Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Մոնտե-Կարլո մեթոդ

Արտյոմ Ասլանյան
Մոնտե-Կարլո մեթոդը թվային մեթոդների խումբ է՝ հիմնված պատահական գործընթացի բարձր տոկոսայնությամբ իրականացման վրա, որը ձևակերպվում է այնպիսի կերպ, որ նրա հնարավով բնութագրերը համընկնեն լուծվելի խնդրի միանման մեծությունների հետ:

Բովանդակություն

Մեթոդի իմաստը բոլոր հնարավոր իրականացված գործընթացների իմիտացիայում է, որի համար մոդելավորվում է այդ գործընթացի բազմակի կրկնությունը:

Մեթոդի իմաստը բոլոր հնարավոր իրականացված գործընթացների իմիտացիայում է, ինչի համար մոդելավորվում է այդ գործընթացի բազմակի կրկնությունը:

Մեթոդը ներկայիս վիճակում ստեղծվել է 1940-ական թվականների վերջին՝ հրեական ծագում ունեցող լեհ մաթեմատիկոս Ստանիսլավ Ուլամի կողմից: Այդ ժամանակ նա աշխատում էր ԱՄՆ-ի համար ջրածնային ռումբի զարգացման վրա:

Մոնտե-Կարլո մեթոդը նախատեսված է քանակական վերլուծության և կայացված որոշումների ռիսկի հաշվառման համար: Այս մեթոդը օգտագործվում է տարբեր բնագավառներում, օրինակ. ֆինանսներ, մենեջմենթ, էներգետիկա, արտադրություն, նախագծում, ապահովագրություն, տրանսպորտ, շրջակա միջավայրի պաշտպանություն և այլն:

Մոնտե-Կարլո մեթոդի շրջանակներում ռիսկի վերլուծությունը իրականացվում է հնարավոր արդյունքների մոդելավորման օգնությամբ: Այդ մոդելներում ցանկացած գործոն, որին բնորոշ է անորոշությունը, փոխարինվում է արժեքների միջակայքով՝ հավանականությունների բաշխմամբ: Այնուհետև, իրականացվում է արդյունքների հաշվարկ, ընդ որում ամեն անգամ օգտագործվում է հավանականության ֆունկցիաների պատահական արժեքների մեկ այլ հավաքածու:

Երբեմն ամբողջական մոդելավորման համար անհրաժեշտ է տասնյակ հազարավոր վերահաշվարկներ կատարել՝ կախված անորոշությունների քանակից ու դրա համար սահմանված արժեքների միջակայքից: Մոնտե-Կարլո մեթոդով մոդելավորումը հնարավորություն է տալիս ստանալ հնարհավոր հետևանքների արժեքների բաշխումը:

Մեթոդի իմաստը բոլոր հնարավոր իրականացված գործընթացների իմիտացիայում է, ինչի համար մոդելավորվում է այդ գործընթացը:

Օրինակ, սուպերմարկետի նախագծման ժամանակ հաշվի է առնվում գնորդների թիվը, աշխատող դրամարկղերի քանակը, գնումների միջին արժեքը և այլ պարամետրերը նրա համար, որպեսզի հաշվվի, օրինակ, գանձապահների աշխատանքի գրաֆիկը կամ նույնիսկ շենքի ընդհանուր նախագիծը:

Մոնտե-Կարլո մեթոդով պլանավորումը ավելի ամբողջական պատկերացում է տալիս հնարավոր իրադարձության մասին: Այն հնարավորություն է տալիս դատել ոչ միայն նրա մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, այլև թե ինչքան է այս կամ այն արդյունքի հավանականությունը:

Մեթոդի օգտագործման ժամանակ ստացված տվյալների բնույթը հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր հետևանքների գրաֆիկներ, ինչպես նաև դրանց կայանալու հավանականությունը: Մեթոդի առավելությունը նրանում է, որ վերջնական հաշվարկներից հետո հնարավոր է տեսնել, թե որ գործոններն են ամենից շատ ազդել վերջնական արդյունքի վրա:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ