Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Տոտալ (1.5)-ից շատ. ի՞նչ է նշանակում և ինչպե՞ս է հաշվարկվում ՏՇ (1.5)-ը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Այս հոդվածում մենք կուսումնասիրենք ՏՇ (1.5) մարկետը: Կպատմենք տարբեր սպորտաձևերում նրա հաշվարկի մեթոդների մասին, ինչպես նաև կդիտարկենք օրինակներ ու կներկայացնենք հիմնական առավելությունները և թերությունները:

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում տոտալ (1.5)-ից շատը

ՏՇ (1.5)-ը նշանակում է, որ երկու թիմերի ընդհանուր գոլերը պետք է լինեն 2 և ավելի: Օրինակ, եթե ակումբները 1:1 են խաղացել, խաղադրույքն անցնում է: Եթե հանդիպումն ավարտվել է 0:0, 1:0 կամ 0:1 հաշիվներով, բուքմեյքերը խաղադրույքը հաշվարկվում է որպես պարտված: Այս մարկետը կիրառվում է ինչպես գոլերի, այնպես էլ վիճակագրական ցուցանիշների համար (քարտեր, խաղից դուրս վիճակներ և այլն):

Տոտալ (1.5)-ից շատը ֆուտբոլում

ՏՇ (1.5)-ի վրա ֆուտբոլում հիմնական ժամանակի համար խաղադրույք կատարել առավել շահավետ է, երբ ոչ այդքան արդյունավետ ակումբներ են խաղում:

Բերենք օրինակ. Կամերուն — Եգիպտոս Աֆրիկայի ազգերի գավաթի հանդիպում: ՏՇ (1.5) խաղադրույքի համար առաջարկվում է 1.66 գործակից: Բավական լավ գնանշում է, սովորաբար սահմանում են 1.25-1.35 գործակից: Պատճառը եգիպտացիների ցածր արդյունավետությունն է. նրանց մասնակցությամբ 5 խաղում գրանցվել է ընդամենը 5 գոլ: 

  • թիմերն ընդհանուր առմամբ խփում են 1 գոլ. խաղադրույքը պարտվում է
  • 2 և ավելի գոլ. ձեր խաղադրույքը հաղթում է (1000 ռուբլի գումարով և 1.66 գործակցով խաղադրույք եք կատարել, 1000*1,66=1660 ռուբլի շահույթ)

Ставка на ТБ (1.5) в матче Камерун – Египет

Դուք կարող եք ռիսկի դիմել և վերցնել առաջին կամ երկրորդ խաղակեսի համար ՏՇ (1.5) տարբերակը: Կամերուն — Եգիպտոս խաղում այս մարկետների համար գործակիցները կլինեն 4.04 և 2.91: Չմոռանք նաև վիճակագրության վերաբերյալ խաղադրույքների մասին, որոնք ևս հասանելի են հանդիպման կոնկրետ հատվածների համար (օրինակ՝ առաջին խաղակեսում դեղին կամ կարմիր քարտերի տոտալ)։

Տոտալ (1.5)-ից շատը հոկեյում

Իսկ ահա հոկեյի ամբողջ հանդիպման համար ՏՇ (1.5)-ը ձեռնտու չէ ընտրել, այստեղ ավելի շատ գոլեր են լինում, քան ֆուտբոլում, իսկ խաղադրույքն անցնում է դեպքերի 95 տոկոսում: Փոխարենն ավելի լավ է ընտրել առանձին խաղափուլերի համար: Դիտարկենք Ռուսաստանի և Շվեյցարիայի օլիմպիական հավաքականների միջև խաղը:

Առաջին խաղափուլի համար ՏՇ (1.5) մարկետը գնահատվում է 2.04 գործակցով: Մարկետը նշանակում է, որ թիմերը պետք է նվազագույնը 2 գոլ խփեն: Առաջին խաղափուլում միայն 3 հաշիվ չէ ձեռնտու մեզ համար. 0:0, Ռուսաստանի 1:0 հաշվով հաղթանակ կամ նույն հաշվով Շվեյցարիայի առավելությունը: Մնացած բոլոր դեպքերում մեր խաղադրույքը կհաղթի:

Ինչպե՞ս խաղադրույք կատարել ՏՇ (1.5)-ի վերաբերյալ 

Տոտալ 1.5 մարկետը կարող են օգտագործել բոլոր բեթթորները՝ թե՛ սկսնակ, թե՛ փորձառու: Սակայն եթե դուք սկսնակ եք, սկզբի համար ուսումնասիրեք գոլերի տոտալը (ամբողջ հանդիպման/խաղակեսերի համար), որից հետո փորձեք խաղից դուրս վիճակները, դեղին քարտերը և դարպասապահների սեյվերը: Այս մարկետը հասանելի է այն բոլոր սպորտաձևերում, որտեղ ցածր արդյունավետություն է. բասկետբոլում և վոլեյբոլում չի հաջողվի կատարել խաղադրույք:

Խաղադրույք կատարելուց առաջ ընտրեք բուքմեյքերը, գրանցվեք, անցեք նույնականացում և համալրեք հաշիվը: Հետևեք այս ուղեցույցին.

  1. Մտեք «Լայնույթ», Live կամ այլ բաժին Разделы Линия, Live, Олимпиада, Киберспорт на сайте БК 1xstavka
  2. Ընտրեք սպորտաձևը Выбор вида спорта для заключения пари на сайте БК 1xstavka
  3. Բացեք ձեզ հետաքրքրող մրցաշարը Выбор турнира для заключения пари на сайте БК 1xstavka
  4. Ընտրեք կոնկրետ իրադարձությունը Выбор события для заключения пари на сайте БК 1xstavka
  5. Սեղմեք «ՏՇ 1.5»-ի վրա Заключение пари на ТБ (1.5) на сайте БК 1xstavka
  6. Մուտքագրեք գումարը և սեղմեք «Сделать ставку»: Купон ставки на ТБ (1.5) на сайте БК 1xstavka

ՏՇ (1.5)-ի համար ռազմավարություններ

Իր անճկունության և համեմատաբար ցածր գործակիցների պատճառով ՏՇ 1.5-ի վրա խաղադրույքները ռազմավարության առումով տարածված չեն: Դիտարկենք ֆուտբոլային խաղի մի օրինակ: Կան մի շարք չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի այս իրադարձությունը.

  • գործակիցը չպետք է լինի 1.30-ից ցածր. 4 հաջող խաղադրույքի և 5-րդ պարտվածի դեպքում դուք կստանաք 200 ռուբլի շահույթ: Եթե գործակիցը լինի 1.20, դուք կկորցնեք 200 ռուբլի
  • ընտրեք արդյունավետ առաջնություններ. Դրանց շարքում են Նիդերլանդների, Գերմանիայի, Իտալիայի լիգաները 
  • խաղադրույք մի կատարեք հուսալի պաշտպանությամբ թիմերի խաղում. անգամ առաջատարի և նորմալ պաշտպանական գիծ ունեցող ակնհայտ հետնապահի միջև հանդիպմանը խորհուրդ չի տրվում խաղադրույք կատարել

ՏՇ (1.5)-ի վերաբերյալ խաղադրույքների առավելություններ և թերություններ

Առավելություններ Թերություններ
Հասանելի են բոլոր բուքմեյքերական ընկերություններում Ոչ բոլոր սպորտաձևերում է առկա
Առանձին խաղակեսերի համար սահմանված են բարձր գործակիցներ Ամբողջ հանդիպման համար առաջարկվում են ցածր գործակիցներ
Հեշտ է հաշվարկվում Մարտավարությունների ընտրության բացակայություն

Ամփոփում

ՏՇ 1.5-ի վրա կարող եք խաղադրույք կատարել ֆուտբոլային հանդիպման հիմնական ժամանակում (+ վիճակագրություն), հոկեյում, բեյսբոլում, այն մարզաձևերում, որտեղ գոլերի/միավորների քանակը ցածր է: Թենիսում, սեղանի թենիսում, բասկետբոլում կամ վոլեյբոլում այս մարկետը գրեթե չի հանդիպում:

Մարկետի գլխավոր առավելությունը պարզ հաշվարկն է և մատչելիությունը:

Սակայն կան նաև թերություններ. ամբողջ հանդիպման համար գործակիցները ցածր են, իսկ սպորտաձևերի թիվը, որոնցում հասանելի է մարկետը, սահմանափակ են:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ