Սպորտային խաղադրույքներ. ինչի՞ց սկսել, 6 խորհուրդ նորեկին
Բովանդակություն
Երբ մարդ առաջին անգամ գալիս է բուքմեյքերական ընկերություն, նա հայտնվում է անհասկանալի թվերի, հապավումների ու սպեցիֆիկ նշանակությունների աշխարհում։ Ընդ որում՝ ոչ բոլորն են համարձակվում նույնիսկ բուքմեյքերական ընկերությունն ուսումնասիրել կամ գրանցվել: Դրա մեջ ինչ-որ արգելված բան կա.
Հիշե՛ք. սպորտի վրա խաղադրույք կատարելը նորմալ է: Գլխավորը խաղին ճիշտ մոտենալն է։
Ընտրեք ճիշտ նպատակ
Սպորտային խաղադրույքները դա ժամանց է: Դուք պետք է վճարեք դրա համար, օրինակ՝ ինչպես բար գնալու և գարեջուր ըմպելու համար: Դուք կհաղթեք և կպարտվեք: Դուք, անկասկած, ավելի շատ կկորցնեք, քան կվաստակեք: Պարտվելուն վերաբերվեք որպես ժամանցի համար վճար:
Հարց, որը հուզում է յուրաքանչյուր սկսնակի՝ հնարավո՞ր է գումար վաստակել՝ կատարելով սպորտային խաղադրույքներ: Այո՛, հնարավոր է: Օրինակ, շահույթ են բերում բուքմեյքերական վիլկաների խաղադրույքները: Թեև հիմա այս զբաղմունքն ավելի դժվար է, քան 10 տարի առաջ։ Գումար են վաստակում նաև նրանք, ովքեր բուքմեյքերից ավելի լավ են գնահատում իրադարձությունների հավանականությունը և արժեքավոր խաղադրույքներ են կատարում:
Կան նաև այլ եղանակներ, որոնք հակասում են առնվազն բուքմեյքերական ընկերությունների կանոններին, իսկ առավելագույնը՝ օրենքին։ Նման զբաղմունքներին միավորում է մեկ բան․ դա լիարժեք աշխատանք է, որը շատ ժամանակ է խլում: Եթե դուք հազվադեպ եք կատարում խաղադրույքներ, չունեք խորը գիտելիքներ ոչ մեծ լիգաների մասին կամ մարզիկներից ինսայդներ, մաթեմատիկայից չեք փայլում, ապա ավելի լավ է անմիջապես ընդունեք, որ սպորտային խաղադրույքներում կվճարեք ադրենալինի համար:
Որոշեք խաղադրույքների համար բանկը
Դուք պետք է անմիջապես որոշեք, թե որքան գումար եք պատրաստ ռիսկի դիմել բուքմեյքերական ընկերությունում: Մի գերազանցեք ձեր լիմիտը, անկախ ամեն ինչից: Նրանք, ովքեր գումար են վաստակում խաղադրույքների օգնությամբ, շրջանառության մեջ մեծ գումարներ ունեն բազմաթիվ հաշիվներում: Եթե ցանկանում եք վայելել խաղը, ծախսեք այնքան գումար, որը դուք պատրաստ եք ծախսել ուրբաթ՝ բարում գարեջրի վրա:
Մոռացեք այն մասին, որ խաղադրույքներ կատարեք բանկային ավանդներով, մեքենայի կամ բնակարանի վաճառքից ստացված գումարներով: Նրանք, ովքեր այդպես են անում, շատ են ամբողջ աշխարհում կախվածությունների կլինիկաներում:
Ուսումնասիրեք սպորտային խաղադրույքների տերմինաբանությունը և կանոնները
Խաղադրույքների տեսակները և դրանց հաշվարկման կանոններն ուսումնասիրելը հիմնական բանն է, որ պետք է անել մինչև բուքմեյքերի կայքում գրանցվելը:
«Բուքմեյքերների ռեյտինգի» հանրագիտարանը կօգնի ձեզ սովորել խաղադրույքների տերմինաբանությունը և տեսակները: Դուք կսովորեք բուքմեյքերական ընկերությունում խաղալ սկսնակների համար սպորտային խաղադրույքների մասին մեր գրքի միջոցով: Յուրաքանչյուր առանձին բուքմեյքերական ընկերության կանոնները կգտնեք նրա կայքում. դուք պետք է ուշադիր ուսումնասիրեք դրանք նախքան ձեր առաջին խաղադրույքը կատարելը:
Ընտրեք բուքմեյքերը
Յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն ուրախ է նոր հաճախորդ ունենալու համար: Ընտրության մեջ շտապել պետք չէ։ Գրասենյակները տարբերվում են այնպիսի պարամետրերով, ինչպիսիք են.
- գործակիցների չափ
- լայնույթ. սպորտաձևի, մրցաշարերի և իրադարձությունների ընտրություն
- ցանկ. խաղադրույքների ընտրություն
- գումարի վճարման և ելքագրման հասանելի մեթոդներ
- բուքմեյքերի՝ տվյալ երկրում լիցենզիայի առկայություն
- լայվ խաղադրույքների առատություն
- կայքի հարմարավետ լինելը, բոնուսներ, աջակցման ծառայություն և այդպես շարունակ
Կարելի է կողմնորոշվել բուքմեյքերական գրասենյակների վարկանիշային ցանկի միջոցով: Խաղացեք միայն 5 կամ 4 գնահատական ունեցող բուքմեյքերական ընկերություններում:
Ընտրեք սպորտաձևը և մրցաշարերը
Երբ հաղթում ես առաջին գումարը, ցանկություն է առաջանում միանգամից տարբեր խաղադրույքներ կատարել։ Նույնիսկ այն մրցաշարերի և իրադարձությունների վրա, որոնց մասին առաջին անգամ իմացել ես բուքմեյքերի կայքում։ Դա կհանգեցնի փողի կորստի և դժվար թե ուրախություն պատճառի:
Խաղալու համար ընտրեք այն սպորտաձևերը և մրցաշարերը, որոնցով դուք հետաքրքրվում եք առօրյա կյանքում:
Եթե լայվ բաժնում միայն բասկետբոլի Սաուդյան Արաբիայի առաջնությունն է, ապա պետք է սպասել այն թիմերի մասնակցությամբ խաղերին, որոնց ուժերը դուք կարող եք գնահատել:
Խորհուրդներ՝ բուքմեյքերում խաղալու համար
Մենք հասկացանք, թե ինչպես նորեկը պետք է սկսի սպորտային խաղադրույքներ կատարել: Այժմ կկիսվենք խորհուրդներով, որոնք պետք կգան խաղի ժամանակ:
Խուսափեք ավելորդ գումարներով խաղադրույք կատարելուց
Սպորտը գեղեցիկ է նրանով, որ անկանխատեսելի է: Ինչքան էլ շատ ցանկանաք խաղադրույք կատարեք, պահեք կենտրոնացվածությունը և դրա վրա մի ծախսեք ձեր աշխատավարձի կեսը։ Մտածեք այն իրավիճակի մասին, որում կհայտնվեք, եթե խաղադրույքը պարտվի:
Խաղադրույք մի կատարեք ամեն ինչի վրա
Ինչպես հարկն է վերլուծեք ամենագրավիչ հանդիպումները և խաղադրույքների տարբերակները՝ դրանք իրար հետևից դնելու փոխարեն: Այդկերպ դուք մեծ հավանականությամբ կպահպանեք ձեր բանկը, իսկ միգուցե և օրվա վերջում հաղթած գումար կունենաք:
Մի կատարեք հապճեպ խաղադրույքներ
Սա հատկապես վտանգավոր է լայվում։ Ժամանակն անցնում է, գործակիցները փոխվում են: Ինչպե՞ս անընդհատ հետևել: Դժվար է, բայց անհրաժեշտ։ Պատրաստ եղեք մոնիտորի մոտ սպասել կես ժամ կամ մեկ ժամ, մինչև որսաք իսկապես լավ առաջարկ:
Հետևեք սպորտի վերաբերյալ փորձագետների կանխատեսումներին, բայց որոշեք ինքներդ:
Ցանկացած ոլորտում կա մեկը, ով ավելի լավ է գլուխ հանում: Այնուամենայնիվ, մի շտապեք կուրորեն հետևել փորձագետների խորհուրդներին։ Նրանք միայն կիսվում են իրենց կարծիքով, թե ինչպես կդասավորվի հանդիպումը։ Ձեր խնդիրն է հավաքել փորձագետների կարծիքները, որոնց վստահում եք, ծանոթանալ կանխատեսմանը և հաշվի առնել այն ձեր վերլուծության մեջ:
Մի փորձեք հետ բերել կորցրածը
Մի քանի րոպե առաջ կորցրածը հետ բերելու գայթակղությունը սարսափելի ուժեղ է։ Այդպես չանե՛ք։ Չի կարելի փորձել հետ բերել կորցրածը: Էմոցիաների ֆոնին խաղադրույքներն անգամ հաճույք չեն պարգևի, իսկ շահութաբեր հաստատ չեն լինի։ Սպասեք այնպիսի խաղադրույքների, որոնց վրա արժե գումար դնել և գործեք աստիճանաբար՝ առանց ամբողջ կորցրած գումարը միանգամից հետ բերելու համար վա բանկի գնալու:
Մի հավատացեք պայմանավորված խաղերին և անպայման շահող ստրատեգիաներին
Սպորտային խաղադրույքների ռազմավարությունները, որոնք երաշխավորում են հաղթանակ, նույնպիսի միֆ են, ինչպես և համացանցում վաճառողների կողմից պայմանավորված խաղերը: Ազարտային խաղերի համար պարտադիր շահող ռազմավարություն չկա, հակառակ դեպքում այդ բիզնեսը չէր զարգանա: Վիլկաների վրա խաղադրույքները կամ բլեքջեքում քարտերի հաշվարկն արդեն խաղ չէ, այլ աշխատանք: Եվ դա նաև ռիսկեր է պարունակում:
Եթե դուք կախված եք շանսից, ապա չի կարող լինել երաշխավորված հաղթանակի ռազմավարություն: Դրանք հեքիաթներ են դյուրահավատների համար:
Արդյոք արժե՞ կատարել սպորտային խաղադրույքներ
Եթե սիրում եք սպորտը և գումարի կարիք չունեք, ապա այս զբաղմունքը կօգնի ձեզ զվարճանալ և համատեղել խաղերի դիտումը ազարտային խաղերի հետ։
Եթե մտածում եք, թե ինչպես ապրել մինչև աշխատավարձ ստանալը կամ մարել վարկը iPhone-ի համար, ապա ավելի լավ է չանել դա: Գրեթե հաստատ ֆինանսական խնդիրներ կունենաք:
Հոմեր Սիմփսոնն ասել է. «Ես գիտեմ, թե որտեղից կարելի է փող ստանալ գրեթե առանց ռիսկի: Բուքմեյքերական գրասենյակում»: Մի՛ եղեք հոմեր. կատարեք խելամիտ խաղադրույքներ:
Եվս մեկ անգամ վերլուծության մասին
Վերլուծության համար միջոցներ | Կարճ բացատրություն |
Նպատակ դրեք | Կարևոր է որոշակի ժամանակահատվածի համար որոշել շահույթի ցանկալի չափը |
Ուսումնասիրեք սպորտաձևը | Մանրակրկիտ վերլուծեք անհրաժեշտ սպորտաձևը և ուսումնասիրեք բոլոր ռիսկերը, իրադարձությունների նշանակությունները |
Սահմանեք ձեր բանկը | Խաղադրույքներում հաջողության 50%-ը կախված կլինի բանկի չափն ընտրելուց և դրա կառավարումից |
Ընտրեք բուքմեյքերը | Ընտրեք խաղալու համար ամենահարմար պայմաններով գործընկեր |
Մրցաշարի և հանդիպման ընտրություն | Ընտրեք այն մրցաշարերը, որոնցից դուք մնացած մրցաշարերի համեմատ ամենալավն եք գլուխ հանում: |
Ամփոփում
Այս հոդվածի հիմնական եզրակացություններից կարելի է առանձնացնել մի քանի կետ. մի՛ փորձեք հետ բերել կորցրածը, խաղադրույք կատարեք միայն այն իրադարձությունների/մարզաձևերի վրա, որոնց մասին դուք պատկերացում և գիտելիքներ ունեք: Նաև մի հավատացեք կանխատեսումներ վաճառողներին և «ոսկե լեռներ» խոստացողներին: 99% դեպքերում դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
Պարտադիր ընտրեք այն բուքմեյքերը, որը համապատասխանում է հուսալիության հիմնական չափանիշներին: Մի վերաբերվեք խաղադրույքներին որպես եկամուտի միջոց կամ վարկի մարման մեթոդ: Խաղացեք ձեր զվարճանքի համար և այն գումարով, որը չեք ափսոսում կորցնել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: