Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Կոնստանտին Գենիչ

Սպարտակ Պետրոսյան
Կոնստանտին Միխայիլով Գենիչը (հունվարի 3, 1978թ., Իրկուտսկ, ԽՍՀՄ) հայտնի ռուս ֆուտբոլային մեկնաբան է և աշխատում է НТВ+ հեռուստաալիքում: Նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է:

Բովանդակություն

Կենսագրություն
Գենիչը ծնվել է 1978 թվականի հունվարի 3-ին՝ Իռկուտսկ քաղաքում: Ֆուտբոլային կարիերան սկսել է Մոսկվայի «Դինամոյում», սակայն 6 տարեկան հասակում ստացել է ոտքի կրկնակի վնասվածք: Վերականգնվելուց հետո շարունակել է ֆուտբոլային կրթությունը շարունակել է Մոսկվայի «Սպարտակի» ակադեմիայում: Առաջին մարզիչը Եվգենի Վորոբյովն է:
1998 թվականին պայմանագիր է կնքել լատվիական «Վենտսպիլս» ակումբի հետ, սակայն 1 տարի հետո տեղափոխվել է «Խիմկի», որտեղ անցկացրել է 2.5 մրցաշրջան:
2002 թվականի առաջին կեսն անցկացրել է իսրայելական «Մակաբի Ահի», որից հետո վերադարձել է Ռուսաստան և ելույթները շարունակել է «Ամկար» ակումբում: 2003 թվականի նոյեմբերի 1-ին «Ֆակելի» դեմ խաղում Գենիչի խփած հաղթական գոլը «Ամկարին» օգնեց դուրս գալ ՌՊԼ 1-ին դիվիզիոն:2006 թվականին վնասվածքների շարքը ընդհատեց Կոնստանտին Գենիչ ֆուտբոլիստի ֆուտբոլային կարիերան, սակայն սկիզբ դրեց Ռուսաստանի ամենասիրված մեկնաբաններից մեկի կարիերային:
2006 թվականին Գենիչը աշխատանքի անցավ НТВ+ սպորտային հեռուստաընկերությունում՝ որպես մարզական մեկնաբան և լրագրող: 2014 թվականին Спорт ռուսական հեռուստաալիքով մեկնաբանել է ԱԱ 2014-ի հանդիպումները: Գենիչն այժմ մեկնաբանում է Իսպանիայի առաջնության, ինչպես նաև եվրոգավաթների հանդիպումները:
2012-2014 թվականներին Կոնստանտին Գենիչը 3 անգամ անըդնմեջ ճանաչվել է НТВ+ հեռուստաալիքի լավագույն մեկնաբան:
Որպես փորձագետ Գենիչը աշխատել է Betfair բուքմեյքերական ընկերությունում, ինչպես նաև եղել է НТВ+ -ով հեռարձակվող «Հաջողակ ֆուտբոլ» հաղորդման հաղորդավարներից մեկը, որտեղ Կոստյան կիսվել է իր ֆուտբոլային կանխագուշակություններով:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ