Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ինչպե՞ս խաղադրույքներ կատարել ֆուտբոլում դարպասին հարվածների վրա և հաղթել

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ինչպես խաղադրույք կատարել ֆուտբոլում դարպասին հարվածների վրա: Որո՞նք են այս տեսակի խաղադրույքների առանձնահատկությունները: Ի՞նչ պետք է իմանալ հանդիպումների հստակ վերլուծություն կատարելու և դարպասին հարվածների վրա ճիշտ խաղադրույքներ ընտրելու համար: Լավագույն խաղային մարտավարությունները, խաղադրույքների առավելություններն ու թերությունները:

Բովանդակություն

Պատահական չէ, որ ֆուտբոլային խաղերն ունեն խաղադրույքների ամենաերկար ցանկը: Այս սպորտաձևում կան բազմաթիվ վիճակագրական պահեր, որոնք բացակայում են այլ մարզաձևերում։ Որոշ պարամետրեր, որոնք խաղադրույքների հայտնի տարատեսակ են դարձել, դուրս են մնում այդ վիճակագրությունից, օրինակ՝ դարպասին հարվածները: Այս պարամետրի վրա խաղադրույքն այնքան էլ տարածված չէ, որքան տոտալի վրա, բայց աստիճանաբար խաղացողները սկսում են ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել տվյալ մարկետի նկատմամբ: Այս հոդվածում մենք կքննարկենք, թե որոնք են ֆուտբոլում դարպասին հարվածների վրա խաղադրույքների նրբությունները, կխոսենք ճիշտ վերլուծություն կազմելու մասին և կընտրենք լավագույն խաղային մարտավարությունը այս տեսակի իրադարձության համար:

Դարպասին հարվածների վրա խաղի առանձնահատկություններ

Դարպասին հարվածը մի իրավիճակ է, երբ խաղացողի հարվածից հետո գնդակը դիպում է դրա մակերեսին: Դարպասաձողը չի մտնում մակերեսի մեջ, հետևաբար, եթե գնդակը դիպում է դարպասաձողին, ապա չի համարվում, որ հարվածը կատարվել է դարպասին: Նաև հաշվի չեն առնվում ինքնագոլերն ու արգելափակված հարվածները։

Իսկ եթե եթե գնդակը հարվածի ընթացքում անդրադարձից հետո դիպում է դարպասին, որից հետո դարպասապահը հետ է մղում հարվածը կամ որսում գնդակը, ապա դա լիարժեք հարված է դարպասին, որը կգրանցվի վիճակագրությունում:

Դարպասին հարվածներն այնքան էլ մանրամասն ներկայացված չեն բուքմեյքերական ընկերություններում: Այս տեսակի իրադարձության համար կան խաղադրույքի հետևյալ տարբերակները: 

  • Ելք. պետք է կռահել, թե ով ավելի շատ հարված կկատարի դարպասին:
  • Տոտալ. փորձերի ընդհանուր քանակը: Ցանկում կա ընդհանուր և անհատական տոտալ, այսինքն՝ խաղի ընդհանուր արդյունավետությունը և թիմի արդյունավետությունը: 
  • Հանդիկապ. թիմերի միջև դիպուկ հարվածների քանակի տարբերությունը: 
  • Զույգ/կենտ. խաղացողները պետք է կռահեն՝ խաղում հարվածների թիվը զույգ կլինի՞, թե՞ կենտ:

Линия БК 1хСтавка по ударам в створ ворот

Ֆուտբոլում դարպասին հարվածների համար ցանկը կարող է կազմվել ամբողջ հանդիպման և առանձին՝ առաջին խաղակեսի համար։ Երկրորդ խաղակեսի համար բուքմեյքերները համառորեն անտեսում են իրենց ցուցակը կազմելու անհրաժեշտությունը: Խաղադրույքների ընտրությունը փոքր է, լայվում խաղադրույքները հաճախ արգելափակվում են, սակայն ոչ բոլոր բուքմեյքերների կողմից։ Բայց սովորաբար բեթթորները ստիպված են լինում խաղադրույք կատարել պրեմատչում: Դարպասին հարվածների վրա խաղադրույքների մեկ այլ հատկանիշ է տարածված այն համոզմունքը, որ բուքմեյքերների կողմից բազմաթիվ սխալներ կան: Այդ պատճառով բեթթորները, ովքեր խորը գիտելիքներ ունեն թիմերի խաղաոճերի և նրանց հնարավորությունների մասին, կարող են օգտվել այս հանգամանքից:

Ինչպե՞ս ճիշտ վերլուծել հանդիպումները

Ֆուտբոլում դարպասին հարվածների վրա խաղադրույքների ժամանակ խաղի վերլուծությունը կատարվում է ստանդարտ իրադարձությունների (տոտալներ, ֆորաներ և այլն) վերլուծությունից տարբերությամբ: Այստեղ կարևոր է նաև հաշվի առնել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են անձնական հանդիպումների պատմությունը, ներկայիս մարզավիճակը, մոտիվացիան, մրցավարի անհատականությունը: Սակայն կարևոր է հիշել, որ գոլերի ընդհանուր արդյունավետության փոխարեն պետք է հետևել դարպասին հարվածներին: Վերը նշված գործոնները մեզ անհրաժեշտ են, որպեսզի հասկանանք, թե մոտավորապես ինչ սցենարով է ընթանալու խաղը։ Իսկ հիմնական վերլուծությունը բաղկացած կլինի հետևյալ հատկանիշներից.

  • Դասավորվածություն: Ըստ խաղային սխեմայի կարելի է հասկանալ, թե թիմն ինչ ոճով է խաղալու։ Օրինակ, կառուցված պաշտպանության կենտրոնի և լատերալների դեպքում թիմը շեշտը կդնի հակագրոհների վրա, եզրային փոխանցումների, իսկ կենտրոնով ավելի քիչ տեղաշարժ կլինի (գնդակի վերահսկումը, ի դեպ, կարող է նաև ավելի թույլ լինել բարձրակարգ կիսապաշտպանության բացակայության դեպքում): Պայմանական 4-3-3-ը, ընդհակառակը, ենթադրում է դեպի դարպասը միտվածությունը: 
  • Կիսապաշտպանների և հարձակվողների անհատականություն: Կիսապաշտպանության և հարձակման գծի որակը հսկայական դեր է խաղում դարպասին հարվածների վրա խաղադրույքներում: Թիմի հաղթանակի վրա խաղադրույք կատարելու համար այդ կոլեկտիվը պետք է ունենա ուժեղ կիսապաշտպանություն, որը գնդակը չի տա մրցակցին, և հարձակման գիծը կենտրոնացած կլինի գոլ խփելու վրա: Օգտակար կլինի xG ցուցիչը. որ թիմի մոտ այն ավելի մեծ է, հենց նա էլ ամենալուրջ սպառնալիքներն է ստեղծում մրցակցի դարպասին։
  • Կոնկրետ մրցակցի դեմ խաղալ համապատասխան ֆուտբոլ: Այստեղ ավելի շատ ուշադրություն է դարձվում մարզչի անհատականությանը: Կան տակտիկական հանճարներ, ինչպիսիք են Յուրգեն Կլոպը, Պեպ Գվարդիոլան, Կառլո Անչելոտին, ովքեր կարող են փոխել խաղային սխեման կոնկրետ մրցակցի դեմ խաղի համար: Հետևաբար, կարևոր է գնահատել երկու թիմերին և ցանկալի է խաղադրույք կատարելուց առաջ ուսումնասիրել մարզչական լուծումները կազմերի հրապարակման պահին:
  • Եղանակ: Որքան շատ են տեղումները, այնքան ավելի հաճախ են հարվածները: Փաստ չէ, որ դրանք դիպուկ կլինեն, բայց դա անուղղակիորեն մեծացնում է դարպասին մեծ թվով հարվածների հավանականությունը, քան չոր և պարզ եղանակի ժամանակ: Տեղումների ժամանակ աճում է նաև պաշտպանությունում անհատական ​​սխալների թիվը։
  • Մրցակցի պաշտպանական գիծ: Պաշտպանների նվիրվածությունը, հարվածներն արգելափակելու ունակությունը, պաշտպանական գծի բալանսը՝ այս ամենը պետք է հաշվի առնել վերլուծության ժամանակ: Պաշտպանողական թիմերը, ինչպիսիք են «Քրիսթալ Փելասը» և «Բարնլին», կարող են ունենալ երկու պաշտպանական գիծ, ​​բայց միևնույն է՝ թողնում են հարվածել դարպասին, իսկ ահա պայմանական Բիլբաոյի «Աթլետիկը» կարող է քաոս ստեղծել պաշտպանությունում, բայց անձնուրաց կերպով արգելափակել մրցակցի կողմից հարվածի ցանկացած փորձ:

Բեթթինգի արդյունավետ մարտավարություններ

Ֆուտբոլում դարպասին հարվածների վրա խաղի համար հատուկ մարտավարություններ չկան, բեթթորները հաճախ ստիպված են լինում ապավինել իրենց գիտելիքներին և վերլուծական հմտություններին՝ իրենց կանխատեսումները ավելի ճշգրիտ դարձնելու համար: Կա միայն մեկ մոդել, որը կարող է երկարաժամկետ օգուտ բերել. 

Խաղացողները պետք է խաղադրույքներ կատարեն ֆավորիտների խաղերում մեծ ֆորաների վրա:

Ընդ որում՝ ուժեղացված պաշտպանական գիծ ունեցող և վերջին շրջանում պաշտպանությունում խաղի լավ վիճակագրություն ունեցող թիմը պետք է հանդես գա որպես հետնապահ. ըստ xG-ի՝ այն կարող է տոտալ պարտվել մրցակիցներին, բայց շատ գոլ բաց չի թողնի: 2019/20 մրցաշրջանից կատարյալ զույգ են «Մանչեսթեր Սիթին» և «Շեֆիլդ Յունայթեդը»: Առաջինը մի շարք պահեր ստեղծեց և ահռելի թվով հարվածներ հասցրեց դարպասին, իսկ երկրորդը կատաղի կռվեց և դարպասապահի շնորհիվ շատ գոլ բաց չթողեց: Ուստի խաղադրույքի համար գլխավոր չափանիշներից է ուժեղ դարպասապահը՝ թույլ թիմում։ Կարելի է ահռելի ֆորայի վրա խաղադրույք կատարել, անգամ մինչև -7,5, գլխավորն այն է, որ գործակիցը 2-ից բարձր լինի:

Форы на фаворита по ударам в створ

Ֆուտբոլում դարպասին հարվածների վրա խաղադրույքների առավելություններ և թերություններ

Խաղադրույքի դիտարկվող տարբերակի վրա խաղալու առավելությունը հասանելիությունն է շատ բուքմեյքերական գրասենյակներում: Թոփ լիգաների հանդիպումներին միշտ հատուկ է դարպասին հարվածների վրա ցանկը: Բացի այդ, ցանկը վատ չէ. կան տոտալներ, գործակիցներ և այլն: Խաղադրույքների համար ընտրությունը մեծ է:

Թերությունները ԲԳ-ների մեծ մասում լայվ խաղադրույքներ կատարելու հնարավորության բացակայությունն է և ավելի ցածր վարկանիշ ունեցող առաջնությունների անհասանելիությունը: Ճիշտ է՝ այս թերություններն այնքան էլ նշանակալի չեն և բեթթորներին չեն խանգարում եկամուտ ունենալ այլ լիգաներում պրեմատչում խաղից: 

Ամփոփում

Ֆուտբոլում հարվածների վրա խաղադրույքը լավ հնարավորություն է գումար վաստակելու և բեթթինգային հմտությունները զարգացնելու համար: Ճշգրիտ կանխատեսումների համար գիտելիքներն այդքան էլ շատ չեն. ավելի շատ շեշտը պետք է դնել վերլուծության վրա: Ժամանակակից խաղացողներն ունեն գործիքների լավ զինանոց՝ ցանկացած հանդիպում ճշգրիտ վերլուծելու համար, այնպես որ, եթե հետևեք վերը նշված առաջարկություններին ու կատարեք խաղերի լավ վերլուծություն, հիանալի շանս կունենաք խաղադրույքներից կանոնավոր կերպով շահույթ ստանալու համար:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ