Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Մարկովի շղթան

Արտյոմ Ասլանյան
Մարկովի շղթան (մարկովյան տիպի դիսկրետային պատահական գործընթաց) պատահական իրադարձությունների հերթականություն է՝ հնարավոր ելքերի վերջնական թվով, որտեղ ապագան կախված է ներկայիս իրավիճակից, բայց ոչ նախորդից:

Բովանդակություն

Пример цепи Маркова

Մարկովի շղթայի օրինակ

Մարկովի շղթան կամ, ինչպես դրան անվանում են, Մարկովի գործընթացը զբաղեցնում է պատահական գործընթացների տեսության կենտրոնական տեղերից մեկը: Պատահական գործընթացների տեսությունը գիտություն է, որն ուսումնասիրում է պատահական երևույթների օրինաչափությունները զարգացման դինամիկայում:

Պատահական գործընթացների այս տեսակն իր անվանումը ստացել է ռուս մաթեմատիկոս Անդրեյ Մարկով-ավագի (1856-1922թթ.) պատվին: Մարկովը համարվում է դիսկրետային և անընդմեջ ժամանակային բաղադրիչներով ստոխաստիկ գործընթացների բացահայտողը:

Գործընթացը, որը տեղի է ունենում ֆիզիկական համակարգով, անվանվում է մարկովյան, եթե ցանկացած պահի համակարգի ցանկացած իրավիճակի հավանականությունը ապագայում կախված է միայն ներկա պահին համակարգի իրավիճակից և կախված չէ նրանից, թե ինչպես է համակարգը հասել այդ իրավիճակին:

Իրադարձությունների պատահական հերթականությունը համարվում է Մարկովյան շղթա, եթե մեկ իրավիճակից մյուսը ամեն տեղափոխություն կախված չէ նրանից, թե երբ եւ ինչպես է համակարգը հասել ներկայիս իրավիճակին: Սկզբնական պայմանը կարող է տրվել նախօրոք կամ լինել պատահական:

Մարկովի շղթայի սկզբունքը կարող է բացատրել բառերի շղթայի օրինակը: Օրինակ` սպորտային ռեպորտաժով տեքստում «տուգանային» բառից հետո ավելի հավանական է տեսնել «հարված» բառը, քան «գումարտակ»:

Մարկովի շղթան օգտագործվում է տարբեր բնագավառներում (տնտեսական, սոցիալական, քաղաքական, ֆինանսական, տեքստի վերլուծման և մշակման եւ այլն) կանխատեսումներ կատարելու համար: Օրինակ՝ Մարկովի շղթան օգտագործվում է T9-ի նման տեքստերի հավաքման համար:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ