Կելլիի չափանիշը
Բովանդակություն
Այդ ստրատեգիայի ճիշտ աշխատանքի համար խաղացողին անհրաժեշտ է ինքնուրույն գնահատել արդյունքի հավանականությունը, որի վրա պլանավորում է խաղադրույք կատարել, քանզի եթե այդ հավանականությունը ցածր է նրանից, որն առաջարկում է բուքմեյքերական ընկերությունը, ապա այդ դեպքում խաղադրույքից պետք է հետ մնալ:
Կելլիի չափանիշի աշխատանքի սկզբունքը
Կելլիի չափանիշի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը յուրաքանչյուր խաղադրույքի վրա իր հաշվի ոչ մեծ մասն է ծախսում:
Պրոցեսի ընթացքում անհրաժեշտ է հաշվել այդ կամ ելքի խաղադրույքի արժեքը` հիմնվելով հաշվի չափի, բուքմեյքերի առաջարկած գործակցի, ինչպես նաև իրադարձության հավանականության վերաբերյալ խաղացողի գնահատականի վրա:
Եթե խաղացողը երկու ելքերից մեկի հավանականությունը գնահատում է 52%, իսկ բուքմեյքերն իրադարձություններից յուրաքանչյուրի վրա միևնույն գործակիցն է առաջարկում, ապա այդ դեպքում խաղադրույքը պետք է կազմի ընդհանուր գումարի 4%-ը: Հաշվելու համար խաղացողին անհրաժեշտ է իրադարձության հավանականությունից հանել 100%-ի մնացած տոկոսները:
52% — 48% = 4%
Օրինակ
Տվյալ բանաձևը գործողության մեջ տեսնելու համար պետք է դիտարկել ֆուտբոլային հանդիպման օրինակը: Վերցնենք` խաղացողն ընտրում է 2,20 գործակցով «Սպարտակի» հաղթանակը: Այսինքն` բուքմեյքերի կարծիքով` տվյալ ելքի հավանականությունը կազմում է 45%, բայց խաղադրույք կատարողը կարծում է, որ «Սպարտակի» հաղթանակի հավանականությունը կազմում է 55%: Մնացածը բանաձևի գործն է:
(ելքի հավանականությունն ըստ խաղացողի * գործակից — 1) / (գործակից — 1)
Այսինքն`
(0.55 * 2.20 — 1) / (2.20 — 1) = (1.21 — 1) / 1.20 = 0.21 / 1.20 = 0.175
Կելլիի չափանիշով` խաղացողը պետք է տվյալ ելքի վրա խաղադրույք կատարի իր հաշվի 17,5%-ը:
Կոտորակային Կելլիի չափանիշը
Այս կամ այն իրադարձության ելքի հավանականությունը ճիշտ գնահատելը շատ կարևոր է Կելլիի չափանիշի դեպքում: Անհրաժեշտ է աշխատել ելքի հավանականությունը որոշել ավելի ճիշտ, քան դա անում են բուքմեյքերական ընկերության մասնագետները:
Առավելագույնս հաշվի լիովին սնանկացումից ապահովագրվելու համար շատ խաղացողներ օգտագործում են կոտորակային Կելլին:
Այն կայանում է նրանում, որ խաղացողը խաղադրույք չի կատարում հաշվից տոկոսը, որը ստացել էր հաշվարկման արդյունքում, այլ ընդամենը դրանից տոկոսը:
Տվյալ դեպքում հաշվի աճի տեմպը կրճատվում է, սակայն ցածր է նաև ամբողջ հաշիվը պարտվելու ռիսկը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: