Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Premium Charges (Betfair)

Ազատ Շահբազյան
Premium Charges (Betfair) – ավելացված միջնորդավճարների համակարգ Betfair խաղադրույքների բորսայում, որը վերաբերում է որոշակի համապատասխան շահութաբերության պարամետրերով խաղացողներին: Դա բորսայի ամենահաջողակ խաղացողներն են, որոնք ընկերության գնահատականներով կազմում են բորսային արտադրանքի ընդհանուր թվի 0.5%-ից  փոքր մաս:

Բովանդակություն

Ամեն շաբաթ Betfair բորսան հաշվարկում է հաշվի ընդհանուր շահույթը և իր գործունեության ընթացքում վճարված միջնորդավճարների ընդհանուր գումարը: Եթե հաշվի շահույթի ընդհանուր գումարն ու միջնորդավճարի չափը մաքուր շահույթի 20%-ից պակաս է, ապա բորսան այդպիսի հաշվից գանձում է պրեմիում վճար: Հաճախորդն այդ մասին տեղեկացվում է ժամանակից շուտ:

Քանի որ վերը նշված 2 պարամետրերը կարող են համապատասխանել նաև նոր հաճախորդների հաշիվներին, ովքեր խաղադրույքներ են կատարում ընդամենը մի քանի շուկաներում,  և նրանց, ովքեր մեծ շահույթ են ունեցել հաղթած 1 խաղադրույքի հաշվին, Betfair բորսան ավելացրել է 2 հավելյալ պարամետր. 1) շահումները, որոնց չափը հավասար է հաշվի ընդհանուր շահույթի 50%-ից ավելիին, չեն հաշվարկվում. 2) հաշվին կարող է կցվել Premium Charge միջնորդավճար միայն այն ժամանակ, երբ նրանով խաղադրույք կատարվի ավելի քան 250 շուկաներում:

Բացի այդ, Premium Charge ծրագրի շրջանակներում 1000 ֆունտ ստերլինգի տեսքով տրամադրվում է դոտացիա, որը փոխհատուցում է այդ միջնորդավճարի առաջին 1000 ֆունտը կամ խաղացողի հաշվի արժույթի համարժեքը: Այսինքն, եթե որոշակի ժամանակահատվածում դուք 1000 ֆունտ միջնորդավճար եք վճարել, հաշվի առնելով դոտացիան, բորսան կհաշվի, որ դուք վճարել եք ընդամենը 2000 ֆունտ:

Premium Charge-ի շրջանակներում ամեն չորեքշաբթի կգանձվի քիչ ստորև նշվածներից.

  • 20% նախորդ շաբաթվա ընդհանուր շահույթից՝ հանած այդ շաբաթ առաջացած միջնորդավճարի ընդհանուր չափը.
  • 20% ընդհանուր շահույթից՝ հանած հաշվի ողջ պատմության առաջացած միջնորդավճարի ընդհանուր չափը:

Առաջացած միջնորդավճարի ընդհանուր չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. (Միջնորդավճար + ենթադրյալ միջնորդավճար) / 2, որտեղ ենթադրյալ միջնորդավճարը =  է շուկայի կորուստներ x 3%: Ենթադրյալ միջնորդավճարը տեղի է ունենում այն ժամանակ, երբ խաղացողը պարտվում է: Այսինքն, առաջացած միջնորդավճարը կազմվում է վճարված միջնորդավճարի հաղթանակի կեսից և այսպես կոչված ենթադրյալ միջնորդավճարի կեսից, որը Betfair-ը գանձում է հաճախորդից, երբ այդ խաղացողը պարտվում է շուկայում:

Օրինակ.

Դուք ստացել եք 10000 ֆունտ շահույթ՝ աշխատելով բորսայի 800 շուկաներում: Միջնորդավճարի ընդհանուր չափը կազմել է 980 ֆունտ: Նախքան այդ պահը դուք պրեմիում միջնորդավճար չեք վճարել, բայց օգտագործել եք ձեր 1000 ֆունտ փոխհատուցումը:

Նախորդ շաբաթվա ձեր մաքուր շահույթը կազմել է 500 ֆունտ, իսկ միջնորդավճարի ընդհանուր չափը՝ 80 ֆունտ: Այդ դեպքում Premium Charge միջնորդավճարի հաշվարկը ձեր հաշվի համար կատարվում է այսպես.

«(500 ֆունտ х 20%) – 80 ֆունտ = 20 ֆունտ».

Գոյություն ունի նաև ավելացված Premium Charge միջնորդավճար հատուկ հաջողակ հաճախորդների համար, որոնց թիվն ընկերությունը գնահատում է ընդհանուր խաղացողների թվի 0.1%-ը: Դրանք այն հաճախորդներն են, ովքեր.

  • հաշվի գոյության ժամանակ ստացել են 250 000 ֆունտից ավելի մաքուր շահույթ
  • առաջացած միջնորդավճարի ընդհանուր չափը հաշվի ողջ գործունեության ընթացքում քիչ է ընդհանուր շահույթի 40%-ից
  • խաղադրույքներ են կատարել 1000-ից ավելի շուկաներում:

Նման դեպքերում կիրառվում է Premium Charge 60%, 50% և 40% չափերով:

60% — կիառվում է այն դեպքում, երբ ընդհանուր առաջացած միջնորդավճարի հարաբերակցությունը ընդհանուր շահույթին կազմում է 5%-ից քիչ:

50% — այն դեպքում, երբ ընդհանուր միջնորդավճարի հարաբերակցությունը ընդհանուր շահույթին կազմում է 5-10%:

40% — այն դեպքում, երբ ընդհանուր միջնորդավճարի հարաբերակցությունը ընդհանուր շահույթին կազմում է10%-ից ավել:

Այն տարբեր հաշիվները, որոնք պատկանում են նույն անձին՝ կապված մեկ սեփականությամբ, մաստեր-հաշիվն ու ենթահաշիվները համակարգի կողմից կդիտարկվի որպես 1 հաշիվ՝ Premium Charge գանձման և խարդախություններից խուսափելու նպատակով:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ