը տոտալ 2-ից շատը թույլ է տալիս խաղադրույքներ կատարել պրեմատչում և լայվ ռեժիմում: Հոդվածը կարդալուց հետո այս մարկետից կարող են օգտվել անգամ սկսնակները:
Հարկ է նշել, որ ոչ բոլոր սպորտաձևերում է հասանելի ՏՇ (2) մարկետը, սակայն պոպուլյար մարզաձևերում առկա է (հոկեյ, ֆուտբոլ և որոշակի վերապահումներով թենիսում)
Քայլ առ քայլ ուսումնասիրենք, թե ինչպես պետք է խաղադրույք կատարել տոտալ 2-ից շատի վերաբերյալ.
- Բացեք բուքմեյքերի պաշտոնական կայքը
- Սահմանեք խաղի ռեժիմը
- Ընտրեք սպորտաձևը
- Բացեք անհրաժեշտ մրցաշարը
- Սեղմեք այն իրադարձության վրա, որի վերաբերյալ ցանկանում եք կատարել խաղադրույք
- «Տոտալներ» բաժնում սեղմեք «ՏՇ (2)»-ի վրա
- Մուտքագրեք խաղադրույքի գումարը և հաստատեք ընտրությունը
Տոտալ (2)-ից շատ մարկետի վերաբերյալ մարտավարություններ
Այս մարկետի համար մարտավարություններն այդքան էլ շատ չեն: Ուսումնասիրենք ֆուտբոլային խաղի օրինակ՝ լայվ ռեժիմում
- Խաղադրույք պետք է կատարել հանդիպման ընթացքում՝ 0:0 հաշվի ժամանակ, մոտավորապես խաղակեսի միջնամասում կամ 30-րդ րոպեին
- Եթե առաջին խաղակեսն ավարտվում է 0:0 հաշվով, կարելի է ընտրել ՏՇ (1.5) տարբերակը
- Խաղադրույք կատարեք այն հանդիպումների վերաբերյալ, որոնցում ակնկալվում է, որ շատ գոլեր կլինեն (Ավստրալիայի, Նիդերլանդների առաջնություններ, կանանց լիգաներ)
ՏՇ(2)-ի վրա խաղադրույքի առավելություններ և թերություններ
Առավելություններ | Թերություններ |
Հասանելի են ԲԳ-ի մեծամասնությունում | Քիչ թվով մարտավարություններ |
Խաղադրույքի ապահովագրում. 2 գոլի դեպքում գումարը վերադարձվում է | Ոչ միշտ են լինում բարձր գործակիցներ |
Սպորտաձևերի թիվը, որոնցում հասանելի է մարկետը, մեծ չէ |
Ամփոփում
Տոտալ (2)-ից շատը կիրառվում է այն մարզաձևերում, որտեղ մեկ խաղի ընթացքում ընդամենը մի քանի գոլ է խփվում: Այս խաղադրույքի համար բասկետբոլը չի համապատասխանում, բայց ֆուտբոլի և հոկեյի համար իդեալական է:
ՏՇ (2) մարկետը կարելի է գտնել միջազգային բուքմեյքերական ընկերությունների մեծ մասի մոտ, սակայն 2 գոլի դեպքի համար նախատեսված ապահովագրման պատճառով (գումարի վերադարձ) գործակիցները միշտ չէ, որ կարող են ձեզ գոհացնել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: