Նիկոլայ Վալուեվ
Բովանդակություն
Կենսագրությունը
Նիկոլայ Վալուեվը ծնվել է 1973 թվականի օգոստոսի 21-ին՝ Լենինգրադում: Իր առաջին մարզումը բռնցքամարտում Վալուեվը անցկացրել է 1993 թվականին՝ 20 տարեկան հասակում:
Դպրոցում զբաղվել է բասկետբոլով և թեթև ատլետիկայով: Բասկետբոլում Վալուեվը երիտասարդական առաջնություններում լուրջ նվաճումների է հասել:
Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ուսման է անցել Սանկտ-Պետերբուրգի Ֆիզկուլտուրայի համալսարանում: Ուսումն ավարտել Վալուեվին հաջողվեց միայն 2009 թվականին, քանի որ նա չէր հասցնում պրոֆեսիոնալ կարիերայի պատճառով ուսմանը ժամանակ տրամադրել:
Բռնցքամարտիկի կարիերան
Անցկացնելով ոչ այնքան շատ հանդիպումներ սիրողական բռնցքամարտում, Վալուեվը 1993-ի հոկտեմբերին մուտք գործեց պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Նրա առաջին մարզիչը Օլեգ Շալաեվն էր:
53 խաղ — 51 հաղթանակ, այսպիսին էր Վալուեվի տպավորիչ ցուցանիշը պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
Նվաճել և 4 անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը՝ ծանր քաշային կարգում:
Կարիերան՝ ռինգը լքելուց հետո
2009 թվականին Վալուեվը մարզիչների խմբի հետ բացեց իր անվան բռնցքամարտի դպրոց:
2011 թվականին ընտրվել է Ռուսաստանի Պետդումայի 6-րդ գումարման պատգամավոր:
Իր բլոգում Վալուեվը կատարում է կանխագուշակություններ ոչ միայն բռնցքամարտում, այլ նաև ֆուտբոլում: ՉԼ-ի, ԵԼ-ի և այլ մրցաշարերի մասին փորձագետի կարծիքները կարող եք տեսնել նրա բլոգում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: