Լայվ-վերլուծաբան
Բովանդակություն
Պաշտոնի համար պահանջները
Լայվ-վերլուծաբանի պաշտոնի թեկնածուն պետք է ունենա.
- բարձր կրթություն, ցանկալի է մաթեմատիկայի ոլորտում
- իրադարձության տեղի ունենալու հավանականությունը գնահատելու և դրանք գործակիցներով արտահայտելու կարողություն
- Եվ իհարկե, սպորտի հիանալի իմացություն
Ուսուցումն ընթանում է սովորաբար տեղում: Սկզբից ընկերության փորձառու լայվ-վերլուծաբաններից մեկը պատմում է ներքին ծրագրի մասին, անցկացնում մինի-կուրս, որից հետո նորեկին ամենապարզ հանդիպումն են տալիս, որտեղ պետք է փոխել միայն տոտալով, ֆորայով և ելքերով խաղադրույքների գործակիցները:
Փորձնական պրոցեսներին հետևում են փորձառու աշխատակիցները: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է, թե ճի՞շտ է փոխվում գործակիցը և արդյո՞ք խճճվում է նորեկը:
Լայվ-վերլուծաբանը պետք է սառնասրտություն ունենա, քանզի թոփ-խաղերում խաղադրույքների ընդունումը հասնում է 10 մլն ռուբլու և սխալի դեպքում նրան տուգանք է սպառնում և բացատրական, իսկ վատագույն դեպքում` հեռացում: Այնուամենայնիվ, սխալներն ուսուցման անբաժանելի մասն են, թե ինչպես ճիշտ «անցկացնեն» հանդիպումները:
Աշխատավարձը
Լայվ-վերլուծաբանի աշխատավարձը կազմված է հաստիքից և բոնուսային մասից: Օրինակ` հաստիքը 40000 ռուբլի է, բոնուսը` խաղերից շահույթի 3%-ը (բոլոր բուքմեյքերական ընկերություններում տարբեր են): Միջին ռուսական բուքմեյքերական ընկերությունում լայվ-վերլուծաբանը ստանում է ամսական 100000 ռուբլի:
Տեխնոլոգիա
Խոշոր բուքմեյքերական ընկերություններում կան մարդիկ, ովքեր անցկացնում են մեկ սպորտաձև կամ կոնկրետ առաջնություն (ֆուտբոլում, բասկետբոլում, թենիսում, հոկեյում և այլ սպորտաձևերում):
Լայվն անցկացնելու երկու ձև կա. ձեռքի և ավտոմատ: Սակայն մարդը ցանկացած դեպքում հետևում է գործակիցների փոփոխությանը: Ռուսաստանում ձեռքի լայվերը կիրառում են այնպիսի ԲԿ-ներ, ինչպիսիք են ФОН-ը,«Марафон»-ը, «Бетсити»-ն, իսկ համաշխարհային խաղացողները, որոնց թվում են Sbobet-ը, Bet365-ը, 188bet-ը, օգտագործում են ավելի շատ ավտոմատ մեթոդը: Սովորաբար մեկ լայվ-վերլուծաբանին հանձնարարում են մինչև 3 հանդիպում, որոնց պետք է հետևել և փոխել հաշիվները:
Ավտոմատ լայվը աշխատում է Betradar ծրագրի հիման վրա. այսինքն` Betradar-ը ուղարկում է պատրաստի գործակիցներ: Դա շատ թանկարժեք ծրագրային ապահովում է: Լայվ-վերլուծաբանին մնում է միայն հետևել և երբեմն փոխել բարձրացված գործակիցները:
Ձեռքի լայվում նույնպես ամեն ինչ այդպես է, միայն լայվ-վերլուծաբանն ինքն է գործակիցներ դնում, որոնք իր կարծիքով` ճիշտ են: Գլխավորը` գտնել լավ նախախաղային լայնույթ, և դա արդեն գործի կեսն է:
Ամեն ընկերությունում լայվ-վերլուծաբանի մակարդակի գնահատականը կա և դրանից կախված է, թե նա ինչ հանդիպում է անցկացնելու: Եթե լայվ-վերլուծաբանի գնահատականը դրական է, ապա նա մեծ շանսեր ունի անցկացնելու թոփ-հանդիպում, օրինակ` «Սպարտակ» — «ԲԿՄԱ»: Խաղադրույքների ընդունումը նրա մոտ մեծ կլինի և բնականաբար, նրա բոնուսը նույնպես:
Լայվ-վերլուծաբանը բոլոր հանդիպումները նայում է INPLAY հատուկ ծրագրով, որում կան գրեթե բոլոր սպորտաձևերի վիդեոհեռարձակումները: Լայվում պետք է ուշադիր լինել և հայտնաբերել վիլոչնիկներին, «послегольщик»-ներին և «коридорщик»-ներին, հայտնաբերման դեպքում նշել նրանց խաղադրույքները: Այդպիսի խաղացողները «ուղարկվում» են ընկերության անվտանգության ծառայություն, որտեղ նրանց սպասվում է մաքսիմումի նվազեցում:
Դժվար թե ինչ-որ մեկին հաջողվի հաղթել կամ խաբել ընկերությանը` ունենալով այդպիսի ստրատեգիա, իսկ պարտությունը ժամանակի հարց է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: