Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ո՞ր խաղադրույքն է ավելի շահավետ․ «Տոտալ շատ», թե՞ «երկուսն էլ գոլ կխփեն»

Բուքմեյքերների Ռեյտինգ
Այս հոդվածում «Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է քննարկել «տոտալ շատ» և «երկուսն էլ գոլ կխփեն» խաղադրույքների միջև ընտրությունը։ Վստահ ենք, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի այս հարցի վերաբերյալ իր կարծիքը, իսկ մենք ձեզ հետ կկիսվենք մեր տեսակետով։

Բովանդակություն

Ո՞րն է ավելի շահավետ․ «տոտալ շատ»-ը, թե՞ «երկուսն էլ գոլ կխփեն»-ը։


Ժամանակակից ֆուտբոլը դառնում է ավելի արագ, ավելի դինամիկ և աթլետիկ, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև ավելի արդյունավետ: Իհարկե, մարզչական աթոռին տակտիկական հանճարների թիվը ևս աճում է, բայց դա արդեն այդքան հաճախ չի խանգարում ժամանակակից ֆուտբոլի ընդհանուր արդյունավետությանը։ Հետևաբար, ժամանակակից ֆուտբոլում
գոլային ելքերի վրա խաղադրույքներն օրեցօր թափ են հավաքում: Բացի այդ, բեթթորների մեծամասնության համար հոգեբանական տեսանկյունից շատ ավելի հեշտ է խաղադրույք կատարել և անհանգստանալ հենց գոլերի, այլ ոչ թե դրանց բացակայության համար: Այնուամենայնիվ, ֆուտբոլային հանդիպման ժամանակ գոլերի վրա խաղադրույք կատարելիս բեթթորների մեծ մասը կանգնած է երկընտրանքի առաջ՝ ընտրե՞լ «տոտալ շատ»-ը, թե՞ օգտվել «երկուսն էլ գոլ կխփեն» տարբերակից:

Այց հարցին ոչ ոք հստակ պատասխան չունի։

Յուրաքանչյուրն ունի իր կարծիքն այս հարցի վերաբերյալ, որը մենք ակնկալում ենք ձեզնից այս նյութի մեկնաբանություններում: Իհարկե, ոչ ոք հստակ պատասխան չունի։ Այնուամենայնիվ, այս տեսակի խաղադրույքի ընտրության տրամաբանությունը միշտ մոտավորապես նույնն է։ Եթե հանդիպում են​​հավասար հարձակողական պոտենցիալ ունեցող թիմեր, մեծամասնությունը հակված է խաղալ գոլերի փոխանակման օգտին: Եթե ​​կա հավանականություն, որ հանդիպման ելքը կշրջվի կողմերից մեկի ուղղությամբ (այսինքն՝ թիմերից մեկի՝ խոշոր հաշվով հաղթանակի հավանականությունն ավելի փոքր չէ, քան գոլերի փոխանակման հավանականությունը), ապա մեծամասնությունն ավելի շատ խաղում է «տոտալ շատ» տարբերակի վրա։

Այս ամենը սովորական տրամաբանություն է. այն շատ առումներով պարզունակ է, բայց ամենևին էլ զուրկ չէ տրամաբանությունից։ Այն ակնհայտորեն ճշմարիտ է, բայց այն պատճառով, որ ֆուտբոլը կանխատեսման համար ամենադժվար սպորտաձևն է, և ցանկացած խաղի արդյունք ներառում է բազմաթիվ գործոններ, որոնք տարբեր ձևով ազդում են արդյունքի վրա, այդ թվում՝ գոլերի։

Հենց տոտալի վրա խաղադրույքը մեզ թույլ է տալիս ապահովագրվել։

Հենց այդ պատճառով, բուքմեյքերական գրասենյակներում այս շուկաների վրա իմ ակտիվ խաղի ընթացքում ես սկսեցի ավելի ու ավելի հակվել տոտալի տարբերակին: Որովհետև, այնուամենայնիվ, գոլերի փոխանակումը շատ հաճախ ավելի ցածր արժեք ունի, քան «տոտալ շատ»-ը։ Բացի այդ, տոտալի վրա խաղադրույքը թույլ է տալիս մեզ ապահովագրել տարբեր անկանխատեսելի գործոններից: Օրինակ՝ թիմերից մեկի վատ կատարողականից, կամ միակողմանի կարմիր քարտից, կամ էլ մարտավարության փոփոխությունից։ Դիտարկենք օրինակներով։

Թույլ ռեալիզացիա

Սա բավականին սովորական երևույթ է ժամանակակից ֆուտբոլում: Պատահում է, որ թիմը շատ լավ է խաղում առջևի գծում, բազմաթիվ պահեր է ստեղծում, բայց պարզապես միշտ չէ, որ իրացնում է իր հարձակողական ներուժը։ Այդպիսի թիմն ի վիճակի է մեկ տասնյակից ավելի հնարավորություններ ստեղծել, բայց այդպես էլ գոլ չխփել։ Ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ որոշ կոնկրետ խաղերում, և ամենահաճախը թիմն այդպես կխաղա, երբ խաղադրույք է դրված «երկուսն էլ գոլ կխփեն»-ի վրա։ Երբ թիմերից մեկն իր գոլն արդեն խփել է, իսկ երկրորդը միայն վատնում է իր գոլային հնարավորությունները:

Կարմիր քարտ

Պատահում է նաև, որ գոլերի փոխանակման վրա խաղադրույքն ընտրելիս, ինչ-որ պահի, թիմը մինչև այդ գոլ չխփելով՝ ստանում է կարմիր քարտ, և այդժամ նրանց գոլ խփելու հավանականությունը նվազում է, իսկ ահա տոտալի շանսերը զգալիորեն մեծանում են: Եթե ​​կողմերից մեկն առաջ է անցնում հաշվի մեջ, իսկ մյուսը մնում է 10 հոգով՝ մինչև այդ չհասցնելով գոլ խփել, ապա վերջինս կարող է ջախջախիչ պարտություն կրել: Ի վերջո, վաղ թե ուշ նման մրցակիցը կսկսի բացվել, չնայած այն հանգամանքին, որ մրցակիցը քանակական առավելություն ունի, և այդ ժամանակ արդեն մեծ գոտիներ կհայտնվեն մեկ (կամ նույնիսկ ավելի) խաղացողի բացակայության ֆոնին:

Վաղ, թե ուշ մրցակիցը կսկսի բացվել։

Այստեղ կարելի է հիշել, օրինակ, 2022 թվականին կայացած «Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ» հանդիպումը: Այնժամ Սադիո Մանեն բավականին վաղ կարմիր քարտ ստացավ, իսկ դրանից հետո մերսիսայդցիների գոլ խփելու հնարավորությունները կտրուկ նվազեցին։ Իսկ ավելի ուշ Յուրգեն Կլոպը հրաժարվեց այդ խաղում պայքարից՝ այլ կերպ դնելով իր առաջնահերթությունները և խաղադաշտից հեռացնելով առաջատարներին։ Այս ժեստից հետո պարզ դարձավ, որ «Լիվերպուլի» գոլի անգամ նվազագույն հնարավորություն չկա։

Մարտավարության փոփոխություն

Ժամանակակից ֆուտբոլում մեծացել է նաև թիմերի՝ հակագրոհների վրա խաղալու և պաշտպանական բլոկներ կառուցելու ունակությունը։ Երբեմն պատահում է, որ հանդիպում են հարձակողական ոճի թիմեր, բայց, առաջ անցնելով հաշվի մեջ, նրանցից մեկը պարզապես փակվում է պաշտպանությունում և սկսում է խաղալ հակագրոհների վրա, ինչի արդյունքում կողմերից մեկի խոշոր հաշվով հաղթանակի հավանականությունը մեծանում է։ Եվ դա տեղի է ունենում բավականին հաճախ, ինչպես կարող են նկատել ֆուտբոլի ու ֆուտբոլային բեթթինգի սիրահարները։

Այսպիսով, կարող եմ ասել, որ անձամբ ինձ համար առավել նախընտրելի խաղադրույքը «տոտալ շատ»-ն է: Այն ավելի լավն է նաև նրանով, որ ավելի հարմար է ապահովագրել գործակիցների տեսանկյունից։ «Տոտալ քիչ»-ի գործակիցը խաղի ընթացքում, երբ ընդամենը մեկ գոլ է անհրաժեշտ, հաճախ ավելի մեծ կլինի, քան նրա, ինչ ձեզ կառաջարկեն դեռ աչքի չընկած թիմի գոլի բացակայության համար: Այնպես որ, տոտալի օգտին ընտրությունը, թերևս, ամենաճիշտն, երբ խոսքը վերաբերում է «երկուսն էլ գոլ կխփեն» և «տոտալ շատ» խաղադրույքների երկընտրանքին:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ