Մարտինգեյլ (դոգոն)
Բովանդակություն
Օրինակ` կարմրի վրա 100 ռուբլի խաղադրույքը պարտվել է, խաղացողը 200 ռուբլի խաղադրույք է կատարում, կարմիրն ընկնում է, իսկ դա նշանակում է, որ խաղացողը 400 ռուբլի ետ է ստանում, որից 200-ը նրա վերջին խաղադրույքն էր, 100-ը` նախորդ պարտության գումարը, և 100-ը` մաքուր շահույթը:
Արդյո՞ք հնարավոր է այս մարտավարության օգնությամբ հաղթել
Տեսականորեն խաղադրույքների այս մարտավարությունը անպարտելի է, մինչդեռ, եթե ունենանք անսահմանափակ քանակությամբ գումար ու ժամանակ, ապա վերջում խաղադրույքը կաշխատի, և մենք դրական դուրս կգանք, բայց իրականում այս ստրատեգիան ռիսկի էլեմենտներ է պարունակում և շատ խաղացողներ դրանով պարտվում են: Բանը նրանում է, որ, եթե ձեր բախտը չբերի և դուք իրար հետևից պարտվեք, ապա ձեր խաղադրույքը շատ արագ կաճի: Ասենք եթե սկսել եք կարմրի վրա 100 ռուբլով, և 5 անգամ ընկել է սևը, ապա 6-րդ անգամ, որպեսզի ետ բերեք կորցրածը, ապա դուք պետք է 6400 ռուբլի խաղադրույք կատարեք: Փորձառու խաղացողներն ասում են, որ նրանք վկա են եղել 17 անգամ մի գույնի ընկնելուն: Հաճախ խաղացողների մոտ վերջանում է գումարը և նրանք ի վիճակի չեն լինում «հասնել» իրենց նպատակին, կամ էլ մի քանի անհաջողություններից հետո հրաժարվում են ընտրված պլանից և բաց թողնում նրանց անհրաժեշտ արդյունքը:
Նրանց համար, ովքեր ցանկանում են այս հարցում խառնել մաթեմատիկային, համացանցում կա տեսանյութ, որում հեղինակը շատ լավ բացատրում է, որ թվացող անպարտելի մարտավարությունում ևս պարտվելու չնչին շանս կա:
«Դոգոնը» կիրառում ենք սպորտային խաղադրույքներում
Ինչ վերաբերում է դոգոնին սպորտային խաղադրույքներում, ապա այն աշխատում է նույն կերպ, միայն այս անգամ խաղացողը պետք է ընտրի ելքը, որի համար պետք է «պայքարի»: «Դոգոնը» տարածված է ֆուտբոլային հանդիպումների ոչ-ոքի արդյունքներում: Հաշվի առնելով այն, որ սովորաբար ոչ-ոքիի գործակիցը 3-ից բարձր է, խաղացողները կարող են ոչ այդքան արագ բարձրացնել խաղադրույքի արժեքը և դուրս գալ հաղթած: Որքան պետք է «դոգոնացվող» խաղադրույքի արժեքը մեծացվի, կախված է գործակցից, որի համար խաղացողը «պայքարում» է: Խաղադրույքի արժեքը հաշվվում է այն կերպ, որպեսզի հաղթելու դեպքում վերադարձվի նախորդ պարտվածների և առաջին խաղադրույքի պոտենցիալ շահույթի արժեքը: Այսպիսի խաղադրույքի հաշվման բանաձևը հետևյալն է.
- C — ենթադրվող խաղադրույքի արժեքը
- X — (կախված խաղացողի նախընտրությունից) առաջին պոտենցիալ շահույթի արժեքը կամ գումարը, որը խաղացողը ցանկանում է վաստակել:
- Y — նախորդ ողջ պարտվածների արժեքը
Դոգոնը սպորտաձևերով
Բուքմեյքերական ընկերություններում դոգոնով խաղը առնչվում է խոշոր քանակությամբ սպորտաձևերի և խաղադրույքի տեսակների հետ: Ըստ էության, կարելի է խաղադրույք կատարել բոլոր շուկաների վրա, որոնք ունեն անփոփոխականություն և համակարգվածություն: Դիտարկենք բուքմեյքերական ընկերություններում դոգոնով ամենատարածված խաղի ձևերը:
Դոգոնը ֆուտբոլում
Դոգոն մարտավարությունը լայնորեն օգտագործվում է ֆուտբոլային խաղադրույքներում: Այն բացատրել կարելի է ոչ միայն այս սպորտաձևի մեծ մասսայականությամբ, այլև նրանով, որ բուքմեյքերական ընկերություններն ամենաբարձր խաղադրույքի արժեքները սահմանում են ֆուտբոլի վրա: Դա շատ կարևոր է Մարտինգեյլ մարտավարության օգտագործման ժամանակ, քանզի մի քանի անհաջող խաղադրույքներից հետո մենք հասնում ենք մեր առավելագույն գումարին, այսինքն` չենք կարող նույն արժեքը խաղադրույք կատարել և համապատասխանաբար չենք կարողանա խաղալ դոգոն ստրատեգիայով:
Դոգոնը թենիսում
Դոգոնը թենիսում ևս շատ խաղացողների կողմից հաջողությամբ օգտագործվում է: Բոլոր բուքմեյքերները գրավիչ մաքսիմումներ են սահմանում մեծ սաղավարտի մրցաշարերի վրա, հետևաբար ինչպես ֆուտբոլի դեպքում, խաղացողները չպետք է խնդիրներ ունենան երկարատև անհաջող շարքի դեպքում: Լայնորեն տարածված են ֆավորիտներին հակառակ խաղադրույքները: Թենիսն առանձնանում է մեծ քանակությամբ սենսացիաներով, և դոգոն մարտավարությամբ խաղի սիրահարները հույսը դնում են նրա վրա, որ վաղ թե ուշ նրանց հերթական իտերացիան[1], որպես կանոն բավականին բարձր գործակցով, հաջողությամբ կփակի դոգոնի ցիկլը:
Դոգոնը ձիասպորտում և շների մրցավազքում
Վերջին ժամանակահատվածում ռուսալեզու խաղացողների շրջանում տարածված է դոգոնով խաղը բրիտանացիների համար ավանդական արկածային սպորտաձևերում` ձիասպորտում և շների մրցավազքում: Դա կապված է այդ սպորտաձևերի մասսայականության ձեռք բերման, ինչպես նաև մրցավազքի հնարավոր ելքերի բազմազանության հետ:
Դոգոնով խաղի տակտիկաները: Նախախաղային լայնույթներում շուկայի ընտրությունը
Ֆուտբոլում դոգոն մարտավարությամբ խաղադրույքի տեսակները տարբեր են և պահանջում են մանրամասն դիտարկում:
Դոգոն մարտավարությամբ խաղը Տոտալ շատ/Տոտալ քիչ շուկաներում
Տոտալներում դոգոն մարտավարությամբ խաղի առավելությունն այն է, որ տվյալ խաղադրույքի տեսակը բավականին հեշտ է կանխատեսվում: Եթե խաղում են սուր հարձակվողական թիմեր, որոնք շատ են խփում և շատ բաց թողնում, տրամաբանական կլինի սպասել մեծ քանակությամբ գոլերի: Այդպիսի հանդիպումները մենք ընտրում ենք դոգոն մարտավարությամբ ՏՇ-ի վրա խաղադրույքի համար և հույս ունենում, որ վաղ թե ուշ տրամաբանությունը կգերակայի, եթե նույնիսկ նախորդ խաղադրույքները չեն աշխատել գոլային պահերի իրացման հետ կապված խնդիրների պատճառով: Նույնը նաև ՏՔ-ով խաղադրույքների մասին. ֆուտբոլում կան մրցաշարեր և թիմեր, որոնք խաղում են պաշտպանությունից և որոնց խաղերում հազվադեպ կարող ենք գոլեր տեսնել:
Տոտալ շատով հանդիպումների ընտրության համար լավ կլինի առնչվել այնպիսի առաջնություններին, ինչպիսին Հոլանդիայինն (հատկապես երկրորդ դիվիզիոն) ու Բելգիայինն են, ցածր նորվեգական լիգաները: Իսկ ահա այնպիսի առաջնությունները, ինչպիսին Ալժիրինն է ու Արգենտինայի երկրորդ դիվիզիոնը, կատարյալ համապատասխանում են տոտալ քչով խաղադրույքների համար: Բնականաբար, բուքմեյքերները ևս համապատասխանորեն վերաբերվում են տվյալ լիգաներին, և երբեմն մենք արդյունավետ առաջնությունում կարող ենք ՏՇ 2,5-ի համար տեսնել 1,4 նախախաղային գործակիցը կամ սակավագոլ առաջնությունում ՏՔ 2,5-ի գործակիցն արտահայտված լինի 1,35 գործակցով: Սակայն ոչ ոք չի խանգարում մեզ ռիսկի դիմել և խաղադրույք կատարել ՏՇ 3,5-ի կամ ՏՔ 1,5-ի վրա, որպեսզի խաղը հասցնենք մեր դոգոնի համար անհրաժեշտ գործակցին:
Դոգոն մարտավարությամբ խաղը Ելք շուկայում
Այս ամենահայտնի տակտիկան համարվում է առանձին վերցրած թիմի ոչ-ոքիների «որսում»: Գաղափարը նրանում է, որ որքան էլ անզիջող լինի թիմը, վաղ թե ուշ ոչ-ոքի կխաղա: Իսկ դրա գործակիցը բավականին բարձր է, հազվադեպ կարող ես տեսնել, որ ոչ-ոքիի գործակիցը 3,3-ից ցածր լինի: Այդպիսի գործակիցների դեպքում մենք պետք է ավելացնենք մեր հաջորդ իտերացիան ավելի քիչ, քան երկու անգամ: Այդպիսով` մեր հաշիվը կկարողանա պահպանել ավելի շատ անհաջող քայլեր: Սակայն կա նաև լուրջ թերություն` դա այն է, որ մեր դոգոնը չափազանց կձգձգվի, քանզի մենք մշտապես պետք է սպասենք մեր թիմի հաջորդ հանդիպմանը:
Կան սիրահարներ, ովքեր ոչ այդքան վառ ֆավորիտի արտագնա հաղթանակի վրա խաղադրույք են կատարում: Օրինակ` «Վալենսիա» — «Բարսելոնա» կամ «Էվերթոն» — «Չելսի» կարգի հանդիպումները: Հյուրընկալվող թիմերի կարգերի տարբերությունն ակնհայտ է, սակայն նրանց մրցակիցները բավականին լուրջ ուժ են ներկայացնում, այդ պատճառով Հ2-ի վրա խաղադրույքի գործակիցը կլինի երկուսի սահմաններում, ինչը հիանալի համապատասխանում է դոգոնով խաղին:
Դոգոնով խաղը Հեռացում շուկայում
Հեռացման վրա խաղադրույքները լավ հարմար են դոգոն խաղի մարտավարության համար, խնդիրը միայն նրանում է, որ մեզ անհրաժեշտ հանդիպումը կարելի է շատ երկար փնտրել: Պետք է ընտրել սկզբունքային մրցակիցների միջև խաղերը, որոնք անձնական հարաբերություններում վաղեմի լարված պատմություն ունեն: Օրինակի համար կարելի է բերել այնպիսի դիմակայությունները, ինչպիսիք են «Պարտիզան Բելգրադ» — «Ցրվենա Զվեզդա», «Յուվենթուս» — «Ինտեր», «Ռոմա» — «Լացիո» հանդիպումները:
Դոգոնով խաղը մրցավազքների հաղթող շուկայում
Ձիասպորտի և շների մրցավազքի սիրահարները խաղում են դոգոնով առաջին հերթին մրցավազքի կամ ձիասպորտի հաղթողի շուկայում: Մասսայականությունը բացատրվում է նրանով, որ մրցավազքի ֆավորիտը բավականին բարձր է գնահատվում, այն պատճառով, որ դրանում մասնակցում է ևս 5 ձի կամ շուն: Սակայն ֆավորիտը մնում է ֆավորիտ և վաղ թե ուշ պետք է իրացնի իր առավելությունը: Անգլիայում ամեն տարի անցկացվում են մրցավազքներ, այդ պատճառով այս ստրատեգիայով խաղի համար ընտրություն միշտ կա: Կարելի է նաև խաղադրույք կատարել որոշված ձիու կամ շան հաղթանակի վրա, թե ով կլինի հաղթողների զույգում կամ եռյակում:
Դոգոնով խաղի տակտիկաները. Խաղի ընթացքում (live) շուկաների ընտրությունը
Ֆուտբոլում դոգոնով խաղի ժամանակ լայնորեն օգտագործվում է այնպիսի շուկան, ինչպիսին է առաջին խաղակեսում գոլը: Եթե խաղում ակնկալվում են գոլեր, սակայն 20-րդ րոպեին հաշիվը դեռ բացված չէ, գործակիցը նրա, որ առաջին խաղակեսում այդուհանդերձ գոլ կարձանագրվի, կլինի բավական գրավիչ` երկուսի սահմաններում: Եթե մեր դոգոնը հիմնված է ՏՔ-ի վրա, ապա համապատասխանաբար պետք է փնտրել զգուշավոր թիմերի միջև հանդիպումները և ընտրել առաջին խաղակեսում ՏՔ 0,5 գոլ խաղադրույքը:
Նույն կերպ գոլերն են որսվում կամ դրանց բացակայությունն առաջին խաղակեսում: Այսինքն` խաղադրույքը կատարվում է խաղի ընդհանուր տոտալի վրա, երբ այն հասնում է մեզ անհրաժեշտ գործակցին:
Դոգոնը լայնորեն տարածված է լայվում վոլեյբոլի տոտալներում: Պետք է գտնել հանդիպում, որտեղ խաղափուլի հաշիվը 23-23 է դարձել և դոգոնը սկսել ՏՔ 48,5 խաղադրույքով: Այսինքն` մենք խաղադրույք ենք կատարում նրա վրա, որ թիմերից մեկը հաղթանակի կհասնի: Եթե նրանք միավորներ վաստակեն, և հաշիվը դառնա 24-24, ապա հաջորդ քայլը կլինի արդեն ՏՔ 50,5-ը և այդպես շարունակ, մինչև մենք չենք «փակվում»: Անպայման չէ սկսել 23-23 հաշվից, կարելի է սկսել նաև ավելի խոշոր ոչ-ոքիից, սակայն մենք խորհուրդ չենք տալիս խաղալ այդ կերպ: Այս հոդվածի հեղինակն անձամբ հետևել է հանդիպումներին, որոնցում խաղափուլն ավարտվել է 39-37 հաշվով, իսկ վոլեյբոլային խաղափուլի համաշխարհային ռեկորդը համարվում է 54-52 հաշիվը: Եթե մենք նույնիսկ ունենանք խոշոր հաշիվ, մենք այդուհանդերձ չէինք կարողանա տեղավորվել բուքմեյքերական ընկերության մաքսիմումներում, որոնք իրենց հերթին հնարավորություն չեն տալիս շատ խաղադրույք կատարել այդպիսի տեսակի վրա:
Դոգոն մարտավարությունը լայնորեն օգտագործվում է նաև թենիսի խաղերում բրեյքի «որսման» ժամանակ: Սրա հույսը նրանում է, որ վաղ թե ուշ ինչ-որ մեկը կպարտվի իր մատուցումը, բայց այսպիսի ստրատեգիայով խաղին պետք է մոտենալ խելամտորեն, քանզի եթե խաղում երկու թենիսիստներ, ովքեր հիանալի մատուցումների են տիրապետում, բարձր է հավանականությունը, որ նրանք վստահաբար կվերցնեն իրենց ամեն մատուցումը, և խաղը գնում է թայ-բրեյք, իսկ խաղացողի հաշիվը մի փոքր նվազում է:
Բնականաբար, դոգոնով խաղի ժամանակ չափազանց կարևոր է սեփական ֆինանսները տնօրինելու ունակությունը: Պետք է հիշել, որ վերոնշյալ թվարկված տակտիկաներից ցանկացածում կարող է երկարատև անհաջող խաղադրույքների շարք լինել, և մեր հաշիվը պետք է պահպանվի: 2 գործակցով խաղի ժամանակ պետք է համենայն դեպս տնօրինել այնպիսի գումար, որը կկարողանա պահպանել գոնե 7 անհաջող իտերացիա: Այդպիսով, տնօրինելով 1000$-ը` առաջին քայլը պետք է լինի 3$-ից ոչ ավել:
Մեջբերում
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: